Մաշկի պաշտպանիչ շերտը վերականգնող միջոց IntelliDerm Solutions®
30 մլ
22,200 դր
Մաշկդ SOS ազդանշաններ է ուղարկո՞ւմ՝ չորության, կարմրության և գրգռվածության տեսքով։ Սրանք մաշկի զգայունության նշաններ են։
Մաշկի պաշտպանիչ շերտը վերականգնող միջոցն ազդում է այս անհարմար զգացողությունների պատճառների վրա՝ ակտիվացնելով մաշկի ինքնապաշտպանության բնական մեխանիզմները, այլ ոչ թե պարզապես քողարկելով դրանց հետևանքները։
Ցերամիդներ, ճարպաթթուներ և խոլեստերոլ պարունակող լիպիդային համալիրը ամրապնդում է մաշկի պաշտպանիչ շերտը և նպաստում դրա վերականգնմանը։ Հանգստացնող բաղադրիչները նվազեցնում են մաշկի ռեակտիվությունը և կարմրության արտահայտվածությունը։
ԱՊՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Սա Mary Kay® ապրանքանիշի տեսականու առաջին միջոցն է, որը միաժամանակ լուծում է մաշկի խնամքի երկու կարևոր խնդիր՝ մաշկի զգայունության նշանների՝ չորության, ձգվածության, թեփոտման, քորի և գրգռվածության նվազեցում՝ մաշկի պատնեշի վերականգնման միջոցով, և կարմրության նվազեցում՝ մաշկի բորբոքային արձագանքը թուլացնելու և պատնեշը վերականգնելու միջոցով։
Միջոցի ազդեցությունը հիմնված է մաշկի պաշտպանիչ շերտի վերականգնման նորարարական* բիոմիմետիկ տեխնոլոգիայի վրա, որը մշակվել է Mary Kay® լաբորատորիայի գիտնականների կողմից և գտնվում է արտոնագրման փուլում։ Տեխնոլոգիայի հիմքում բաղադրիչների համալիրն է, որը հնարավորինս ճշգրիտ կրկնօրինակում է մաշկի պատնեշի բնական լիպիդային հարաբերակցությունը՝ 1 մաս ճարպաթթուներ, 1 մաս ցերամիդներ և 3 մաս խոլեստերոլ։ Լիպիդները լրացնող բաղադրիչների այս հարաբերակցությունն ապահովում է մաշկի պատնեշի արագ վերականգնումը՝ միջոցը քսելուց հետո 3 ժամվա ընթացքում։
* Առաջին անգամ Mary Kay® ապրանքատեսականու մեջ։
Մաշկի կարմրությունը ոչ էսթետիկ գործոն է, որը կարող է զգալիորեն վատացնել մաշկի արտաքին տեսքը։ Այն մաշկում տեղի ունեցող երկու հիմնական գործընթացների՝ պատնեշի վնասման և բորբոքային արձագանքի զարգացման տեսանելի հետևանքն է։ Միջոցը պարզապես ժամանակավորապես չի նվազեցնում կարմրությունը, այլ օգնում է վերականգնել մաշկի առողջ հավասարակշռությունը՝ վերացնելով գրգռվածության բուն պատճառը։ Արդյունքում մաշկի կարմրությունը կայունորեն նվազում է, և դրական փոփոխությունները նկատելի են դառնում միջոցը 2 շաբաթ օգտագործելուց հետո։