MARY KAY®-Ի ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Այս քարտեզն ակնառու կերպով ցույց է տալիս, թե ինչպիսի հատուկ նախագծերի է աջակցում Mary Kay®-ն ամբողջ աշխարհում։

134  

Արգենտինա. «Կյանքն առանց բռնության» հիմնադրամ (Fundación Vida Sin Violencia)

Ընկերության կողմից նվիրաբերված միջոցներն ուղղվում են բռնության զոհ դարձած կանանց և երեխաներին հոգեբանական և իրավաբանական օգնություն ցուցաբերելուն։ Հատուկ ուշադրություն է դարձվում տուժածների վերականգնմանը և նրանց ադապտացմանը հասարակությունում։

 

Հայաստան. «Երկինք» (Orran)

Երեխաներին և տարեց մարդկանց ապահովում է սնունդով, մեթոդական, բժշկական, հոգեբանական և սոցիալական աջակցությամբ, ապահովում է նրանց մշակութային զարգացումը։

 

Ավստրալիա Նոր Զելանդիա. «Ունեցիր լավ տեսքՔեզ ավելի լավ զգա » կազմակերպություն (Look Good Feel Better)

Օգնություն օնկոլոգիական հիվանդություններով կանանց գեղեցկության գաղտնիքներն ուսուցանելու միջոցով։

 

Բելառուս. «Հպում կյանքին» հիմնադրամ

Հիմնադրամը համագործակցում է մանկատների, հիվանդանոցների և դպրոց-ինտերնատների հետ՝ օգնելով երեխաներին ոչ միայն բուժվել, այլև վերադարձնել նրանց ժպիտը։

 

Բրազիլիա. «Եղիր իրազեկ» կազմակերպություն (Instituto Se Toque)

Կանանց համար միջոցառումների անցկացում՝ ուղղված կրծքի քաղցկեղի կանխարգելմանը։

 

Կանադա. Մերի Քեյ Աշ բարեգործական հիմնադրամ

Աջակցություն քաղցկեղով հիվանդ կանանց։

 

Չինաստան. Բարեգործական հիմնադրամ (Shanghai Soong Ching Ling) 

Աջակցություն կամավորներին և հասարակական կազմակերպություններին, որոնք օգնում են կանանց ու երեխաներին։ 

 

Չեխիա. Հիմնադրամ երեխաների համար (Fond Ohrožených Dětí) 

Աջակցություն ապաստարաններում ապրող երեխաներին, կրթական ծրագրերի կազմակերպում։

 

Գերմանիա. Հորիզոն

Օգնություն անտուն երեխաներին և նրանց մայրերին ժամանակավոր կացարան տրամադրելու հարցում և սոցիալական օգնության ծրագրերի կազմակերպում։

 

Հոնգ Կոնգ. Կրծքի քաղցկեղի դեմ պայքարի հոնգկոնգյան հիմնադրամ

Օգնություն հանրակրթական ծրագրերի կազմակերպման հարցում և աջակցություն գիտական հետազոտություններին կրծքի քաղցկեղային հիվանդությունների վտանգի նվազեցման ոլորտում։

 

Ղազախստան. Տնկիր Ծառ

Ապագա սերունդների ուշադրության կենտրոնացում շրջակա միջավայրի պաշտպանության կարևորությանը։ 

 

Կորեա. Կորեայի մանկական հիմնադրամ (Child Fund Korea) 

Աջակցություն Կորեայի բարեկեցության բարձրացմանը երեխաների բարեկեցությանն աջակցելու միջոցով։

 

Մալազիա և Սինգապուր. Հույս (HOPE Worldwide)

Օգնություն հիվանդներին և ծանր հիվանդներին առողջապահական ծառայությունների, դպրոցական թոշակների, կամավորական և սոցիալական ծրագրերի միջոցով։ 

 

Մեքսիկա. Առաջին հիմնադրամ (Fundación Origen)

Իրավաբանական խորհրդակցություն և հոգեբանական աջակցություն ընտանիքում բռնություն ապրած կանանց շրջանում։

 

Մոլդովա. Փրկիր կյանք

Օգնություն ծանր հիվանդություն ունեցող երեխաներին՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով անհրաժեշտ պրոցեդուրաների, վիրահատությունների և վերականգնողական ծրագրերի համար։ 

 

Ֆիլիպիններ. «Բարի հովվի տուն» և Ամերիկյան Առևտրի տան հիմնադրամ (Welcome House of Good Shepherd and the American Chamber Foundation)

Բռնության ենթարկված կանանց և երեխաների համար ապաստարանների տրամադրում։ Օգնություն ջրհեղեղների և փոթորիկների զոհերին։ 

 

Լեհաստան. «Ունեցիր լավ տեսքՔեզ ավելի լավ զգա » կազմակերպություն (Look Good Feel Better)

Օգնություն օնկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց գեղեցկության գաղտնիքները ուսուցանելու միջոցով։

 

Պորտուգալիա. «Կարմիր քիթ» օպերացիա (Operação Nariz Vermelho)

Ծաղրածուների հագուստներով կամավորները այցելում են հիվանդանոցներում գտնվող երեխաներին։

 

Ռուսաստան. «Ժպիտ Օպերացիա» հիմնադրամ

Օգնություն շրթունքի և քիմքի ճեղքվածքներ ունեցող երեխաներին բարձրորակ վիրաբուժական օգնություն ցուցաբերող հիմնադրամին, հետվիրահատական խնամք և մշտական թերապիա։   

 

Սլովակիա. Orin Panacea

Օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների համար ամառային ճամբարի կազմակերպում։

 

Իսպանիա. Ինտեգրա հիմնադրամ (Fundación Integra)

Օգնություն ընտանեկան բռնության հետ բախված կանանց աշխատանք փնտրելու և սոցիալական ադապտացիայի հարցում։

 

Թայվան. Ընտանիքի և երեխաների աջակցության Թայվանի հիմնադրամ (Taiwan Fund for Children and Families)

Կարիքավոր երեխաներին և նրանց ընտանիքներին դոտացիաների և սոցիալական օգնության ապահովում։

 

Ուկրաինա. Կրծքի քաղցկեղի պաշտպանության հիմնադրամ

Կրծքի քաղցկեղի, ինչպես նաև դրա ֆիզիկական հետևանքների կանխարգելում, պայքար դրա դեմ և բուժում։

 

Մեծ Բրիտանիա. «Վստահության ծիածան երեխաների համար» բարեգործական կազմակերպություն (Rainbow Trust Children’s Charity) 

Զգայական և գործնական աջակցություն ծանր և անբուժելի հիվանդություններով երեխաների ընտանիքներին։

 

ԱՄՆ. Մերի Քեյ Աշի բարեգործական հիմնադրամ

Կանանց շրջանում քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի ջանքեր և ընտանեկան բռնությունը վերջ դնելու պայքար։