Արժանավայել ապագա կանանց համար

«Դուք կարող եք հասնել այն ամենին, ինչ երազում եք և ինչին հավատում եք» 

Մերի Քեյ Աշ

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻՆ

Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի գործընկերությամբ Mary Kay® Չինաստանը և Չինաստանի Կանանց զարգացման հիմնադրամը Mary Kay®-ի կանանց համար հիմնել են Փոքր բիզնեսի աջակցության հիմնադրամ, որը կոչված է օգնելու կանանց փոքր բիզնեսի համար նախատեսված վարկերի և միկրոֆինանսավորման շնորհիվ սկսել սեփական բիզնեսը։ Mary Kay® Չինաստանը երկրի 20 նահանգների կանանց աջակցելու համար հատկացրել է 4 միլիոն դոլար

107

 

ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԱՊԱԳԱ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ 

Մերի Քեյ Աշը հավատում էր, որ յուրաքանչյուր կին ունակ է իր առջև նպատակներ դնել և հասնել դրանց։ Mary Kay®-ի հետ կանայք ամբողջ աշխարհում հայտնաբերում են մեծ հնարավորություններ՝ բացահայտելով իրենց ներուժը, դառնալով ֆինանսապես անկախ և իրենց կյանքը փոխելով դեպի լավը։ 

Mary Kay® Ընկերությունն ունի Գեղեցկության ավելի քան 3,5 միլիոն Անկախ Խորհրդատու ամբողջ աշխարհում, որոնք վարում են բիզնես ուղղակի վաճառքի բնագավառում։  

Mary Kay®-ը ստեղծում է հնարավորություններ յուրաքանչյուր կնոջ համար՝ վարելու սեփական բիզնեսը. ճկուն գրաֆիկ, բիզնեսը վարելու թափանցիկ մարտավարություն, անձնական աճի և ֆինանսական հաջողության հասնելու անսահմանափակ հնարավորություններ։  

Ավելի քան 600 կին ամբողջ աշխարհում ստացել է Ազգային Լիդերի կոչում՝ ամենաբարձր կոչումը Ընկերության Խորհրդատուների շարքում։ 

Ներկա պահին Գեղեցկության ավելի քան 1,400 Անկախ Խորհրդատու ԱՄՆ-ում հնարավորություն է ստացել շրջելու Մերի Քեյ Աշի լեգենդար վարդագույն կադիլակով։

108