ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
 

 

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Mary Kay®-ի Գեղեցկության Անկախ Խորհրդատուների ջանքերի շնորհիվ ամբողջ աշխարհում «Գեղեցկությունը նշանակություն ունի» գլոբալ ծրագիրը հավաքել է միլիոնավոր դոլարներ, որոնք կենսական բարդ իրավիճակում գտնվող կանանց և երեխաների կյանքը կդարձնեն ավելի հիասքանչ։ Բարեգործական ծրագրին մասնակցող արտադրանքի վաճառքից ստացված միջոցների մի մասն ուղղվում է կանանց և նրանց ընտանիքների կրթության, կայացման, առողջության և բարեկեցության հարցերով զբաղվող կազմակերպություններին, քանի որ երբ երջանիկ են կանայք, դա հիասքանչ է։  

Ծանոթացեք Գեղեցկությունը նշանակություն ունի բարեգործական ծրագրին մասնակցած Mary Kay®-ի արտադրանքին 

Իմացեք, թե ինչպես է Գեղեցկությունը նշանակություն ունի ծրագիրը փոխում կանանց և երեխաների կյանքն ամբողջ աշխարհով մեկ: 

 

 

MARY KAY® ՀԻՄՆԱԴՐԱՄ

«Ոսկե կանոն»-ն այն հիմքն է, որի վրա Մերի Քեյ Աշը կառուցել է իր մեծ ընկերությունը։ Նա երազում էր բարելավել կանանց կյանքը և գիտեր, որ հիվանդությունները և ընտանեկան բռնությունն առնչվում են շատ կանանց կյանքին՝ անկախ աշխարհագրական դիրքից, տարիքից կամ նյութական վիճակից։ Հենց այդ պատճառով 1996թ. նա հիմնադրեց Mary Kay® Հիմնադրամը։ Հիմնադրման պահից այն կատարել է ավելի քան 60 միլիոն դոլարի նվիրատվություն կանանց կազմակերպություններին, որոնք ուղղվել են քաղցկեղի կանխարգելմանը և ընտանեկան բռնության դեմ պայքարին։   

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Mary Kay®-ը ձգտում է վերջ դնել կանանց նկատմամբ բռնությանը՝ ապահովելով տեղեկատվական և ֆինանսական աջակցություն կանանց պաշտպանության կազմակերպությունների՝ բռնության կանխարգելմանն ուղղված նախաձեռնություններին։ 

Mary Kay®-ը երիտասարդության հաղորդակցմանը և հարաբերություններին աջակցող «loveisrespect» անվճար անանուն ծառայության գլխավոր հովանավորն է։ Ուղարկելով «loveis» տեքստը 22522 համարին՝ դեռահասը միանում է իրավախախտումների դեմ պայքարի Կանխարգելման ազգային ծառայության թեժ գծին։

 

 

ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանանց շահերի պաշտպանության Mary Kay®-ի ծրագիրը մեկնարկել է 1980-ական թվականներին, երբ Ընկերությունը սկսեց զբաղվել մամոգրաֆիայի ապահովագրական ծածկույթի առկայության լոբբիով։ Mary Kay®-ի աշխատակիցները և Գեղեցկության Անկախ Խորհրդատուները հանդիպում էին Ամերիկայի բազմաթիվ նահանգների իշխանության ներկայացուցիչների հետ։ Նրանք քննարկում էին կանանց դեմ բռնության կանխարգելման բնագավառի օրենսդրության հետ կապված հարցեր, ընտանեկան բռնության զոհերին օգնություն ցուցաբերող ծառայությունների, դեռահասներին օգնություն ցուցաբերող ծրագրերի, ինչպես նաև հանցագործությունների կանխարգելման ծառայությունների ֆինանսավորումը։