TimeWise® ծերացման նշանների դեմ պայքարող աչքերի քսուքը զգալիորեն նվազեցնում է մակերեսային և խոր կնճիռները, որոնք առաջանում են կոլագոնի և էլաստինի քայքայման հետևանքով։
- o
 - Անցել է կլինիկական թեստավորում գրգռվածության և ալերգիայի նկատմամբ։
 - o
 - Հարմար է զգայուն աչքեր ունեցողների և ոսպնյակներ կրողների համար։
 - o
 - Հակաալերգիկ է և ոչ կոմեդոգեն։
 - o
 - Ճարպազերծված է։
 - o
 - Ստուգված է ակնաբուժների կողմից։
 
Ինչպես է գործում միջոցը
TimeWise® ծերացման նշանների դեմ պայքարող աչքերի քսուքը պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք տալիս են անմիջական և երկարատև արդյունք, նվազեցնում են ծերացման նշանները աչքերի հատվածում։ Քսուքը պարունակում է․
- o
 - Կոլագեն արտադրող պեպտիդներ։
 - o
 - Լուսացրող մասնիկներ աչքերի շրջանի մուգ մաշկը գունաբացելու համար։
 - o
 - Բուսական բաղադրիչներ, որոնք կանխում են խոնավության գոլորշիացումը մաշկից։ Մաշկն ավելի երիտասարդ տեսք է ստանում, վերականգնում է խոնավությունը, դառնում ավելի հարթ և փափուկ։
 
Հիմնական բաղադրիչներ
- o
 - Բուսական յուղ շի, որը խոնավացնում է մաշկը, պահպանում է մաշկի նուրբ և հարթ տեսքը։
 - o
 - Պալմիտոլ պենտապեպտիդ–4–ը պեպտիդ է։ Ամինաթթուները, պեպտիդները և նրանց ածանցյալները օգնում են պահպանել մաշկի առողջությունը։ Այս բաղադրիչները հանդիսանում են պրոտեինի ստեղծման հիմնաքարեր։ Պրոտեին է հանդիսանում նաև կոլագենը։