Mary Kay® սպունգ-բլենդեր 6.500 ՀՀ դրամ

Blending Sponge

Մեկ սպունգ՝ բոլոր իրավիճակների համար: Դա հնարավո՞ր է: Իհարկե:

Սա յուրաքանչյուր դիմահարդարի «մասթ հեվ»-ն է, անփոխարինելի օգնական՝ իսկապես իդեալական հիմք ստանալու համար: Դուք դեռևս հիմքը մատներո՞վ եք տարածում: Ձեր կերպարն ավելիին է արժանի: Բյութի բլենդեր սպունգը բազմաֆունկցիոնալ գործիք է, ինչի շնորհիվ քո մաշկը կատարյալ տեսք կունենա: Նրա օգնությամբ յուրաքանչյուր կին կարող է իրեն իսկական դիմահարդար զգալ:

Օգտագործման խորհուրդներ

  • Թրջեք սպունգը և թեթևակի սեղմելով՝ քամեք ավելորդ ջուրը:
  • Հիմքը քսեք ափի արտաքին կողմում և խոնավ սպունգով վերցրեք մի փոքր քանակություն:
  • Թեթևակի հարվածող շարժումներով տարածեք միջոցը անհրաժեշտ հատվածներում:
  • Սպունգի լայն կողմը հարմար է մաշկի ավելի մեծ հատվածների և դիմահարդարման սահմանները քողարկելու համար: Նրա օգնությամբ տոնային քսուքը  տարածեք տարուբերող շարժումներով:
  • Սուր ծայրը իդեալական է դժվար հասանելի հատվածներում միջոցը տարածելու համար, օրինակ՝ աչքերի տակ կամ քթի ստորին կողմնային մասերում:
  • Չմոռանաք լվանալ ու չորացնել սպունգը յուրաքանչյուր անգամ գործածելուց հետո: Անհրաժեշտ է փոխել սպունգը երեք ամիսը մեկ: 

Ինչպե՞ս է աշխատում միջոցը

  • Բյութի բլենդեր սպունգն ունի կաթիլի տեսք, ինչը թույլ է տալիս օգտագործել այն մի քանի եղանակով.
  • Սպունգի սուր ծայրը հարմար է աչքերի ներքին անկյունների, հոնքերի տակի, քթի ստորին կողմնային մասերի և կզակի փոսիկների համար,
  • Հարթ մասն անհրաժեշտ է տոնային քսուքը դեմքի մնացած մասերում տարածելու համար:

Խորհուրդներ

  • Եթե Դուք քսել եք չափից ավել կարմրաներկ կամ ոսկեգույն դիմափոշի, չոր սպունգով անցեք այտոսկրերի վրայով, որպեսզի մաքրեք ավելորդ դիմահարդարումը:
  • Ինչքան շատ խոնավանա սպունգը, այնքան խիտ այն կտարածի տոնային քսուքը դեմքին: Եթե Դուք ցանկանում եք քսել տոնային քսուքի բարակ շերտ, անհրաժեշտ է շատ լավ քամել սպունգը:
  • Չափազանց կարևոր է տարածել միջոցը հարվածող շարժումներով: Եթե Դուք պարզապես տարածեք տոնային քսուքը, սպունգը պարզապես կներծծի այն:
  • Երբ հիմքը տարածված է, սպունգի մաքուր հատվածներով հարթեցրեք եզրերը և հավասարեցրեք երանգը:

 

Գինը` 6.500 ՀՀ դրամ