Փայլատեցնող երանգավորող քսուքի հիմք TimeWise 3D™ Փայլատեցնող 3D Հիմք

30 մլ

8,700 դր

ՓՂՈՍԿՐ C 100

TimeWise 3D™ երանգավորող քսուքի հիմք՝ ձեր մաշկի կատարյալ հարթ երանգ և երիատասարդություն մեկ միջոցում:

Երանգավորող քսուքի հիմքը TimeWise® «Հրաշք-հավաքածու» 3D™ համակարգի հինգերորոդ քայլն է:

Երանգավորող քսուքի հիմքի նոր անկշիռ բանաձևը ապահովում է անթերի, թարմ տեսք և պահպանում է բնական տեսքն օրվա ողջ ընթացքում:

  • Age Minimize 3D™ բացառիկ համալիրը պաշտպանում է ազատ ռադիկալների ազդեցությունից, դանդաղեցնում է ծերացման ընթացքը, պահպանում է ձեր մաշկի երիտասարդությունը:
  • IntelliMatch™ բացառիկ տեխնոլոգիայի օգնությամբ երանգավորող քսուքի հիմքի ընտրված երանգը կհարմարվի մաշկի երանգին
  • Դիմացկուն փայլատեցնող ծածկույթ
  • Յուղային փայլի 12-ժամյա վերահսկողություն
  • Անկշիռ բանաձև, դիմացկուն խոնավության և քրտինքի նկատմամբ
  • Հատուկ միկրոգնդերը գործում են որպես սպունգ՝ ներծծելով մաշկի մակերեսի ավելորդ խոնավությունը
  • Չի թողնում կպչունության զգացողություն
  • Չի կոլոլվում

Անկախ սպառողական հետազոտության ժամանակ տասից ինը կանայք նշել* են, որ TimeWise 3D™ փայլատեցող երանգավորող քսուքի հիմքը՝  

  • Ձուլվում է մաշկի երանգին  (91%)
  • Ապահովում է բնական երանգ (92%)
  • Օգնում է նվազեցնել օրվա ընթացքում առաջացած յուղային փայլը (92%)
  • Հարմարության զգացում է հաղորդում մաշկին (93%)
  • Չի հաղորդում չորության զգացողություն (90%)

* Այն փորձագետների հիման վրա, որոնք համաձայնվել են այդ պնդմանը. մեկ շաբաթ տևողությամբ երկու անկախ սպառողական հետազոտություններոի ժամանակ 157 կին ամեն օր օգտագործել են  TimeWise 3D™ փայլատեցնող երանգավորող քսուքի հիմքը, իսկ 144 կին օգտագործել են TimeWise 3D™  առկայծող երանգավորող քսուքի հիմքը:   

Երանգներ

Կոդ

Անվանում (անգլերեն)

Հայերեն անվանում

     

10099983

TimeWise Matte 3D Foundation Ivory C 100

ԱՆՓԱՅԼ 3D ՀԻՄՔ ՓՂՈՍԿՐ C 100

10099984

TimeWise Matte 3D Foundation Ivory C 110

ԱՆՓԱՅԼ 3D ՀԻՄՔ  ՓՂՈՍԿՐ С 110

10099985

TimeWise Matte 3D Foundation Ivory W 130

ԱՆՓԱՅԼ 3D ՀԻՄՔ  ՓՂՈՍԿՐ W 130

10099986

TimeWise Matte 3D Foundation Ivory N 140

ԱՆՓԱՅԼ 3D ՀԻՄՔ  ՓՂՈՍԿՐ N 140

10099989

TimeWise Matte 3D Foundation Beige W 100

 ԱՆՓԱՅԼ 3D ՀԻՄՔ  ԲԵԺ W 100

10099990

TimeWise Matte 3D Foundation Beige C 110

ԱՆՓԱՅԼ 3D ՀԻՄՔ  ԲԵԺ C 110

10099992

TimeWise Matte 3D Foundation Beige C 130

 ԱՆՓԱՅԼ 3D ՀԻՄՔ  ԲԵԺ C 130

10099994

TimeWise Matte 3D Foundation Beige N 150

ԱՆՓԱՅԼ 3D ՀԻՄՔ  ԲԵԺ N 150

10100003

TimeWise Matte 3D Foundation Beige C 220

 ԱՆՓԱՅԼ 3D ՀԻՄՔ ԲԵԺ C 220


Նո՛ր մոտեցում: Երեք ենթաերանգեր՝ սառը, տաք և չեզոք:

Ենթաերանգը ներառված է անվան մեջ և նշված է  հետևյալ տառերով՝ Ս սառի համար, Տ  տաքի համար կամ Ն չեզոքի համար , որպեսզի հեշտացնենք երանգի ընտրությւոնը

Ինչպես որոշել ենթաերանգը՝

Ենթաերանգ

Cold / Սառը (Ս)
Վարդագույն, կարմիր կամ կապտավուն երանգների ենթաերանգ

Warm / Տաք (Տ)
Դեղին, ոսկեգույն կամ դեղձագույն երանգների

Neutral / Չեզոք (Չ)

Վարդագույն/ ոսկեգույն և դեղին կամ ձիթագույն երանգների համադրության ենթաերանգ

Դաստակի երակներ

Ավելի կապույտ են երևում ցերեկային լույսի տակ

Թվում են կանաչավուն ցերեկային լույսի տակ

Դժվար է որոշել գույնը ցերեկային լույսի տակ

Զարդարանք

Արծաթ կամ լուսնոսկի
 

Ոսկի

Արծաթը/լուսնոսկին և ոսկին հավասարապես են համապատասխանում

Արև

Մաշկը այրվում է և դառնում է վարդագույն

Մաշկը մգանում է

Մաշկը շիկնում է և/կամ դառնում է բրոնզագույն

 

Երանգը ընտրելու համար դիմեք գեղեցկության խորհրդատուին: