Դեմքի պիլինգ Revealing Radiance™ ծերացման տեսանելի նշանների դեմ 27.000 ՀՀ դրամ

Revealing Radiance™ facial Peel TimeWise Repair™

«Մերի Քեյ» գիտահետազոտական կենտրոնի նորարար լուծումը հիանալի լրացում է մաշկի ծերացման դեմ պայքարի խնամքի միջոցների համար: 10 կանանցից 9-ը նշել են, որ իրենց մաշկը բառացիորեն փոխվել է*.

  • Ակնթարթային արդյունք. մաշկը շողում է ներսից, ավելի հարթ ո ձգված է դառնում:
  • Մի քանի շաբաթից մաշկը դառնում է ավելի թարմացած և երիտասարդացած:
  • Դեմքի պիլինգի առավելություններն այնքան նկատելի են, որ այն օգտագործող կանանցից շատերն ասել են, որ խորհուրդ կտան նաև իրենց ընկերներին:

Օգտագործումից երկու շաբաթ անց**.

  • Մաշկը ձեռք է բերել ավելի առողջ փայլ:
  • Դիմային և նույնիսկ տարիքային կնճիռները ավելի քիչ նկատելի են:
  • Նկատելիորեն բարելավվում է մաշկի հյուսվածքը:

*Արդյունքները հիմնված  են երեքշաբաթյա սպառողական անկախ փորձարկման վրա, որին մասնակցող 260 կանայք շաբաթական երկու անգամ օգտագործել են Revealing Radiance™ դեմքի պիլինգը:

**Արդյունքները հիմնված  են չորսշաբաթյա սպառողական անկախ փորձարկման վրա, որին մասնակցող 42 կին շաբաթական երկու անգամ օգտագործել է Revealing Radiance™ դեմքի պիլինգը:

Օգտագործման ուղեցույց

Օգտագործեք պիլինգը շաբաթական երկու անգամ երեկոյան ժամերին: Օգտագործեք առնվազն երեք օրը մեկ:

  1. Մանրակրկիտ մաքրեք մաշկը, խոնավացրեք սրբիչով:
  2. Բարակ շերտով քսեք պիլինգը` խուսափելով աչքերի շրջակա հատվածից:
  3. Պիլինգը նուրբ ու մերսող շարժումներով քսեք դեմքին:
  4. րոպե անց մանրակրկիտ լվացեք միջոցը ու չորացրեք մաշկը սրբիչով:
  5. Շարունակեք խնամքը շիճուկով (եթե օգտագործում ենք) կամ խոնավացնող քսուքով:

 

Ցանկության դեպքում կարելի է համատեղել Revealing Radiance™ դեմքի պիլինգը և TimeWise® դեմքի պիլինգի համակարգը: Երկու միջոցն էլ կարելի է մաշկի ամենշաբաթյա խնամքի մաս դարձնել, եթե ուզում եք ստանալ գլիկոլաթթվի մեխանիկական և քիմիական ազդեցությունների առավելությունը: Մի օգտագործք երկուսն էլ նույն օրը: Օգտագործման դադարը պետք է լինի 1-ից 2 օր: Շաբաթական օգտագործման քանակը չպետք է գերազանցի երեքը:

Բաղադրիչներ

Գլիկոլաթթու

Շատ փորձագետներ բարձր արդյունավետությամբ շերտազատող միջոցը ալֆա-հիդրոքսի թթուների* ցանկում «ոսկե չափանիշ» են համարում: Մաշկի համար գլիկոլաթթուն համարվում է նաև պիլինգի ամենաանվտանգ բաղադրիչներից մեկը: Կարող է արագացնել մաշկի մեռած բջիջների շերտազատումը` ապահովելով շերտազատման բազմաստիճան մոտեցում:

Բուսական էքստրակտների բացառիկ հավաքածու

Հանգստացնում է մաշկը և պիլինգը դարձնում է բավականին նուրբ, որպեսզի օգտագործեք այն շաբաթական երկու անգամ:

Խոնավացնող բաղադրիչներ

Օգնում է պահպանել մաշկի բնական խոնավության մակարդակը:

* ալֆա-հիդրոքսի թթուները երբեմն անվանում են նաև մրգային:

Նախընտրելի մանրածախ գինը։

Գինը` 27.000 ՀՀ դրամ