Ռետինոլ 0.3 շիճուկ IntelliDerm Solutions®

30 մլ

39,500 դր

Մաքուր ռետինոլով շիճուկը դերմատոկոսմետիկ միջոց է, որն ակտիվորեն ազդում է մաշկի վրա բջջային մակարդակում՝ միաժամանակ ապահովելով հարմարավետություն ամենօրյա օգտագործման ընթացքում։

Միջոցը բարելավում է մաշկի տուրգորը, արդյունավետորեն հարթեցնում կնճիռները, բարձրացնում մաշկի առաձգականությունը, հավասարեցնում մաշկի երանգը և նվազեցնում պիգմենտացիայի արտահայտվածությունը։ Այն նաև օգնում է կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը։

0.3% ռետինոլի ճշգրիտ ընտրված կոնցենտրացիան ապահովում է նկատելի արդյունք, որը կգոհացնի քեզ։

 

ԱՊՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Պարունակում է 0.3% մաքուր ռետինոլ, որն ապահովում է մաշկի վրա ինտենսիվ ազդեցություն՝ խթանելով կոլագենի և էլաստինի բնական արտադրությունը և նպաստելով մաշկում դրանց պակասի լրացմանը։ Սա նպաստում է մաշկի կոլագենա-էլաստինային հենքի ամրապնդմանը։

•            Բարելավում է մաշկի տուրգորը՝ բարձրացնելով դրա առաձգականությունն ու ամրությունը։

•            Նվազեցնում է միմիկական և տարիքային կնճիռների արտահայտվածությունը։

Խթանում է մաշկի բջիջների նորացումը՝ քայքայելով եղջերային շերտի մահացած բջիջների միջև կապերը և նպաստելով դրանց հեռացմանը մաշկի մակերեսից։ Այսպիսով, արագացնում է մաշկի մահացած բջիջների շերտազատման բնական գործընթացը և նոր բջիջների առաջացումը.

•            Հավասարեցնում է մաշկի երանգը և վերականգնում նրա «երիտասարդական» փայլը;

•            Նվազեցնում է պիգմենտացիայի արտահայտվածությունը;

•            Հարթեցնում է մաշկի միկրոռելիեֆը։

Մաքուր ռետինոլը նաև նպաստում է մաշկի ճարպի որակական և քանակական կազմի կարգավորմանը՝ բարելավելով մաշկի որակը.

•            Նվազեցնում է մաշկի ավելորդ յուղոտ փայլը;

•            Նվազեցնում է ծակոտիների խցանման և ցանի առաջացման հավանականությունը։

IntelliDerm Solutions® 0.3 ռետինոլի շիճուկը պարունակում է մաքուր ռետինոլ. • Խթանում է կոլագենի և էլաստինի բնական արտադրությունը՝ ամրապնդելով մաշկի կառուցվածքը և հարթեցնելով կնճիռները։ • Արագացնում է բջիջների նորացումը՝ նպաստելով խամրած և պիգմենտավորված բջիջների հեռացմանը, մաշկի երանգի հավասարեցմանը և բնական փայլի վերականգնմանը։ • Կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը՝ նվազեցնելով մաշկի յուղոտ փայլը և ցանի առաջացման հավանականությունը։ • Փորձարկված է մաշկաբանների կողմից • Արոմացված չէ • Կոմեդոգեն չէ

Երեկոյան, խոնավացնող քսուքից առաջ, քսեք IntelliDerm Solutions® 0.3 ռետինոլի շիճուկի՝ փոքր քանակություն (պոմպի մեկ սեղմում)՝ միջոցը կետերով տարածելով ճակատին, այտերին, քթին և կզակին։ Նրբորեն տարածեք միջոցը դեմքի ամբողջ մակերեսին՝ հետևելով մերսման գծերին և շարժվելով կենտրոնից դեպի ծայրամասեր։ Խուսափեք աչքերի շուրջ հատվածից։ Խորհուրդ է տրվում նախապես աչքերի շուրջ մաշկի համար նախատեսված քսուք քսել, այնուհետև օգտագործել IntelliDerm Solutions® 0.3 ռետինոլի շիճուկը։ Աչքերի շուրջ մաշկի վրա քսուքի շերտը կօգնի կանխել ռետինոլի պատահական անմիջական շփումն այդ հատվածի մաշկի հետ։ Եթե միջոցն ընկնի աչքերի մեջ, մանրակրկիտ լվացեք ջրով։ IntelliDerm Solutions 0.3 շիճուկն օգտագործելուց հետո միշտ լվացեք ձեռքերը՝ աչքերի հետ պատահական շփումից խուսափելու համար: Բաց մի թողեք մաշկի խնամքի հիմնական փուլերը՝ մաքրում, տոնուսավորում, դեմքի քսուք և աչքերի շուրջ մաշկի համար նախատեսված քսուք, ինչպես նաև SPF պարունակող միջոց՝ առավոտյան խնամքի ընթացքում։ IntelliDerm Solutions® 0.3 ռետինոլի շիճուկի օգտագործումը խորհուրդ չի տրվում հղի և կրծքով կերակրող կանանց, ինչպես նաև հղիություն պլանավորող կանանց։ Կան սահմանափակումներ այլ կոսմետիկ միջոցների հետ համատեղ օգտագործման վերաբերյալ։ Մանրամասները ճշտեք գեղեցկության Ձեր Խորհրդատուից։ ԻՆՉՊԵՍ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՄԻՋՈՑԸ Մաշկի վիճակի առաջին տեսանելի բարելավումները*. • Օգտագործումից մեկ շաբաթ անց նկատվել է կնճիռների արտահայտվածության և մաշկի անհավասար երանգի տեսանելի նվազում։ • Օգտագործումից չորս շաբաթ անց նկատվել է կնճիռների արտահայտվածության և մաշկի անհավասար երանգի ավելի զգալի նվազում։ 12-շաբաթյա կլինիկական փորձարկման արդյունքները՝* • 44%-ով տեսանելիորեն նվազել է կնճիռների քանակը**; • 27%-ով բարձրացել է մաշկի առաձգականությունը**; • 37%-ով հավասարվել է մաշկի երանգը ***; • 55%-ով մաշկը դարձել է ավելի հարթ ***: * Բոլոր ցուցանիշները հիմնված են անկախ կլինիկական հետազոտության արդյունքների վրա, որին մասնակցել է 29 կին։ Մասնակիցները 12 շաբաթ շարունակ ամեն երեկո օգտագործել են IntelliDerm Solutions® 0.3 ռետինոլի շիճուկը։ **Արդյունքն արձանագրվել է փորձարկման մասնակիցների 86%-ի մոտ: *** Արդյունքն արձանագրվել է փորձարկման մասնակիցների 100%-ի մոտ։