TimeWise® «Հրաշք հավաքածու» Age Minimize 3D™
49,300 դր
Այս ապրանքը առկա չէ։
Ի՞նչն է ազդում մաշկի ծերացման վրա
Մաշկի ծերացման ակնհայտ նշանների ի հայտ գալուն նպաստում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնները:
20% բնական գործոններ, որոնք մենք չենք կարող վերահսկել: Դրանք կենսաբանական ծերացման ներքին գործընթացներն են՝ կանխորոշված գենետիկորեն: 80%-ը՝ արտաքին սթրեսային գործոններ:
Դրանք ավելացնում են ազատ ռադիկալների քանակությունը, որոնք առաջացնում են մաշկի վաղաժամ ծերացումը:
- Ուլտրամանուշակագույն ճառագայթում:
- Ապրելակերպ:
- Շրջակա միջավայրի աղտոտում:
ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՆԵԼ:
Այս հարցում կօգնի ճիշտ ու պարբերական խնամքը, եթե օգտագործվի հակաօքսիդանտներ պարունակող կոսմետիկա, որոնք ազատ ռադիկալերի դեմ պայքարի հզոր միջոց են:
Մաշկի վրա արտաքին սթրեսային գործոնների հետևանքների դեմ արդյունավետ պայքարի և կանխարգելման TimeWise® «Հրաշք հավաքածու» Age Minimize 3D ™ համակարգը աշխատում է երեք ուղղությամբ՝ պաշտպանում է մաշկը, դանդաղեցնում է մաշկի ծերացումն ու պահպանում է երիտասարդությունն ինչպես երբևէ: Այս նորարարական համակարգը մաշկի խնամքի ոլորտում գիտության վերջին ձեռքբերումն է, որը հասանելի է միայն Mary Kay®-ում:
Հակատարիքային խնամքի համակարգում 3D բեկում
Երբ խոսքը վերաբերում է մաշկի խնամքին, վաղաժամ ծերացման նշանների կանխարգելումը այնքան կարևոր է, ինչքան կնճիռների նվազեցումը: Մաշկի խնամքի TimeWise® «Հրաշք հավաքածու» Age Minimize 3D™ համակարգը մաշկի հակատարիքային խնամքի ոլորտում նոր մոտեցում է: Խնամքի միջոցները ներառում են բացառիկ, արտոնագրված Age Minimize 3D ™ կոմպլեքսը, որը մաշկը կպաշտպանի հակաօքսիդատնների միջոցով և կապահովի նկատելի արդյունքներ:
Պաշտպանում է ազատ ռադիկալների հետևանքներից հակաօքսիդանտների կրկնակի ազդեցության շնորհիվ:
Դանդաղեցնում է ծերացումը`յուրօրինակ կոմպլեքսի և ուլտրամանուշակագույն պաշտպանության լայն սպեկտրի շնորհիվ:
Պահպանում է մաշկի երիտասարդությունը. նկատելի արդյունքներ օգտագործելուց1 4 շաբաթ անց:
Արդյունավետ բաղադրիչներ, տեսանելի արդյունքներ
TimeWise® «Հրաշք հավաքածու» 3D ™ համակարգի խնամքի յուրաքանչյուր միջոց պարունակում է Age Minimize 3D™ բացառիկ կոմպլեքս: Երեք հզոր բաղադրիչների շնորհիվ այս կոմպլեքսը կվերականգնի ձեր մաշկի երիտասարդությունը:
Դեղապատիճով ռեսվերատրոլ
բնական հակաօքսիդանտ է ճապոնական մատիտեղի էքստրակտից (բնության մեջ ամենից շատ ռեսվերատրոլի կոնցենտրացիայով բույս): Կարոտինի, K և C վիտամինների շնորհիվ պահպանում է կոլագենի բնական մակարդակը և բարելավում մաշկի երանգը:
Վիտամին B3
Արագացնում է մաշկի վերականգնումը, բարելավում է առաձգականությունը և պաշտպանիչ գործառույթները, ապահովում է լրացուցիչ հակաօքսիդանտ պաշտպանությամբ:
Հակատարիքային պեպտիդներ
օրգանական ծագում ունեցող նյութեր, որոնք նպաստում են մաշկի ընդհանուր տոնուսի բարձրացմանը և կնճիռների նվազեցմանը:
Հրաշքներ պատահում են
Մենք ուզում էինք ասել, որ արդյունքներն իրենք են խոսում իրենց մասին՝ չսահմանափակվելով միայն մեր խոսքերով: Կարդացեք TimeWise® «Հրաշք հավաքածու» Age Minimize 3D ™ համակարգն օգտագործած կանանց մեկնաբանությունները և տեսեք համակարգը 12 շաբաթվա3 ընթացքում օգտագործելուց հետո գրացված արդյունքին:
Ընտրեք ձեր «Հրաշք հավաքածու»-ն
TimeWise® «Հրաշք հավաքածու» Age Minimize 3D ™-ը հասանելի է երկու տարբերակով: Այնպես որ կարող եք պատվիրել ձեր մաշկի տեսակին ու կարիքներին համապատասխան խնամքի միջոցներ:
Օգուտ յուրաքանչյուր քայլ կատարելիս
Առավոտյան և երեկոյան երեք պարզ քայլերի շնորհիվ ստացեք նկատելի արդյունք՝ օգտագործելով մաշկի խնամքի TimeWise® «Հրաշք հավաքածու» Age Minimize 3D™ համակարգը:
«Հրաշք հավաքածու»-ի ստեղծման գործընթացը
Մենք իրականացրել ենք ուսումնասիրություն 5 տարվա ընթացքում՝ ուսումնասիրելով բոլոր ասպեկտները՝ բաղադրիչներից և բաղադրությունից մինչև գեղագիտական հատկություններ և փաթեթավորման դիզայն: Ծանոթացել ենք ավելի քան 5000 կանանց տեսակետներին, հակատարիքային խնամքի մասին նրանց ակնկալիքներին: Մենք փորձարկվել 150 բանաձևեր և բաղադրիչներ, որպեսզի ստեղծենք նոր համակարգ: Տարիների աշխատանքի արդունքն է մաշկի խնամքի TimeWise® «Հրաշք հավաքածու» Age Minimize 3D™ համակարգը: Այս համակարգը մաշկի հակատարիքային խնամքի ոլորտում նոր մոտեցում է:
TimeWise® Age Minimize 3D™ «Հրաշք հավաքածու» մաշկի խնամքի համակարգ նորմալ և համակցված մաշկի համար
TimeWise® Age Minimize 3D™ «Հրաշք հավաքածու» մաշկի խնամքի համակարգ չորից նորմալ մաշկի համար
TimeWise® Age Minimize 3D™ Miracle Set
«Հրաշք հավաքածու»
- Մաքրող միջոց «4-ը 1-ում» TimeWise® Age Minimize 3D™, 127 գ
- Ցերեկային քսուք SPF 30 TimeWise® Age Minimize 3D™, 48 գ
- Գիշերային քսուք TimeWise® Age Minimize 3D™, 48 գ
- Աչքերի քսուք TimeWise® Age Minimize 3D™, 14 գ
- Բուկլետ
- Պլաստիկ պայուսակ