TimeWise® երանգավորող քսուք փայլատացնող էֆեկտով կոմբինացված և յուղոտ մաշկի համար 7.700 ՀՀ դրամ

TimeWise Foundation Matte

TimeWise® փայլատացնող էֆեկտով երանգավորող քսուքը գիտության և գեղեցկության կատարյալ համադրություն է։ Հակատարիքային հիմքը ոչ միայն օգնում է ստեղծել անթերի տեսք, այլև կարող է ծառայել որպես մաշկի խնամքի շարունակություն։ Այն ավելին է, քան ուղղակի ծածկույթը. այն հակատարիքային առավելություններով երանգավորող հիմք է, որը եռանդով պայքարում է, որ ժամանակն անզոր լինի Ձեր գեղեցկության դեմ։ Փայլատացնող էֆեկտով երանգավորող քսուքն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ ստեղծված է Ձեր մաշկի համար։ Կատարյալ և անթերի արդյունքի համար օգտագործեք Mary Kay® Դիմահարդարման հարթեցնող հիմքի և Երանգավորող հիմքի վրձնի հետ։ 

E վիտամինի և կոլագենն ուժեղացնող պեպտիդների արտոնագրված համալիրի շնորհիվ մաշկն ակնթարթորեն ստանում է ամուր, երիտասարդ և առողջ տեսք։ Այն կատարյալ հակատարիքային հիմք է կոմբինացված և յուղոտ մաշկի համար, որը տեսանելիորեն նվազեցնում է ծակոտիների, բարակ գծերի, կնճիռների և մաշկի թերությունների դրսևորումները։

  • Ապահովում է յուղոտ փայլի և մաշկային ճարպի արտադրության նկատմամբ հսկողություն ողջ օրվա ընթացքում՝ չստեղծելով ծանր դիմահարդարման զգացողություն և տեսք։
  • Մաշկին հաղորդում է կայուն անփայլ էֆեկտ։
  • Չի փոխում երանգն օրվա ընթացքում։
  • Երանգների լայն ներկապնակ։
  • Կայուն է մաքրման և խոնավության նկատմամբ։

 

Հիմնական բաղադրիչները

  • Դիմետիկոն, որն ապահովում է մետաքսանման զգացողություն, օգնում է պաշտպանել մաշկը և բարելավել նրա արտաքին տեսքը։
  • E վիտամինը հանդես է գալիս որպես հակաօքսիդանտ՝ օգնելով չեզոքացնել շրջակա միջավայրի ազդեցությունից առաջացած վնասվածքները, որոնք կարող են հանգեցնել վաղաժամ ծերության նշանների առաջացման։ Նաև հայտնի է իր հանգստացնող հատկություններով։  
  • Պալմիտոիլ օլիգոպեպտիդ և պալմիտոիլ տետրապեպտիդ-7-ը կազմում են կոլագենն ուժեղացնող պեպտիդների արտոնագրված համալիրը, որոնք աշխատում են համատեղ՝ օգնելով վերականգնել և պահպանել մաշկի երիտասարդ տեսքը։
  • Կվարց բարձրածակոտկեն, գերբարակ հանքանյութ, որը հանդես է գալիս որպես սպունգ՝ ներծծելով յուղը և փայլատելով մաշկը՝ չստեղծելով ծանրության զգացում։
  • Լաուրիլ մետակրիլատ/Գլիկոլ Դիմետակրիլատ կրոսպոլիմեր հատուկ միկրոգնդիկներ, որոնք ուժեղացնում են բանաձևի՝ յուղը վերահսկելու ունակությունը։ 

*Մոնիտորների և դիսփլեյների վրա իրական գույնը կարող է աղավաղված լինել։

Նախընտրելի մանրածախ գին։

 

Գինը` 7.700 ՀՀ դրամ
բեժ 1
բեժ 2
բեժ 3
բեժ 4
բեժ 5
փղոսկր 1
փղոսկր 2
փղոսկր 3
փղոսկր 4
փղոսկր 5
փղոսկր 6