Ռետինոլ 0.5 շիճուկ Clinical Solutions™

29 մլ

38,200 դր

Այս ապրանքը առկա չէ։

Արդեն 20 տարեկանից հետո ձեր մաշկում ամեն տարի արտադրվում է 1% ավելի պակաս կոլլագեն, ինչն արդյունքում թուլացնում է դրա կառուցվածքը: Ռետինոլը նպաստում է մաշկում կոլլագենի և էլաստինի բնական արտադրությանը ՝ այդպիսով ամրապնդելով դրա կառուցվածքը:  

Մաշկի վերականգնման գործընթացը տարիքի հետ դանդաղում է: Ռետինոլը խթանում է բջիջների վերականգնումը, և դրա հաշվին մաշկը «երիտասարդ ժամանակվա» տեսք ունի: Մաշկի բնական վերականգնման խթանումը նպաստում է մեռած բջիջների հեռացմանը,որոնք հավաքվում են մակերեսի վրա, և մաշկին հարթություն հաղորդելուն:  Վերականգնման խթանումը և մակերեսի վրա մաշկի նոր բջիջների առաջացումը նպաստում է մաշկի որակի բարելավմանը և դրան վեհանձն «փայլ» հաղորդելուն:

Պարունակում է մաքուր ռետինոլ՝ 0,5% խտությամբ՝ համալրված բուսական էքստրակտներով (մզվածքներով), ինչը նպաստում է դրա է՛լ ավելի  արդյունավետությանը: Մաքուր ռետինոլը նպաստում է մաշկի արտահայտված վերականգնմանը.

  • Նվազեցնում է կնճիռների տեսանելիությունը,
  • Հավասարեցնում է երանգը,
  • Բարձրացնում է առաձգականությունը:

8-շաբաթյա* կլինիկական թեստավորումից հետո.

  • 19%-ով տեսողականորեն պակասել է կնճիռների քանակը,
  • 27%-ով  բարձրացել է մաշկի առաձգականությունը,
  • 40%-ով մաշկի երանգը դարձել է ավելի հարթ,
  • 50%-ով մեծացել է մաշկի էլաստիկությունը,
  • 100%-ի մոտ մաշկը դարձել է ավելի հարթ,
  • 400%ով մաշկը դարձել է ավելի փայլող:

*Արդյունքները հիմնված են 8-շաբաթյա կլինիկական հետազոտության վրա, որի ընթացքում անկախ փորձագետի կողմից իրականացվել է 22 կանանց գնահատում, որոնք օգտագործել են Clinical Solutions™ռետինոլի 0.5 շիճուկը՝  օրը մեջ՝ առաջին երկու շաբաթների ընթացքում, իսկ հետո օգտագործել են այն ամեն երեկո՝ 3-8 շաբաթների ընթացքում: Տվյալներն արտացոլում են հետազոտության մասնակիցների տոկոսը, որոնք նկատել են բարելավում կամ բարելավման տոկոսը որևէ հատկանիշով՝ համեմատ հետազոտության սկզբում անկցացրած չափումների:  

ՀԻՄՆԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ Clinical Solutions™ ռետինոլի 0.5 շիճուկը պարունակում է 0.5% խտությամբ մաքուր ռետինոլ՝ ի տարբերություն իր կապսուլավորված ձևի կամ եթերի այնպիսին, ինչպիսին ռետինիլպալյմիտատն է: Մաքուր ռետինոլն ավելի արդյունավետ է, քան դրա այլ ձևերը կամ ածանցյալ արտադրանքը: Հայտնի, որ մաքուր ռետինոլը՝ - Բարելավում է մաշկի որակը - Նպաստում է կոլլագենի և էլաստինի բնական արտադրությանը՝ լրացնելով մաշկում դրանց պակասը - Խթանում է մաշկի բջիջների վերականգնումը՝ վերադարձնելով դրա «երիտասարդ» փայլը: Եթե դեռ չեք հայտնաբերել ձեզ մոտ ծերացման տեսանելի նշաններ, ռետինոլը կարող է հետաձգել դրանց առաջացումը։ - Արոմացված չէ - Հաստատված է մաշկաբանների կողմից - Կոմեդոգեն չէ

Խորհուրդներ օգտագործման համար Mary Kay®-ը՝ մաշկաբանների հետ համատեղ, մշակել է ռետինոլացման 8-շաբաթյա  հաղորդակարգ, որը կօգնի նվազագույնի հասցնել հնարավոր անհարմարավետությունը, որը կարող է առաջանալ, երբ առաջին անգամ սկսեք օգտագործել մաքուր ռետինոլ՝ 0,5% խտությամբ: Հաղորդակարգը ենթադրում  է Clinical  Solutions™ ռետինոլի 0.5 շիճուկի օգտագործումը դեմքի հանգստացնող, վերականգնող Clinical Solutions™ կաթնային քսուքի հետ միասին, ինչպես նաև 0.5 ռետինոլի օգտագործման հաճախականության աստիճանական ավելացում:  Ռետինոլացումը մի շրջան է, որի ընթացքում մաշկը հարմարվում է ռետինոլին: Այդ ժամանակ կարող եք զգալ մաշկի ժամանակավոր կարմրություն, չորություն և թեփոտում: Մաշկի ռետինոլացումից հետո այդ անհարմարավետությունը պետք է անհետանա: Մաքուր ռետինոլը միանգամից հայտնվում է մաշկի վրա՝ ողջ ծավալով՝ մաշկը «ներծծում է» ռետինոլը քսելուց անմիջապես հետո: Մաքուր ռետինոլի այդպես արագ հայտնվելը չհարմարված մաշկի վրա կարող է առաջացնել անհարմարավետության զգացողություններ:  Այդ պատճառով մաքուր ռետինոլի օգտագործման ժամանակ պարտադիր է հետևել հրահանգներին (ռետինոլացման հաղորդակարգին): Բայց այն դրան արժե: Մաքուր ռետինոլի օգտագործումը միանշանակ կգերազանցի քո բոլո՛ր սպասելիքները: Դիմեք ռետինոլացման մանրամասն հրահանգների համար Մերի Քեյի Գեղեցկության ձեր խորհրդատուին:   Եթե նախկինում օգտագործել եք ռետինոլի բարձր խտությամբ որևէ միջոց, բայց առաջին անգամ եք օգտագործում Clinical Solution™ ռետինոլի 0,5 շիճուկը, ապա օգտագործեք միջոցը օրը մեջ՝ երեկոյան՝ առաջին երկու շաբաթների ընթացքում:  Հետո ձեր մաշկի՝ միջոցին հարմարվելու աստիճանի չափով աստիճանաբար ավելացրեք օգտագործման հաճախականությունը մինչև ամենօրյա դարձնելը: Օպտիմալ արդյունքների հասնելու համար թույլ տվեք միջոցը ամբողջովին ներծծվի, սպասեք 5–10 րոպե մինչև խնամքի մյուս միջոցները քսելը: