Ակնթարթային լիֆտինգ էֆեկտով քսուք

18,100 դր

Այս ապրանքը առկա չէ։

Աչքերի տակի այտուցը կախարդական կերպով կվերանա Մերի Քեյի նորարարական բանաձևով ստեղծված ակնթարթային լիֆտինգ էֆեկտով քսուքի օգնությամբ։ Այն բառացիորեն «ջնջում» է աչքերի տակի պարկերը եւ դարձնում մաշկը տեսանելիորեն ավելի հարթ: Քսուքը քսելուց հետո ազդեցությունը պահպանվում է մինչև 6 ժամ։ Հրա՜շք


Կլինիկորեն ապացուցված արդյունավետություն*.
• Ակնթարթորեն հարթեցնում է աչքերի տակի մաշկը։
• Ակնթարթորեն հաղորդում է ավելի ձգված տեսք։
• Ակնթարթորեն նվազեցնում է միմիկական և տարիքային կնճիռների տեսանելիությունը։


Թեստի մասնակիցների 96%-ը նկատել է այտուցի ակնթարթային տեսանելի նվազումը:

ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Քսուքում պարունակվող նատրիումի սիլիկատը, կավը, խեժը օգնում են հեռացնել աչքերի տակ գտնվող ավելորդ հեղուկը։ Այս հայտնի բաղադրիչները միասին ստեղծում են նորարարական, արագ գործող բանաձև, որը վերադարձնում է աչքերին հանգստացած տեսք։ «Ակնթարթային լիֆթինգ էֆեկտ»-ով քսուքը պարունակում է նաև փայլար՝ ռեֆլեկտիվ հատկություններով հանքանյութ, որը ստեղծում է փափուկ ֆոկուսային էֆեկտ՝ լավացնելով
աչքերի տակ գտնվող հատվածը։

ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ


1. Լվացեք ձեր դեմքը։
2. Վերցրեք քիչ քանակությամբ քսուքը (բրնձի հատիկի չափ*).
3. Մատների թեթև հարվածային շարժումներով կրեմը բարակ շերտով քսեք աչքերի տակի մաքուր մաշկին.
4. Թողեք 2-3 րոպե, մինչև ամբողջովին ներծծվի։ Այդ ընթացքում փորձեք պահպանել դեմքը
որքան հնարավոր է անշարժ։
5. Թողեք քսուքը չորանա, նախքան այլ միջոցներ քսելը։ Վերջնական էֆեկտը կտեսնեք
15 րոպե անց։
6. Կիրառելուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք:
7. Քնելուց կամ ցնցուղ ընդունելուց առաջ զգուշորեն հեռացրեք քսուքը։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Խուսափեք աչքերի հետ անմիջական շփումից: Պահպանեք երեխաներին անհասանելի վայրում։

ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ


• Հաստատված է մաշկաբանների կողմից
• Հաստատված է ակնաբույժների կողմից
• Կլինիկորեն ստուգված է մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների դեմ