TimeWise Repair® բիոցելյուլոզային լիֆթինգ դիմակ 26 000 ՀՀ դրամ

TimeWise Repair® Lifting Bio-Cellulose Mask


171 24 գ х 4

Նկատելի լիֆթինգ երկու շաբաթվա ընթացքում*:

Հայտնի սնդուսափայլ ամսագրերի խմբագիրներից և գեղեցկության բլոգերներից մինչև սովորական աղջիկներ. գեղեցկության ոլորտի ողջ ուշադրությունն այսօր ուղղված է մաշկի խնամքի կորեական նորարար միջոցների վրա: Նոր միտում, որը մեզ է հասել Կորեայից. տարբեր նյութերից «գործվածքային» դիմակներ, որոնք երկրպագուներ են ձեռք բերում ամբողջ աշխարհում իրենց սենսացիոն ազդեցության շնորհիվ: 

Մերի Քեյի TimeWise Repair® բիոցելյուլոզային լիֆթինգ դիմակը Ձեր մաշկի գեղեցկության ֆանտաստիկ աղբյուրն է: Փորձեք շքեղ նորարար միջոցը, որը ոգեշնչված է գեղեցկության ոլորտի կորեական ավանդույթներով:

Արդեն առաջին անգամ օգտագործելուց հետո*.

  • Դիմակը բարձրացնում է մաշկի խոնավության մակարդակը 24 ժամվա ընթացքում**:
  • Մաշկն ավելի փայլուն, փափուկ և հարթ տեսք է ստանում:


Երկու շաբաթ օգտագործելուց հետո*:

  • Մաշկը ձգված և առաձգական տեսք է ստանում:
  • Մաշկն ավելի երիտասարդ տեսք է ստանում և կարծես փայլում է ներսից:


Չորս շաբաթ օգտագործելուց հետո*:

  • Դիմային կնճիռները նվազում են:
  • Տարիքային գծերը տեսողականորեն նվազում են: 

*Արդյունքները հիմնված  են չորսշաբաթյա անկախ սպառողական փորձարկման վրա, որին մասնակցող 300 կին շաբաթական երկու անգամ օգտագործել է դիմակը:

** Արդյունքները հիմնված են կլինիկական հետազոտությունների վրա:


172 Օգտագործման խորհուրդներ

Առավելագույն արդյունքի հասնելու համար դիմակն օգտագործեք շաբաթական երկու անգամ TimeWise Repair™ ծերացման դեմ համակարգի կամ TimeWise®  «Հրաշք հավաքածու™»-ի հետ:

Դիմակը կարելի է օգտագործել առավոտյան կամ երեկոյան մաշկը մաքրելուց հետո և մաշկի խնամքի այլ քայլերից առաջ:

 

  • Դիմակը հանեք փաթեթից և բացեք այն: Դիմակը գտնվում է պաշտպանիչ ցանցի երկու շերտերի միջև:
  • Հանեք ցանցի մի շերտը և դրեք դիմակը մաքուր և չոր մաշկի վրա:
  • Դիմակը ֆիքսեք ճակատի, այտերի, քթի վրա և բերանի ու աչքերի շուրջ:
  • Զգուշորեն հարթեցրեք դիմակը, որպեսզի ամբողջովին կպչի դեմքի մաշկին (կոպի «փականները» կարելի է ներքև ծալել կամ թողնել փակ աչքերի վրա):
  • Ցանցի վերևի մասը զգուշորեն հեռացրեք:
  • Թուլացեք և հանգստացեք 20-30 րոպե:
  • Հեռացրեք դիմակը: Մի լվացեք: Նրբորեն մերսեք դիմակի մնացորդները:
  • Դեն նետեք դիմակը: Այն նախատեսված չէ երկրորդ անգամ օգտագործելու համար:

 

Ինչպե՞ս է գործում միջոցը:

Բիոզելյուլոզի նորարար տեխնոլոգիաները՝ կոկոսի ջրից ստացվող բնական նյութ:
Մանրաթելերի միահյուսումը ստեղծում է «գործվածք», որն օժտված է կլանող հատկությամբ: Հենց այդ հատկությունն է թույլ տալիս, որ դիմակը լինի օգտակար բաղադրիչներով հնարավորինս հարուստ. վարսակի և խոլորձի էքստրակտներ, ինչպես նաև նատրիումի հիալուրոնաթթու, որը հայտնի է մաշկի վերափոխման հիանալի հատկությամբ:

Ձևը կատարյալ համապատասխանում է դեմքին:
Բիոցելյուլոզային նյութի առաձգականությունը թույլ է տալիս, որ դիմակը ամուր կպչի դեմքին՝ ապահովելով մաշկի անմիջական շփումը արդյունավետ բաղադրիչների հետ 20-30 րոպե:

Հիմնական բաղադրիչներ

  • Վարսակի էքստրակտ – գերազանց վերականգնում է մաշկը, հարթեցնում է կնճիռները, ձգում է մաշկը և հարթեցնում է մակերևույթը: Ինչպես նաև օժտված է հստակ խոնավացնող և փափկեցնող հատկություններով:
  • Խոլորձի էքստարկտ – ծերացման դեմ արդյունավետ բաղադրիչ: Նպաստում է կնճիռների արդյունավետ հարթեցմանն ու ամրությանը և առաձգականության նկատելի բարձրացմանը: Արդյունքում մաշկն ավելի հարթ ու ձիգ տեսք է ստանում: Այն նաև հիանալի խոնավացնում, սնուցում է մաշկը և նպաստում է վերականգնմանը:
  • Նատրիումի հիալուրոնաթթու* - արդյունավետ խոնավացնող միջոց, որը պաշտպանում և պահում է մաշկի խոնավությունը:

* Նատրիումի հիալուրոնաթթուն հիալուրոնաթթվի աղն է և ունի նման հատկություններ՝ պաշտպանում և պահում է մաշկի խոնավությունը:

Բնութագրեր

Համապատասխանում է մաշկի բոլոր տեսակներին:

Գինը` 26.500 ՀՀ դրամ