Մաքրող միջոց պրոբլեմային մաշկի համար Clear Proof®
127 գ.
6,700 դր
Այս ապրանքը առկա չէ։
Clear Proof®
Թափանցիկ ու թեթև մաքրող միջոցը ակնթարթորեն վերածվում է նուրբ փրփուրի, որն օգնում է հեռացնել ավելորդ ճարպը: Լվացվելիս այն ամբողջությամբ մաքրվում է` մաշկի վրա չթողնելով ոչ մի հետք, ինչպես նաև թույլ չի տալիս, որ մաշկի մահացած բջիջները հավաքվեն ծակոտիներում՝ նպաստելով կորյակների վերացմանը:
Առավելություններ
- o
- Ներառում է 2% սալիցիլաթթու, որը կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, ինչպես նաև կանադական ապուզանի, ծովային հավամրգի էքստրակտներ ու կռատուկի արմատներ, որոնք նվազեցնում են մաշկի կարմրությունն ու բորբոքումը:
- o
- Օգնում է վերացնել ավելորդ ճարպը:
- o
- Թույլ չի տալիս, որպեսզի եղջերացած բջիջները հավաքվեն ծակոտիներում` նպաստելով կորյակների վերացմանը:
- o
- Մաքրում է մաշկը ու պատրաստում այն խնամքի հաջորդ փուլին:
Նախընտրելի մանրածախ գինը։
Օգտագործման խորհուրդներ.
Քայլ 1: Մաքրող միջոց պրոբլեմային մաշկի համար Clear Proof®
Թափանցիկ ու թեթև մաքրող միջոցը ակնթարթորեն վերածվում է նուրբ փրփուրի, որն օգնում է հեռացնել մաշկի աղտոտվածությունն ու ճարպը: Քսեք այն դեմքի և պարանոցի խոնավ մաշկին` խուսափելով աչքերի շուրջ հատվածից: Թեթև մերսող շարժումներով մաքրեք մաշկը: Մաքրող միջոցը զգուշորեն լվացեք ջրով կամ մաքրեք խոնավ անձեռոցիկով:
Մաքրող միջոցը նպաստում է ծակոտիներում կուտակված և դրանք խցանող եղջերացած բջիջների շերտազատմանը: Բաղադրության մեջ առկա սալիցիլաթթուն օգնում է արագացնել մաշկի թարմացումը:
Քայլ 2: Clear Proof® դեմքի մաշկի խորը մաքրող դիմակ՝ ածուխի հիմքով
Օգտագործեք դիմակը շաբաթական 2-3 անգամ մաքրման փուլից հետո: Քսեք դիմակը ամբողջ դեմքին 10-20 րոպե կամ օգտագործեք միայն Т-աձև հատվածի համար: Դիմակը պարունակում է ակտիվացված ածուխ, որն ազդում է մագնիսի պես` բացելով և մաքրելով ծակոտիները: Արդյունքում Ձեր մաշկն ավելի թարմ և անփայլ տեսք է ստանում, իսկ ծակոտիները նկատելիորեն փոքրանում են:
Քայլ 3: Պրոբլեմային մաշկի շիճուկ Clear Proof®
Շիճուկն օգնում է կարգավորել անցանկալի յուղոտ փայլի հայտնվելն ու կանխարգելում է ցանը: Ներառում է 2% սալիցիլաթթու, որը կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, ինչպես նաև կանադական ապուզանի, ծովային հավամրգի էքստրակտներ ու կռատուկի արմատներ, որոնք նվազեցնում են մաշկի կարմրությունն ու բորբոքումը: Շիճուկը հեշտ է տարածվում և ներծծվում` օգնելով կարգավորել յուղոտ փայլն ու նվազեցնել ծակոտիների լայնացումը:
Քայլ 4: Clear Proof® կետային ազդեցությամբ քսուք պրոբլեմային մաշկի համար
Քսուքը ներառում է 2% սալիցիլաթթու, որը կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, ինչպես նաև կանադական ապուզանի, ծովային հավամրգի էքստրակտներ ու կռատուկի արմատներ, որոնք նվազեցնում են կարմրությունն ու մաշկի բորբոքումը: Քսուքը մշակվել է օրական 1-3 անգամ մաշկի բորբոքված հատվածների տեղային օգտագործման, այլ ոչ թե ամբողջ դեմքի համար:
Քայլ 5: Clear Proof® անյուղ, խոնավացնող միջոց պրոբլեմային մաշկի համար
Պրոբլեմային մաշկի ամենօրյա խնամքի եզրափակիչ փուլ: Անյուղ խոնավացնող միջոցը հիանալի լրացնում է ClearProof® պրոբլեմայի մաշկի համակարգը: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր` պրոբլեմային մաշկի շիճուկը քսելուց հետո: Մաշկն ավելի առողջ, խնամված ու հարթ տեսք է ունենում:
Clear Proof® անյուղ, խոնավացնող միջոցն օգտագործած տղամարդկանց և կանանց մեծ մասը անկախ սպառողական հետազոտության* ընթացքում հաստատել է, որ մաշկի խոնավության հավասարակշռությունը վերականգնվում է, բացի այդ չի առաջանում յուղոտության զգացողություն:
*Երեքշաբաթյա անկախ սպառողական հետազոտության հիման վրա, որի ընթացքում 189 տղամարդ և կին, որոնք ունեն կորյակների հակում ունեցող մաշկ, օգտագործել են խոնավացնող միջոցն ամեն օր:
Գինը` 6.700 ՀՀ դրամ