Mary Kay® ծավալ հաղորդող թարթչաներկ, սև

8 գ

9,400 դր

Mary Kay® ծավալ հաղորդող թարթչաներկը հայտնի արտադրանք է նորովի ներկայացմամբ՝ նոր փաթեթավորմամբ և կատարելագործված բանաձևով։ Այս թարթչաներկը թարթիչներին հաղորդում է արտահայտիչ ծավալ, դրանք տեսողականորեն դարձնում ավելի խիտ և ամբողջ օրվա ընթացքում պահպանում դրանց հստակ տարանջատված տեսքը։

Կոնաձև վրձինը, որի կենտրոնական հատվածում մազիկներն ավելի երկար են, օգնում է տարանջատել թարթիչները և հաղորդել դրանց ծավալ՝ ներկելով նույնիսկ բարակ և դժվար հասանելի թարթիչները։ Smart Wiper™ («Սմարթ Վայփեր») տեխնոլոգիան վրձնի վրա ապահովում է թարթչաներկի անհրաժեշտ քանակությունը՝ հեշտ և հարմար կիրառման համար։ Երկարատև արդյունք ապահովող բանաձևը դիմացկուն է թափվելուն, գնդիկների առաջացմանն ու տարածվելուն։