Դիմակ Botanical Effects™ համակցված և յուղոտ մաշկի համար

113 գ

7,600 դր

Botanical Effects™ Mask – combination to oily skin

Ձեր մաշկի կատարյալ մաքրությունը: 

Երես տվեք Ձեզ կավի հիմքով դիմակով, որը պարունակում է կանուկայի, գուավայի էքստրակտներ և հակաօքսիդանտների հատուկ բուսական կոմպլեքս: Այս բանաձևը արդյունավետորեն մաքրում է մաշկի աղտոտումը, ծակոտիները դարձնում է ավելի քիչ տեսանելի և վերահսկում է մաշկի յուղայնության արտադրությունը: Ձեր մաշկը մաքուր, թարմ և առողջ տեսք կստանա: Համապատասխանում է կոմբինացված, յուղոտ և զգայուն մաշկին:

Հիմնական բաղադրիչներ

Հակաօքսիդանտների հատուկ բուսական կոմպլեքսն օգնում է պաշտպանել մաշկը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից և առողջ պահել:

Սիլիմարինն (կաթնափշի էքստրակտ) օգնում է պաշտպանել մաշկը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից և առողջ պահել:

Արխատը (արխատի էքստրակտ), որը հայտնի է նաև որպես «երկարակեցության միրգ», հակաօքսիդանտերի մեծ քանակության շնորհիվ ապահովում է մաշկի առողջությունը:

Կանուկայի էքստրակտ (սպիտակ թեյի ծառ) – հայտնի է մաքրող հատկություններով: Էքստրակտն օգնում է ոչ միայն մաքրել մաշկը, այլև կանխարգելում է ծակոտիների խցանումը:

Գուավայի էքստրակտը սալիցիլաթթվի աղբյուր է: Գուավան հիանալի էքսֆոլիանտ է, որը կարող է հեռացնել մեռած բջջիները, մաքրել ծակոտիներն ու նվազեցնել մաշկի յուղայնության արտադրությունը:

Բնութագրեր

 

    o
  • Համապատասխանում է զգայուն մաշկին: 
  • o
  • Կլինիկական թեստավորումն ապացուցել է, որ ալերգիա և գրգռում չի առաջացնում։
  • o
  • Չի պարունակում սպիրտ:
  • o
  • Չի պարունակում անուշահոտ հավելումներ:
  • o
  • Ոչ կոմեդոգեն է:
  • o
  • Ճարպազերծված է:
  • o
  • Ստուգված է մաշկաբանների կողմից:

 

Օգտագործման խորհուրդներ

Կավի հիմքով բանաձևն արդյունավետորեն մաքրում է մաշկը աղտոտումից և կլանում է մաշկի ավելորդ յուղայնությունը: Դիմակը մաքրում է ծակոտիները՝ կանխարգելելով «սև կետեր»-ի հայտնվելն ու դրանք ավելի քիչ նկատելի է դարձնում: Մաշկը մաքուր, թարմ ու փայլող տեսք է ստանում:

Տարածեք դիմակը հավասար շերտով դեմքին և պարանոցին՝ նախապես մաքրելուց հետո: Խուսափեք աչքերի շրջանի հատվածից և շրթունքներից: 10 րոպե անց լվացեք ջրով կամ մաքրեք դեմքի խոնավ անձեռոցիկով: Մաքրեք մաշկը տոնիկի մեջ խոնավացրած բամբակե սկավառակով, ապա օգտագործեք խոնավացնող միջոց: Օգտագործեք դիմակը շաբաթը 2-3 անգամ:

Գինը` 7․600 ՀՀ դրամ