Դիմակ-փայլաթիթեղ «մետալիկ» էֆեկտով

6,700 դր

Այս ապրանքը առկա չէ։

Դեմքի դիմակ-փայլաթիթեղը դեռևս երբեք չի զգացվել մաշկի վրա այսքան հիասքա՛նչ: Այս փայլող, շքեղ դիմակը հիանալի կերպով խնամում և նախապատրաստում է մաշկը շպարը քսելուն: Իսկ մինչ դուք վայելում եք զգացողությունները, կարող եք անել մի քանի տպավորիչ և «փայլուն» սելֆինե՛ր:

  • Դոնդողանման, սառեցնող բանաձև՝ «մետալիկ» էֆեկտով և բաղադրիչներով, որոնք խնամում են մաշկը:
  • Սառեցնող բաղադրիչներ՝ թարմացնող էֆեկտի համար:
  • Հիլորաթթու՝ խոնավացածության մակարդակը վերականգնելու համար:
  • Քաջվարդի ծաղկային ջուր՝ հակաօքսիդային պաշտպանության + հանգստացնող հատկության համար:
  • Պրովիտամին В5՝ մաշկի փափկության և հարթության համար:

Դիմակ-փայլաթիթեղը գելային նյութակազմվածքով դիմակի դասական տարբերակ է, որը չորանում է մաշկի վրա այն դնելուց հետո և, հետևաբար, հեռացվում է փայլաթիթեղի պես: Մաշկից հեռացման նման տեխնիկայի շնորհիվ (ներքևից դեպի վերև շարժումներով), դիմակ-փայլաթիթեղը հեռացնում է մաշկի կոշտացած մասերը և մակերեսային աղտոտվածությունները: Արդյունքում ձեր մաշկը դառնում է ավելի հարթ, թարմ և փայլող: Դիմակ-փայլաթիթեղը նաև օժտված է մաշկը սառեցնող և հանգստացնող էֆեկտով: Այդպիսով, դրա օգնությամբ մաշկը կարելի է արագ բերել տոնուսի մեջ, հանգստանալ և հանել սթրեսը: Բացի այդ, դիմակ-փայլաթիթեղն ունի և այլ խնամքային առավելություններ: Մինչև դիմակը չորանում է, իր բաղադրության մեջ մտնող ակտիվ բաղադրիչները հասցնում են ներթափանցել մաշկի մեջ և ապահովել խոնավացածություն և փափկացում:  

ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

• Հաստատված է մաշկաբանների կողմից:

• Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ:

• Կոմեդոգեն չէ:

1. Քսեք հարթ շերտով ամբողջ դեմքի վրա, բացառությամբ աչքերի շուրջ հատվածի, հոնքերի և մազերի աճման ուղղության:

2. Թողեք մաշկի վրա մինչև փայլաթիթեղը չչորանա ամբողջությամբ (միջինը 30 րոպե):

3. Չորանալուց հետո զգուշորեն կառչեք փայլաթիթեղի ծայրից և խնամքով, առանց ցնցումների հեռացրեք դիմակը (եթե այն սկսի պոկվել հատվածներով, հոգ չէ):

4. Լվացեք մնացորդները տաք ջրով: Քսեք միջոցը ավելի լավ է հարթ վրձնով, ինչպիսին Mary Kay® դիմակի համար սիլիկոնային վրձին-ապլիկատորն է՝ շարժվելով դնչից դեպի վերև ուղղությամբ, մերսման գծերի երկայնքով: Դիմակը հանելը նույնպես սկսեք դնչից, քաշեք ծայրը ոչ ձեր ուղղությամբ, այլ վերև՝ դեպի ճակատը: Մի՛ օգտագործեք գրգռված մաշկի վրա: