Շրթունքների սկրաբ Satin Lips® 6.300 ՀՀ դրամ

Satin Lips Shea Sugar Scrub

Հանգստացեք և վայելեք շրթունքների խնամքի Satin Lips® շաքարային սկրաբի վերականգնող ազդեցությունը։ Սկրաբն ակնթարթորեն լավացնում է շրթունքների տեսքը, որի շնորհիվ դրանց մաշկը հրաշալի է դառնում։ Շիայի յուղով շրթունքների այս սկրաբը Satin Lips® երկաստիճան համակարգի մի մասն է, որը ներառում է նաև շիայի յուղով բալզամ շրթունքների համար։ Շրթունքների խնամքի շիայի յուղով Satin Lips® համակարգը շրթունքներին թույլ է տալիս վայելել սպա խնամք ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում։ Շիայի յուղը և սպիտակ թեյի ու ցիտրուսների թարմ բույրը կօգնեն մոռանալ չորացած ու ճաքճքած շրթունքների մասին՝ խոնավացնելով դրանք երկու պարզ քայլով։ Խնամքի Ձեր օազիսը սպասում է Ձեզ։
Շրթունքների՝ շիայի յուղով Satin Lips® շաքարային սկրաբն ապահովում է սահուն շերտազատում և ակնթարթորեն լավացնում է շրթունքների տեսքը։
•    Բնական շաքարի բյուրեղիկների օգնությամբ նրբորեն շերտազատում է մաշկի եղջերացած բջիջները։
•    Շրթունքներին հաղորդում է փափկություն և նրբություն։
•    Ակնթարթորեն լավացնում է շրթունքների մակերեսը, որի շնորհիվ դրանք խնամված տեսք են ստանում։

Օգտագործման խորհուրդներ


•    Սկրաբը նրբորեն քսեք շրթունքների մաշկին և մերսեք մեկ րոպե։ Սա անմիջապես կօգնի հաղթահարել չորությունն ու ճաքճքվածությունը։
Շաքարային սկրաբը կարելի է օգտագործել շաբաթը 2-3 անգամ կամ ավելի հաճախ: Սակայն այն ժամանակ, երբ շրթունքների մաշկը խիստ վնասված է, խորհուրդ չի տրվում օգտագործել սկրաբը։
•    Սկրաբն օգտագործելուց անմիջապես հետո քսեք բալզամը՝ շրթունքները խոնավացնելու համար։

Հիմնական բաղադրիչներ


•    Բնական շաքարային բյուրեղիկներ. նրբորեն շերտազատում են շրթունքները։
•    Շիայի յուղ. փափկեցնում է, սնուցում և ապահովում է պաշտպանություն։ Պարունակում է Օմեգա-3 ճարպաթթուներ։
•    Արևածաղկի յուղ. E վիտամինի (հակաօքսիդանտ) շնորհիվ դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը և պաշտպանում է շրթունքները շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից։

Գիտե՞ք արդյոք


Շիայի յուղի հրաշալի ներգործության գաղտնիքը հայտնի է հարյուրավոր տարիներ։ Այն փափկեցնում և սնուցում է մաշկը Օմեգա-3 ճարպաթթուների պարունակության շնորհիվ։ Օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են պահպանել մաշկի բնական խոնավության հավասարակշռությունը և պաշտպանիչ վահան են դառնում, որը թույլ չի տալիս խոնավությանը գոլորշիանալ։ 

*Առաջարկվող մանրածախ գինը


Գինը` 6 300 ՀՀ դրամ