TimeWise® թեթև քսուք «Ցերեկային լուծում»` SPF 30 գործոնով

12,500 դր

Այս ապրանքը առկա չէ։

TimeWise® Day Solution Sunscreen SPF 30

TimeWise® «Ցերեկային լուծում» թեթև քսուքը` SPF 30 գործոնով, մտնում է TimeWise® «Հրաշք հավաքածու™» համակարգի կազմի մեջ, որն արդյունավետորեն պայքարում է մաշկի վաղաժամ ծերացման նշանների դեմ և օգնում է պահպանել դրա երիտասարդությունը։ Այս հավաքածուն օժտված է հակատարիքային 11 հատկություններով՝ մաքրում, շերտազատում, տոնուսավորում,  հագեցում էներգիայով, խոնավացում, հարթեցում, ամրության հաղորդում, փափկեցում, պաշտպանություն, վերականգնում և կնճիռների նվազեցում։ Եվ այդ ամենն աշխատում է նաև զգայուն մաշկի դեպքում։ TimeWise® «Ցերեկային լուծում» թեթև քսուքը՝ SPF 30 գործոնով, և TimeWise® «Գիշերային լուծում» գելն ապահովում են մաշկի շուրջօրյա վերականգնում՝ հուսալի պաշտպանություն օրվա ընթացքում և ցանկալի վերականգնում գիշերային ժամերին։

  • o
  • Թեստավորված է մաշկաբանների կողմից։
  • o
  • Հարմար է զգայուն մաշկի համար։
  • o
  • Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռման և ալերգիայի նկատմամբ։
  • o
  • Անուշահոտված չէ։
  • o
  • Ճարպազերծված է։

Կարևոր բաղադրիչները

  • o
  • Արևապաշտպան ֆիլտրները (հոմոսալատ, օկտիլ սալիցիլատ, օկտոկրիլեն) պաշտպանում են մաշկը UVA/UVB-ճառագայթների անբարենպաստ ազդեցությունից։
  • o
  • Հանգստացնող պեպտիդները մաշկը դարձնում են նուրբ և փափուկ, խթանում են էնդորֆինների արտադրությունը, որոնք մաշկի վրա թողնում են դրական ազդեցություն, հանում են սթրեսը և շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից առաջացած լարվածությունը։
  • o
  • Պլանկտոնի խտանյութը նպաստում է մաշկի խոնավացմանը և սնուցմանը։
  • o
  • Ծովային ջրիմուռների խտանյութը պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից։  
  • o
  • Լույսը ցրող մասնիկները տեսողականորեն նվազեցնում են կնճիռները և մաշկին հաղորդում փայլ։
  • o
  • Ծովային սամիթը մասնակցում է սպիտակուցի սինթեզին և մաշկից հանում է թունավոր նյութերը։
  • o
  • Հիդրատացված լեցիտին բնական ֆոսֆոլիպիդը, որը փափկեցնում և օդակարգավորում է մաշկը, հզոր հակաօքսիդանտ է։
  • o
  • Е վիտամինը պաշտպանում է մաշկը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։
  • o
  • С վիտամինը դանդաղեցնում է մելանինի արտադրությունը՝ պահպանելով դեմքի առողջ գույնը և մաշկի հարթ երանգը։