Սարք «2-ը 1-ում» մաշկի խորը մաքրման և թերմոմերսման համար Mary Kay Skinvigorate®
39,900 դր
Skinvigorate® սարքը կոմպակտ գաջեթ է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին և պատրաստ են մաշկի ամենօրյա խնամքը վերածել գեղեցկության իսկական ծեսի։
Սիլիկոնե խոզանակը նրբորեն, մեղմորեն, բայց միևնույն ժամանակ խորությամբ մաքրում է ծակոտիները՝ օգնելով արդյունավետորեն հեռացնել կեղտը և դիմահարդարման մնացորդները։ Իսկ ջերմային մերսումը բարելավում է միկրոշրջանառությունը, օգնում մաշկին ավելի լավ ներծծել շիճուկներն ու քսուքները, ինչպես նաև նպաստում է այտուցվածության նվազեցմանը։
Հարմարավետ, կոմպակտ, ինտուիտիվ օգտագործման համար պարզ և ստեղծված ամեն օր գեղեցիկ ու թարմ մաշկ ունենալու համար։
ԱՊՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Ձեռքերով դեմքը լվանալիս մաքրվում է հիմնականում մաշկի մակերեսը։ Մաքրող գլխադիրը թրթռումների միջոցով օգնում է ծակոտիներից «դուրս մղել» կուտակված կեղտն ու աղտոտվածությունը։ Սիլիկոնե մազիկները նրբորեն հեռացնում են նաև մաշկի եղջերացած մասնիկները։
Ջերմամերսման գլխադիրը տաքանում է մինչև 45±5°C և օգնում է ժամանակավորապես «բացել» ծակոտիները, ինչի շնորհիվ կոսմետիկ միջոցն ավելի խորն է ներթափանցում և ավելի լավ ներծծվում մաշկի մեջ։ Ջերմությունը նաև արագացնում է բջիջներում նյութափոխանակության գործընթացները և նպաստում սնուցող նյութերի՝ բջիջներին հասնելու գործընթացի բարելավմանը։
Երկու գլխադիրների թրթռումները գործում են միկրոմատների նման՝ օգնելով մաշկի մեջ կուտակված հեղուկի «ցրմանը», ինչն էլ նպաստում է այտուցվածության նվազեցմանը և միկրոշրջանառության բարելավմանը։
Սարքի կանոնավոր օգտագործման դեպքում՝
- Մաքուր և հարթ մաշկ
- Դեմքի թարմ և առողջ տեսք
- Մաշկի ավելի հավասար երանգ
- Այտուցվածության և մաշկի հոգնածության նվազեցում
- Ցաների առաջացման կանխարգելում
Արտադրող՝ «Չժունշան Քինգդոմ Էլեքթրիքալ Էփլաենս Կո. Լտդ», Բիլդինգ С, Նո 32, Ցզինխուն Ռոուդ, Պիննան Վիլաջ, Սանսյան, Չժունշան, Գուանդուն, Չինաստան:
ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Գլխադիրները պատրաստված են երկարակյաց նյութերից, պահպանում են իրենց սկզբնական ձևը, օգտագործման ընթացքում չեն դեֆորմացվում և փոխարինման կարիք չունեն։
Մաքրող գլխադիրը պատրաստված է սիլիկոնից։ Այն շատ ավելի հիգիենիկ այլընտրանք է ավանդական նեյլոնե մազիկներին, որոնք հաճախ օգտագործվում են մաքրող խոզանակներում, և ավելի երկարակյաց է։ Նեյլոնե գլխադիրները անհրաժեշտ է փոխարինել յուրաքանչյուր 2–3 ամիսը մեկ, մինչդեռ սիլիկոնե խոզանակը կարող է երկար ծառայել։
Տաքացնող մակերեսը մետաղական է։
ԿԻՐԱՌՈՒՄ
Մաքրման գործառույթ
- Թրջեք դեմքը և գլխադիրը ջրով։
- Միացրեք սարքը և ընտրեք թրթռման ինտենսիվությունը։
- Կիրառեք մաքրող միջոցը և մաքրեք մաշկը սահեցնող կամ մերսող շարժումներով։
- Գործողության տևողությունը՝ 1–3 րոպե։ Այնուհետև անջատեք սարքը, լվացեք մաքրող միջոցը դեմքից և լվացեք գլխադիրը։
Ջերմամերսման գործառույթ
- Չոր և մաքուր մաշկին քսեք շիճուկ, քսուք կամ յուղ։
- Միացրեք սարքը, ակտիվացրեք ջերմամերսման գործառույթը և ընտրեք ինտենսիվության մակարդակը։
- Սպասեք 10 վայրկյան, մինչև գլխադիրը տաքանա։
- Թեթև շարժումներով մերսեք դեմքի մաշկը։
- Գործողության տևողությունը՝ 5–10 րոպե։ Այնուհետև անջատեք սարքը և մաքրեք գլխադիրը։
Կարելի է մշակել ամբողջ դեմքը կամ առանձին հատվածները։ Խուսափեք աչքերի շուրջ հատվածից և մազերի աճի գծից։ Հարմար է ամենօրյա օգտագործման համար։
Խորհուրդ է տրվում սարքն օգտագործել Mary Kay® միջոցների հետ։ Մանրամասն տեղեկությունների համար դիմեք Ձեր Mary Kay® գեղեցկության խորհրդատուին։ Սարքի օգտագործման հրահանգը ներառված է փաթեթում։