Գերթեթև արևապաշտպան լոսյոն SPF 50+/PA+++ Mary Kay®

80մլ

24,000 դր

 

Գերթեթև արևապաշտպան լոսյոնը համատեղում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից բարձր պաշտպանությունն ու անկշիռ հյուսվածքը, որն արագ ներծծվում է։

Միջոցն օգնում է պաշտպանել մաշկը արևայրուքից, պիգմենտային բծերի առաջացումից և ֆոտոծերացումից՝ հեշտությամբ դառնալով ամենօրյա խնամքի մի մասը։ Վիտամին E-ն և բուսական էքստրակտները խոնավացնում, փափկեցնում և հանգստացնում են մաշկը, իսկ թեթև փայլ հաղորդող վերջնարդյունքը լոսյոնը դարձնում է հատկապես հարմար չորության հակված մաշկի համար։

Սա այն արևապաշտպան միջոցն է, որը կցանկանաք օգտագործել ամեն օր։

 

ԱՊՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Գերթեթև արևապաշտպան լոսյոն՝ SPF 50+/PA+++ բարձր պաշտպանությամբ և այնքան անկշիռ հյուսվածքով, որ դուք նույնիսկ չեք զգա դրա առկայությունը։ Պաշտպանության բարձր աստիճանի և թեթև բանաձևի համադրության շնորհիվ այն կդառնա ձեր ամենօրյա գեղեցկության խնամքի կատարյալ լրացումը։ Փորձելով Mary Kay® SPF 50+/PA+++ գերթեթև արևապաշտպան լոսյոնը՝ այլևս չեք ցանկանա օգտագործել արևապաշտպան որևէ այլ միջոց։

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ Քիմիական արևապաշտպան ֆիլտրեր Քիմիական բարձր արդյունավետությամբ արևապաշտպան ֆիլտրերի համալիր, որն ապահովում է լայն սպեկտրի պաշտպանություն UVA և UVB ճառագայթներից։ Էքստրակտներ՝ բամբուկի, բութատերև կեղծ նոճու և ճապոնական հարթատերև կեչու։ Տոնուսավորում են մաշկը, օգնում նվազեցնել ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղղակի ազդեցության հետևանքով առաջացած վնասը, խոնավացնում և հանգստացնում են մաշկը՝ բարձրացնելով դրա առաձգականությունը։ Վիտամին E (տոկոֆերիլ ացետատ) Հակաօքսիդանտ է, որն օգնում է պաշտպանել մաշկը ազատ ռադիկալների հետևանքով առաջացած վնասվածքներից՝ դարձնելով այն ավելի հարթ, խոնավացված և խնամված։ • Հարմար է դեմքի և մարմնի մաշկի համար։ • Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար: • Հարմար է զգայուն մաշկի համար։ • Անցել է մաշկաբանական փորձարկում։ • Փորձարկված է մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ։

1. Միջոցը քսեք դեմքին և մարմնին՝ դուրս գալուց առնվազն 15–20 րոպե առաջ, որպեսզի արևապաշտպան ֆիլտրերը հասցնեն պաշտպանիչ շերտ ձևավորել։ 2. Միջոցը պետք է քսել մաշկի բոլոր բաց հատվածներին՝ ներառյալ դեկոլտեի հատվածը, ուսերը, ականջները, պարանոցի հետևի հատվածը, ձեռքերի դաստակները և ոտնաթաթերի վերին հատվածը։ 3. Կարևոր է օգտագործել միջոցի բավարար քանակություն՝ մաշկի վրա հավասարաչափ և կայուն պաշտպանիչ շերտ ապահովելու համար։ 4. Անհրաժեշտ է կրկին քսել միջոցը լողանալուց, առատ քրտնարտադրությունից կամ բացօթյա ակտիվ հանգստից հետո։ • Օգտագործելուց առաջ թափահարեք սրվակը։ • Միջոցը քսեք բավարար քանակությամբ՝ որպես առավոտյան մաշկի խնամքի վերջին քայլ։ • Կարելի է օգտագործել որպես արևապաշտպան հիմք դիմահարդարումից առաջ։ • Քսեք դեմքին և մարմնին արևի տակ դուրս գալուց առաջ կամ օրվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության։ • Երեկոյան օգտագործեք ձեր նախընտրած մաքրող միջոցը՝ արևապաշտպան լոսյոնի մնացորդները հեռացնելու համար։