Օծանելիք Love Fearlessly™

50 ml

22,000 դր

Eau De Parfum Love Fearlessly

«Այս բույրի ստեղծմանը ինձ ոգեշնչել են ուժեղ և ինքնավստահ կանայք, որոնք գիտեն սիրել և կարեկցել։ Վարդագույն պղպեղի, հիլի և մանդարինի նոտաները ոգեշնչում են և հաղորդում էներգիա։ Սրտի ծաղկային նոտաները բացահայտում են ամեն կնոջ կանացիությունը և հոգու խորությունը։ Միաժամանակ ճանդանի, պաչուլիի և մուշկի հիմքային փայտային նոտաները կշրջապատեն ձեզ խորը նուրբ բույրով․ դուք կզգաք ձեզ սիրված և ցանկալի»:


Մերիպյեր Ժուլյեն 
Պարֆյումեր, Love Fearlessly™ օծանելիքի ստեղծող 
Givaudan պարֆյումերային տուն


Բույրի բնութագիրը

  • Նուրբ, ազնվական բույր գեղեցիկ շլեյֆով
  • Վինտաժ, դիմացկուն և կանացի
  • Տեսակը՝ շլեյֆային ծաղկա-մրգային կոմպոզիցիա

Բաղադրիչներ

Վերին նոտաներ՝ վարդագույն պղպեղ, հիլ, մանդարին 
Վարդագույն պղպեղը ունի զարմանահրաշ և վառ մրգային բույր փայտային երանգներով։ Այն միաժամանակ և տաք է, և զով։ Բույրի թունդ և տտիպ երանգները զգայունության և ինքնավստահության մարմնացում են։ 

Սրտի նոտաներ՝ վարդագույն քաջվարդ, արաբական հասմիկ, սալորի ծաղիկներ
Ասում են, որ քաջվարդի հոտը հիշեցնում է հազարավոր վարդերի բույր։ Այն կարող է հնչել ինչպես խորհրդավոր և գրավիչ, այնպես էլ քնքուշ և ռոմանտիկ։ Այս զարմանալիորեն նրբագեղ բույրը իսկական կանացիության մարմնացում է։ 

Հիմքի նոտաներ՝ ավստրալիական ճանդան, ինդոնեզիական պաչուլի, յուղային մուշկ
Ճանդանը իրենից ներկայացնում է բացառիկ նրբաճաշակ և խորը բույր։ Գերակշռում են արևի տակ տաքացած փայտանյութի թունդ, քաղցր և ջերմ երանգները։ Ճանդանը ունի կախարդական հմայք։ Այսպիսով, Love Fearlessly™ օծանելիքի հետ ամբողջ աշխարհը կլինի՛ ձերը։