RF/LED բազմաֆունկցիոնալ սարք մաշկի երիտասարդացման համար IntelliDerm Solutions®️

119,500 դր

IntelliDerm Solutions® սարքը նախատեսված է նրանց համար, ովքեր տնային խնամքի մեջ ցանկանում են տեսնել ոչ միայն պարզապես գործընթաց, այլ նաև արդյունք։

Հինգ գործառույթները՝ մաքրում, իոնոֆորեզ, EMS, կարմիր լույսով RF և կապույտ լույսով սառեցում, օգնում են համալիր կերպով բարելավել մաշկի որակը․ խորությամբ մաքրել ծակոտիները, ուժեղացնել շիճուկների ազդեցությունը, բարձրացնել մաշկի տոնուսը, տեսանելիորեն ձգել դեմքի օվալը և հարթեցնել կնճիռները։

Միևնույն ժամանակ, ապարատը հեշտ է օգտագործել․ հնարավոր է ընտրել հարմարավետ ինտենսիվության մակարդակ, իսկ դրա կիրառումը հեշտությամբ կարելի է ներառել նույնիսկ ամենազբաղված առօրյայի մեջ։

 

ԱՊՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

IntelliDerm Solutions® ապարատը՝ ձեր տան պայմաններում գործող «անձնական կոսմետոլոգն» է։ Այն համատեղում է պրոֆեսիոնալ խնամքի արդյունավետությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ ապահովելով օգտագործման հարմարավետություն և հնարավորություն՝ խնամքն իրականացնել ձեզ հարմար ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։

Ապարատային կոսմետոլոգիայում լայնորեն կիրառվող 5 գործառույթ՝ մաքրում, իոնոֆորեզ, EMS, RF/LED և սառեցում։

 

Սարքի օգտագործման արդյունքն ունի կուտակային ազդեցություն և պահպանվում է երկար ժամանակ.

  • «Հարթեցված» կնճիռներ
  • Ավելի ձիգ և առաձգական մաշկ
  • Ավելի հարթ և ձգված մաշկ
  • Ավելի հստակ դեմքի ուրվագիծ
  • Ավելի երիտասարդ և հանգստացած դեմք

Հարմարավետ և լիովին անվտանգ պրոցեդուրաները չեն վնասում մաշկը և վերականգնման շրջան չեն պահանջում։