Թարթիչների սևաներկ Lash Intensity™ 8.000 ՀՀ դրամ

Lash Intensity™

Ստեղծեք անհավանական ծավալուն և անսահման երկար թարթիչներ Lash Intensity™ նոր սևաներկի միջոցով։

 

  • Տպավորիչ արդյունքներ. մեծացնում է ծավալը 200%-ով*, երկարացնում՝ 84%-ով* մինչև ծայրերը։
  • Սևաներկն ստեղծում է արհեստական թարթիչների էֆեկտ վրձնի առաջին իսկ շարժումից։ 
  • Double Impact™ բացառիկ վրձինը մշակված է հատուկ Mary Kay®-ի ամենածավալուն սևաներկի համար։
  • Հագեցած պիգմենտը թարթիչներին տալիս է խորը սև գույն։
  • Թեստավորված է ակնաբույժների կողմից։
  •  Հարմար է ոսպնյակներ կրողների համար։
  •  Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռման և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ։
  • Հարմար է զգայուն աչքերի համար։ 

*Համաձայն անկախ կլինիկական հետազոտության արդյունքների, որի ընթացքում քսվել է սևաներկի երկու շերտ։

**Մոնիտորենրի և դիսփլեյների վրա իրական գույնը կարող է աղավաղված լինել։
 

Lash Intensity™  թարթիչների սևաներկ
Մարմնավորեք Ձեր ամենահամարձակ կերպարը և ստեղծեք այնպիսի թարթիչներ, որոնք հայացքներ կգրավեն։ Անկասկած, Ձեր ընտրությունը Lash Intensity™ թարթիչների սևաներկն է։

Կրկնակի ազդեցության Double Impact™ բացառիկ վրձին։

  • Ծավալ. վրձնի կարճ մազիկները ստեղծում են լրացուցիչ ծավալ՝ ներկելով թարթիչները՝ սկսած արմատից։
  • Երկարություն. երկար մազիկները ծառայում են իբրև ինքնատիպ «սանր»՝ թույլ տալով սևաներկով ներկել յուրաքանչյուր թարթիչն առանձին։ Դրանք պարուրում են յուրաքանչյուր թարթիչ՝ երկարացնելով մինչև ծայրերը և առանձնացնելով միմյանցից։

  

Օգտագործման խորհուրդներ

Տեղակայեք վրձինը թարթիչների արմատների մոտ և զիգզագաձև շարժումներով ներկեք դրանք ամբողջ երկարությամբ։ Պտտելով վրձինը 180 աստիճանով՝ քսեք սևաներկի ևս մեկ շերտ։ Նման հնարքը թույլ կտա վրձնի կարճ մազիկներին ներկել բոլոր թարթիչները, իսկ երկարներին՝ մշակել դրանք՝ հավասարաչափ պարուրելով սևաներկով ողջ երակարությամբ։

 Triple Lash Conditioning™ համալիր. բաղադրամասերը և գործառույթները.

  • B5 պրովիտամինը պաշտպանում է թարթիչները, օժտված է խնամող և ամրապնդող ազդեցությամբ:
  • Էմոլենտները/ճարպաթթուներն օգնում են կանխել թարթիչների բեկունությունը դիմահարդարումը մաքրելիս։
  • Е վիտամին հակաօքսիդանտը հայտնի է իր խնամող հատկություններով։

 *Նախընտրելի մանրածախ գինը։

Գինը` 8.000 ՀՀ դրամ