Աջակցություն

Աջակցություն Ընկերության կողմից

Mary Kay InTouch
Մերի Քեյ Online կայքը հատուկ փակ կայք է ստեղծված՝ գեղեցկության անկախ խորհրդատուների բիզնեսի աջակցության համար։ Մեծ քանակի տեղեկություն արտադրանքի վերաբերյալ,  խորհուրդներ վաճառքի համար, տեղեկատվական նյութեր և հավելյալ բիզնես միջոցներ,ինչպես նաև,  ընկերության վերջին նորությունները կօգնեն ձեզ զարգացնել և կատարելագործել ձեր բիզնեսը։

Տպագրական Նյութեր
«Ծափահարություններ» ամենամսյա ամսագիրը ձեզ տեղեկացնում է ընկերության նորությունների, վաճառքի վերաբերյալ խորհուրդների և նոր արտադրանքի, փորձի փոխանակման վերաբերյալ հոդվածների հետ  և քաջալերում բիզնեսում ունեցած հաջողակ գործողությունների համար։ «Անկախ գեղեցկության խորհրդատուի ղեկավարությունը» կօգնի ծանոթանալ  բիզնեսի կառուցման ուղիների հետ  և դառնալ իսկական պրոֆեսիոնալ սեփական ոլորտում։ «Կերպար» և «Գեղեցկության ակնթարթ» բրոշյուրների օգնությամբ  եռամսյակը մեկ դուք ստանում եք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները արտադրանքի մասին և միշտ պատրաստ եք ձեր հաճախորդների հարցերին։ 

Գործընկերների փորձառությունը
Ներկա գտնվելով Ընկերության միջոցառումներին՝ ձեր առջև կբացվեն մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ։ «Մերի Քեյ» ընկերության գեղեցկության  անկախ խորհրդատուները միախոհների մի մեծ ընտանիք է, հաջողակ գործունյա կանանց համաստեղություն, ովքեր անվերապահորեն կիսվում են իրենց փորձով, հոգում են ձեր մասին, երբ դուք կատարում եք ձեր առաջին քայլերը դեպի երազանք։