Հավաքածու Ultra Stay. 1 Շուրթերի լաք, 1 ամրապնդման միջոց, 1 հեռացնելու միջոց

15,800 դր

Բալ

Մտածե՞լ եք երբևէ, թե ինչ է «վստահությունը»։ Այն ներքին հսկայական ուժ է, որը տեսանելի է բոլորին։ Առանց ներքին վստահության չի կարող լինել արտաքին վստահություն, և հակառակը։ Հիշեք կանանց շրջանում ձեր կուռքին։ Մեզ բոլորիս համար նրանք եղել են կամ էլ կան։ Կին, ում նայելն ուղղակի հաճելի է, նա լիցքավորում է էներգիայով և դուք սկսում եք զգալ սեփական նպատակներին հասնելու վստահություն։ Այդպիսի կանայք գիտեն, թե ինչ ունեն, որ կարող են ձեզ պատմել և սովորեցնել։ Նրանք ոչ միայն իրենց են զգում, այլ նաև վստահ տեսք ունեն։

Հենց սա է եղել շուրթերի այս նոր Ultra Stay™ հավաքածուի ստեղծման հիմքում։ Սրա հետ դուք վստահ կլինեք ձեր կերպարի և շպարի հարցում, որը կմնա ձեզ հետ ամբողջ օրը։

Դուք էլ դարձեք ինչ-որ մեկի համար կուռք։

 

Հավաքածուն բաղկացած է՝

• շուրթերի 1 լաք

• ամրապնդման 1 միջոց

• հեռացնելու 1 միջոց

  • Գույնի ամրապնդման տեխնոլոգիայով եռաստիճան համակարգ
  • Ճշգրիտ տարածում շնորհիվ ճկուն վրձնի
  • Չի թողնում հետքեր
  • Հարուստ գույն և աննկարագրելի դիմացկունություն
  • Կարիք չկա շպարը թարմացնելու համար նայել հայելու մեջ

Քայլ 1

Շուրթերի լաք

Տարածեք Ultra Stay™ շուրթերի լաքի համար գունավոր հիմքը և մի շարժեք շուրթերը, քանի դեռ չի չորացել։ Հավելյալ շերտը քսեք անհրաժեշտության դեպքում։

 

Քայլ 2

Ամրապնդման միջոց

Lաքի վրայից քսեք ամրապնդման միջոցը, որպեսզի ամրացնեք գույնը։ Օրվա ընթացքում թարմացրեք ըստ անհրաժեշտության։

 

Քայլ 3

Օրվա ավարտին հեռացնող միջոց

Շուրթերին քսեք հավաքածուի մեջ ներառված հեռացման համար հատուկ միջոցը։ Մատերի ծայրով շփեք, որպեսզի ազդող նյութն ակտիվանա։ Մաքրեք շուրթերը բամբակյա սկավառակով, որպեսզի հեռացնեք շերտը։ Կրկնեք պրոցեդուրան ըստ անհրաժեշտության։