Բարեգործություն


Հիմնադրելով իր ընկերությունը՝ Մերի Քեյ Աշը մեծ ուշադրություն է հատկացրել բարեգործական գործունեությանը, որն այժմ իր մարմնացումն է ստանում Ընկերության ամբողջ աշխարհի մասնաճյուղերի աշխատանքում։ Mary Kay®-ում չկան տարածություններ, ինչպես չկան տարածություններ և սահմաններ սիրո, բարության, գթասրտության և անշահախնդրության մեջ. «Մերի Քեյ»-ի խոսքերը միատեսակ են հնչում բոլոր լեզուներով։ 

Բոլոր լեզուներով միատեսակ է հնչում «մայր» բառը, ինչը նշանակում է, որ գլոբալ առաքելությունները, որոնք ձգտում են փոխել կյանքը դեպի լավը, միշտ կընկալվեն և արձագանք կգտնեն մարդկանց սրտերում։  

 


Հայաստան. «Երկինք» (Orran)

 

Երեխաներին և տարեց մարդկանց ապահովում է սնունդով, մեթոդական, հոգեբանական և սոցիալական աջակցությամբ, ապահովում է նրանց մշակութային զարգացումը։ 

Մասնակցեք «Գեղեցկությունը նշանակություն ունի» բարեգործական ծրագրին և օգնեք մեզ աշխարհը դարձնել մի փոքր ավելի բարի։

Գնելով «Վարդագույն մշուշ» շրթներկը 2016 թվականի մայիսի 1-ից մինչ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ Դուք կօգնեք երեխաներին։ Վաճառքից ստացված միջոցների մի մասը կհատկացվի Mary Kay®-ի բարեգործական նպատակներին։

Նվիրել մարդկանց աջակցություն և օգնություն, բարելավել կանանց կյանքն ամբողջ աշխարհում. սա այն առաքելությունն է, որի մասին հաճախ խոսել է Մերի Քեյ Աշը և պատգամել է Գեղեցկության բոլոր Խորհրդատուներին հետևել դրան ...   
 


Ռուսաստան
 


 Մեր աշխարհում ամենաարժեքավորն ու հաճելին երեխայի ժպիտն է։ Բայց ի՞նչ անեն այն երեխաները, որոնց բնությունը զրկել է ժպտալու հնարավորությունից։ Mary Kay®-ը կանոնավոր միջոցներ է փոխանցում «Ժպիտ Օպերացիա» հիմնադրամին։ Այդ միջոցները հիմնադրամին թույլ են տալիս ձեռք բերել և օգտագործել ամենաժամանակակից բժշկական սարքավորումներ, լավագույն դեղորայք և բժշկական նյութեր՝ դիմածնոտային ամենաբարդ վիրահատություններ անցկացնելու համար։ Mary Kay®-ի աջակցության շնորհիվ անվճար վիրահատվել են դիմածնոտային ձևախախտումներ ունեցող հարյուրավոր երեխաներ։ Նրանք, կարող է, երբեք էլ չիմանան, թե ով է իրենց օգնել: Սակայն միայն միտքն այն մասին, որ Ձեր շնորհիվ փոքրիկ մարդուկը կկարողանա ապրել նորմալ կյանքով, ժպտալ լայն, բաց ժպիտով, արժե շարունակել ապրել Անշահախնդրության ոգու սկզբունքներով։

Mary Kay® ընկերությունը մասնակցում է որբ երեխաների ապագան բարելավելու ծրագրերին, որոնք անցկացվում են «Քիդսեյվ» ոչ առևտրային հիմնադրամի կողմից. այդ ծրագրերն են «Փոքրիկ մայր»-ը և «Հուսալի Ուս»-ը։ Դրանց նպատակն է կանխարգելել մանկատների անչափահաս շրջանավարտների կողմից իրենց երեխաներից հրաժարվելը, օգնել դաստիարակել նրանց և արդյունքում՝ պահպանել ընտանիքը։ Երիտասարդ մայրերի հետ աշխատում են հոգեբանները և սոցիալական աշխատողները՝ օգնելով նրանց գիտակցել մայրության երջանկությունը, սովորեցնելով երեխայի հետ վստահելի հարաբերություններ հաստատել և լուծելով սոցիալ-կենցաղային հարցերը։ 

2009 թվականին երեխաների օգնելու գործում Ընկերությունը ընտրել է նոր գործընկեր։ Մենք գիտենք, որ հիվանդությունը ծանր փորձություն է։ Այն բացառում է դպրոցը և սպորտը, բայց չի բացառում մանկությունը։ Եվ միայն մենք ինքներս մեր օգնությամբ և «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ համատեղ կկարողանանք աջակցել և բուժել օնկոլոգիական, հեմատոլոգիական և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին։ Mary Kay® ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս որպես քաղցկեղը հաղթահարած երեխաների՝ «Հաղթողների խաղեր» բացառիկ սպորտային մրցությունների պաշտոնական հովանավոր։ Խաղերը կազմակերպում է «Նվիրիր կյանք» հիմնադրամը։ 

Մենք աշխատում ենք, որպեսզի ամբողջ աշխարհի կանանց և երեխաների կյանքը դառնա ավելի լավը։ 

 


ԱՄՆ
 


 Սկսած 2000 թվականից՝ Ընկերության և Մերի Քեյ Բարեգործական հիմնադրամի ուժերով հավաքվել է 11 միլիոն դոլար՝ ուղղված ընտանեկան բռնության դեմ պայքարի ծրագրերին և ամբողջ երկրում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց ապաստարաններին։ Վերջին երկու տարիների ընթացքում Հիմնադրամը կանանց ապաստարաններին հատկացրել  է 6 միլիոն դոլար:   

Մերի Քեյի Բարեգործական հիմնադրամը իր հիմնադրման օրից ի վեր քաղցկեղային հիվանդությունների գիտական հետազոտությունների համար հատկացրել է 6 միլիոն դոլար: 

Ընկերության աշխատակիցները կամավոր հիմունքով նախաձեռնում են Մերձավոր Արևելքից Դալլաս վերադարձած զինվորների հանդիպումները:  

Mary Kay® ընկերությունն աջակցել է Քաթրինա և Ռիտա տարերային փոթորիկների հետևանքներից տուժածներին։ Որպես փոխհատուցում՝ ավելի քան 5 միլիոն դոլար է փոխանցվել փոթորկի զոհերին, այդ թվում՝ 1 միլիոն դոլար ապաստանի վերակառուցման համար։  

Ի հավելումն դրան՝ Ընկերությունը բազմաթիվ այլ նախագծերում ևս կատարում է բարեգործական ներդրումներ. 

125 000 դոլար փոխանցվել է Ամերիկյան Կարմի Խաչի օգտին,  
125 000 դոլար՝ Փրկության Բանակին, 
100 000 դոլար է փոխանցվել «Project Exodus» գաղթականների աջակցության հիմնադրամին, որը կոչված է օգնելու կործանիչ փոթորիկների զոհերին ձեռք բերել մշտական կացարան, 
40 000 դոլար փոխանցվել է Երիտասարդական կանանց քրիստոնեական կազմակերպությանը՝ Դալլասում բնակվող փոթորկից փրկված երեխաներին աջակցելու նպատակով,  
100 000 դոլար փոխանցվել է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված նախագծի օգտին (National Network to End Domestic Violence),
12 000 դոլար փոխանցվել է Դալլասում բնակվող փոթորկի զոհերի համար ապաստանների վերակառուցմանը, իսկ վերականգնողական աշխատանքներին կամավոր հիմունքներով մասնակցել են Ընկերության շատ աշխատակիցներ:  
Մոտ 400 000 դոլար փոխանցվել է տարբեր բարեգործական նախագծերի՝ ուղղված այն շրջաններում բնակարանների վերականգնմանը, որտեղ տուժածների մեջ մեծ թիվ են կազմում «Մերի Քեյ»-ի խորհրդատուները: 

Mary Kay® ընկերությունը նշանակալի ներդրում է ունեցել մշակույթի և արվեստի զարգացման ոլորտում՝ դառնալով Flagship Corporate Alliance ընկերության Պատվավոր անդամ և ֆինանսավորելով Դալլասում Ժամանակակից արվեստի կենտրոնի շինարարությունը։ Բազմաֆունկցիոնալ Կենտրոնի բացումը՝ նախատեսված օպերային, բալետի, երաժշտական և թատերական ներկայացումների համար, ենթադրվում է 2009 թվականին։

 

Չինաստան 
 



 Ընկերության մասնաճյուղը Չինաստանում, սկսած 2002 թվականից, համագործակցում է Չինաստանի բոլոր կանանց ֆեդերացիայի հետ (All China Women’s Federation): Mary Kay®-ի Գեղեցկության Խորհրդատուները ակտիվորեն աջակցում են տեղական դպրոցներին, որոնց թվին է դասվում Kunming Middle School միջնակարգ դպրոցը Յունան նահանգում:

Չինաստանի տասը նահանգներում նախաձեռնվել է Spring Bud Project նախագիծը՝ ուղղված ավելի քան 500 աղջիկ ուսանողների աջակցությանը և նրանց համար ուսման կրթաթոշակների տրամադրմանը։ Դա թույլ է տվել դպրոցականներին շարունակելու ուսումը դպրոցներում։ Mary Kay® Չինաստանը Գեղեցկության Խորհրդատուների հետ համատեղ ողջ երկրով մեկ աջակցում է 17 դպրոցների 850 դպրոցականի։ 

 

Ղազախստան 



 Mary Kay® Ղազախստանը վերջին վեց տարիների ընթացքում մասնակցել է երեխաներին նվիրված բարեգործական նախագծերին և արժանացել է Ղազախստանի առաջին տիկնոջ՝ Սառա Նազարբաևայի աջակցությանը, ով մասնաճյուղին նվիրել է «Մայրության Խորհրդանիշ» արծաթե արձանիկը։ Մասնաճյուղի աշխատակիցներն ընդունել են պարգևը Երեխայի տուն այցերից մեկի ժամանակ: 
Մասնաճյուղը Գեղեցկության խորհրդատուների հետ համատեղ կազմակերպել է նաև մանկական ուղեղային կաթվածով երեխաների օգտին միջոցների հավաքագրման նախագիծ։ Այդ ակցիայի ողջ շահույթն ուղղվել է մանկական վերականգնողական կենտրոնին՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար։ 

 

Գերմանիա


 Ընկերության մասնաճյուղը Գերմանիայում աջակցում է քաղցկեղային հիվանդությունների բուժման հիմնադրամին։ 2007 թվականին Կարիերայի կոնֆերանսին Ընկերության աշխատակիցների կողմից ձեռնարկվել է Հիմնադրամին ուղղված միջոցների հավաքագրում և հավաքվել է 4 000 դոլար։ Ընկերության կողմից նաև նախապատրաստվել են տեղեկատվական փաթեթներ քաղցկեղային հիվանդություններով անձանց համար, որոնք տարածվել են երկրի ավելի քան 50 հիվանդանոցներում։ 2006 թվականին Ընկերության կողմից 21 000 դոլար է փոխանցվել Հիմնադրամին, իսկ բանկային չեկը Ընկերության հատուկ միջոցառմանը հանդիսավոր կերպով փոխանցվել է Քաղցկեղային հիվանդությունների հիմնադրամի նախագահին։