Ինչից սկսել

149
Առաջին քայլ

Mary Kay®-ը ներկայացնում է տարբեր բիզնես-գործիքներ, որպեսզի օգնի Ձեզ սկզբում և հաջողության ամբողջ ճանապարհին: Այդ գործիքները հնարավորություն են տալիս օգտագործելու սեփական մոտեցումը հաճախորդների հանդեպ` դարձնելով գնումների գործընթացը զվարճալի և անհոգ:

150
Մեկնարկային հավաքածու

Mary Kay®-ի մեկնարկային հավաքածուն ինչ-որ անհավատալի բանի պաշտոնական սկիզբն է: Բիզնես-գործիքները, որոնք հավաքածուի մաս են կազմում, օգնում են Ձեզ հաջողության ճանապարհի սկզբում: Հիանալի սկիզբ պայուսակում: Մեկնարկային հավաքածուի մեջ ներառված են.
  • օրիգինալ արտադրանք՝ վարպետության դասերի ժամանակ ներկայացնելու համար,
  • վարպետության դասեր անցկացնելու աքսեսուարներ,
  • վաճառքի պարզ խորհուրդներով բուկլետներ և DVD սկավառակներ:
Մեկնարկային հավաքածու ձեռք բերելու համար կապ հաստատեք Mary Kay®-ի Գեղեցության Ձեր Անկախ Խորհրդատուի հետ:

Եղեք օնլայն

151

Mary Kay®-ը ներկայացնում է ժամանակակից տարբեր ինտերնետ-գործիքներ, որպեսզի Դուք կարողանաք Ձեր բիզնեսը վարել օնլայն, այնտեղ, որտեղ Ձեր հաճախորդները անցկացնում են ազատ ժամանակը: Կարդացեք ամենաթարմ նորությունները Mary Kay InTouch®-ում, փորձեք նոր կերպար «Վիրտուալ դիմահարդարում» հավելվածի միջոցով, շփվեք Facebook-ում: Ձեր հաճախորդների հանդեպ գտեք անհատական մոտեցում: 

Տպագիր նյութեր և անձնական հանդիպումներ

152
Որպես Գեղեցկության Անկախ Խորհրդատու՝ Դուք ամեն ամիս ստանալու եք «Ծափահարություններ» ամսագիրը: Դուք նաև կարող եք պատվիրել բացիկներ և թռուցիկներ, այցեքարտեր և գործիքներ՝ վարպետության դասեր անցկացնելու համար:

Հաճախորդի հետ հանդիպմանը պատրաստվելու համար www.beauty.marykay.ru կայքում հետևեք Խորհրդատուների համար նախատեսված անվճար օնլայն դասերին: Ընկերության և բիզնես խմբերի հատուկ միջոցառումների ժամանակ մյուս Խորհրդատուներից և Առաջնորդներից կարող եք ստանալ ծով ներշնչանք և մոտիվացիա: