Արևապաշտպան քսուք՝ SPF 50 գործոնով 15.000 ՀՀ դրամ

Sun cream SPF 50

Մաշկի գերազանց պաշտպանություն արևային այրվածքներից և լուսածերացումից։ Հեշտ քսվում է և արագ ներծծվում, փափկեցնում և խոնավացնում է մաշկը։ Քսուքը հարստացված է А և Е վիտամիններով, պարունակում է կանաչ թեյի տերևների խտանյութ։

  • Քսվում է հեշտ և արագ ներծծվում է, փափկեցնում և խոնավացնում է մաշկը
  • Պաշտպանում է UVA և UVB ճառագայթներից։
  • Ջրում և առատ քրտնարտադրության դեպքում մինչև 80 րոպե պահպանում է արևապաշտպան հատկությունները։
  • Հարմար է զգայուն մաշկի համար։ Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռման և ալերգիայի նկատմամբ։
  • Ոչ կոմեդոգեն է։ Անցել է մաշկաբանական ստուգում։

Օգտագործման խորհուրդներ

Քսուքը մաշկին քսեք արևի տակ դուրս գալուց առնվազն 15 րոպե առաջ։ Կրկին քսեք յուրաքանչյուր 1-3 ժամը մեկ հատկապես լողալուց, սպորտով զբաղվելուց կամ առատ քրտնարտադրությունից հետո։


Նախազգուշական միջոցներ. եթե Ձեր մաշկի վրա առաջացել է գրգռվածություն՝ դադարեցրեք միջոցի օգտագործումը և խորհրդակցեք բժշկի հետ։ Խուսափեք աչքերի մեջ ընկնելուց։ Հեռու պահեք երեխաներից։

 

Գործողության սկզբունքը

Գոյություն ունի ուլտրամանուշակագույն ճառագայթների մի քանի տեսակ։ UVA և UVB ճառագայթումները արևային ճառագայթման երկու տարբեր տեսակներ են։

UVA-ճառագայթները խորը ներթափանցում են մաշկի մեջ՝ նվազեցնելով դրա առաձգականությունը և ամրությունը, առաջացնելով մաշկի լուսավնասվածք և վաղաժամ ծերացում, որն արտահայտվում է կնճիռների, պիգմենտային բծերի և պեպենների արագ առաջացմամբ հատկապես բաց գույնի մազերով և բաց գույնի աչքերով մարդկանց մոտ։ Վնասվածքների այս տեսակն ազատ ռադիկալների արգասիքների ազդեցության արդյունքն է։ Նման ճառագայթումը նաև կարող է հանդիսանալ մաշկի ուռուցքային հիվանդությունների առաջացման պատճառ։ 
 UVB-ճառագայթներն իրենց էներգիայով բազմակի գերազանցում են UVA-ճառագայթների էներգիան։ Դրանք պատճառում են արևային այրվածքներ և հանդիսանում են մաշկի ուռուցքային հիվանդությունների առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը։

UVA և UVB-ճառագայթները մաշկի վրա թողնում են վնասակար ազդեցություն նույնիսկ ամպամած եղանակին։ 
 Արևապաշտպան միջոցները կլանում, անդրադարձնում կամ ցրում են UV ճառագայթները։ Արևապաշտպան ոչ օրգանական կամ «ֆիզիկական» միջոցները ձևավորում են մի շերտ, որն արտացոլում կամ ցրում է ուլտրամանուշակագույն ճառագայթները, նախքան դրանք կներթափանցեն մաշկ։ Արևապաշտպան նման միջոցները պարունակում են ցինկօքսիդ և տիտանի երկօքսիդ։ Օրգանական կամ «քիմիական» արևապաշտպան միջոցները կլանում են UV-ճառագայթները, մինչ դրանք կկարողանան վնասել մաշկը։

Դրանք պարունակում են ավոբենզոն և օքսիբենզոն, որոնք պաշտպանում են ինչպես UVB, այնպես էլ UVA-ճառագայթներից։ 
Արևապաշտպան արդյունավետ միջոցն օժտված է գործողության լայն շրջանակով. պարունակում է բաղադրիչներ, որոնք պաշտպանում են UVA և UVB-ճառագայթներից։ Mary Kay® արևապաշտպան շարքի բոլոր միջոցներն ապահովում են գործողության լայն շրջանակ՝ պաշտպանություն և՛ ֆիզիկական, և՛ քիմիական առումով։ 


 Հիմնական բաղադրիչները

  • А վիտամինի պալմիտատը բարելավում է մաշկի արտաքին տեսքը։
  • С վիտամինի պալմիտատը և Е վիտամինի պալմիտատն օգնում են պաշտպանել մաշկն ազատ ռադիկալների ներգործությունից։
  • Թեյի տերևների խտանյութն օգնում է պաշտպանել մաշկն ազատ ռադիկալների ներգործությունից, ինչպես նաև հայտնի է իր հանգստացնող և փափկեցնող հատկություններով։
  • Հոմոսալատը (10% W/W), Օկտինօքսատը (7.5% W/W), Օկտիսալատը (5% W/W), Օքսիբենզոնը (4% W/W) և Ավոբենզոնը (2% W/W) հանդիսանում են արևապաշտպան քսուքի ակտիվ բաղադրիչները։ 

*Նախընտրելի մանրածախ գինը։

**Հասանելի է պահեստում առկայության դեպքում։

 


Գինը` 15.000 ՀՀ դրամ