Volu-Firm™ աչքերի շրջանի մաշկի վերականգնող քսուք ծերացման ակնհայտ նշանների դեմ

14 գր

16,000 դր

TimeWise Repair Volu-Firm™ Eye Renewal Cream

Ժամանակն է մոռանալ աչքերի շրջանի թոշնած մաշկի մասին:

Volu-Firm™ աչքերի շրջանի մաշկի վերականգնող քսուքը Ձեզ կվերադարձնի երիտասարդություն՝ նվազեցնելով կնճիռների, մուգ շրջանակների և այտուցների ի հայտ գալը:

• Նվազեցնում է խորը կնճիռները,  պայքարում է կախ ընկած, թոշնած ու չոր մաշկի դեմ:

• Պայքարում է աչքերի ներքևի պարկերի, այտուցների և սև շրջանակների դեմ: 

• Բանաձևի բաղադրության մեջ մտնող նորարար հեղուկ բյուրեղներն օգնում են արտացոլել լույսն ու հայացքն ավելի փայլող են դարձնում:

• 12 ժամով բարձրացնում է մաշկի խոնավության մակարդակը:

• Քսուքն օգտագործելիս յուրահատուկ ապլիկատորը սառեցնում և թարմացնում է աշքերի շրջանի մաշկը: 

• Պարունակում է Volu-Firm™ կոմպլեքսի բոլոր առավելությունները:

* in-vitro հետազոտությունների հիման վրա:

 

Օգտագործման խորհուրդներ

• Թեթև սեղմեք սրվակը, որպեսզի ապլիկատորի ծայրում մի փոքր քսուք հայտնվի:

• Խուսափելով աչքերի ներքին անկյուններից՝ տարածեք քսուքը աչքերի ներքևում: Զգուշորեն տարածեք վերին կոպի վրա ու ունքերի ներքևի հատվածում:

• Աչքերի ներքևի այտուցները նվազեցնելու համար կլոր շարժումներով մերսեք մաշկը աչքերի ներքին անկյունից դեպի դրսի անկյունը:

 

Հիմանական բաղադրիչներ

Volu-Firm™ կոմպլեքս

• Եռապեպտիդներ-1 - կենսամիմետիկ պեպտիդները նպաստում են մաշկի վերականգնման համար կարևոր գործընթացներին: Խթանում են մաշկի* առաձգականության համար անհրաժեշտ ֆիբրոնեկտինի և լամինինի սինթեզը: 

• Եռապեպտիդներ – խթանում են հիալուրոնաթթվի* արտադրությունը, որը օգնում է ձգել դեմքի մաշկը և հաղորդել երիտասարդ տեսք:

• Ասիական ցենտելայի ցողունային բջիջներ - օգնում են պահպանել մաշկի կառուցվածքի ամբողջականությունը:

Հեղուկ բյուրեղներով յուրահատուկ բանաձև

• Քսուքը պարունակում է յուրահատուկ հեղուկ բյուրեղային համակարգ, որն օգնում է բարձրացնել քսուքի արդյունավետությունը:

Հատուկ ապլիկատոր

• Հատուկ ձև ունեցող մետաղական էրգոնոմիկ ապլիկատորը ստեղծվել է, որպեսզի խթանի և նրբորեն մերսի մաշկը և օգնի պայքարել աչքերի ներևի այտուցների դեմ:

• «Zamac» (Զամակ) խառնուրդի շնորհիվ ապլիկատորը խթանում է մաշկի միկրոշրջանառությունը, զգուշորեն մերսում է մաշկն ու թույլ է տալիս զգալ հաճելի սառնություն ու թարմություն քսուքը տարածելիս:

Բուսական բաղադրիչներ

• Վիտամին C-ն և հոտավետ սիսեռի էքստրակտը ամրապնդում և պաշտպանում են մաշկի կառուցվածքը, խթանում են կոլագենի արտադրությունն ու կանխում են էլաստինի մանրաթելերի ոչնչացումը*:

• Մագնոլիայի կեղևի և ծաղիկների էքստրակտները,  թուրինջի և ասիական ցենտելայի էքստրակտներն ու մյուս բաղադրիչները նվազեցնում են մելանինի* արտադրությունը, նպաստում են ավելորդ հեղուկի* դուրսբերմանը, պայքարում են «պարկերի», այտուցների և աչքերի ներքևի մուգ շրջանակների դեմ:

• Ասիական ցենտելայի էքստրակտը, ձիթապտղի եթերայուղը, սինթեզված կերամիդները պայքարում են կախ ընկած և չոր մաշկի դեմ՝ խթանելով հիալուրոնաթթվի* արտադրությունը, վերականգնելով լիպիդների բնական քանակությունը, պահպանում են մաշկի պաշտպանիչ շերտը՝ ապահովելով երկարատև խոնավացում:

• Համապատասխանում է զգայուն մաշկին:

• Անուշահոտված չէ։

• Ոչ կոմեդոգեն է։

• Համապատասխանում է կոնտակտային ոսպնյակներ կրողներին:

• Փորձարկել են մաշկաբանները:

* in-vitro հետազոտությունների հիման վրա:

**Չորսշաբաթյա անախ հետազոտությունների արդյունքների հիման վրա: