Անփայլ հեղուկ շրթներկերի մինի-հավաքածու Mary Kay Atplay

2 х 4 գր.

7,900 դր

Այս ապրանքը առկա չէ։

Mary Kay Atplay mini matte liquid lip color kit

Կատարյալ սելֆիի գաղտնիքը ֆիլտրերում չէ, այլ՝ Ձե՛ր ինքնավսահության: Mary Kay AtPlay® անփայլ, հեղուկ շրթներկերը կընդգծեն Ձեր անհատականությունը և Դու՛ք աննկատ չեք մնա: Կատարյալ անփայլ պատումը կընդգծի առավելություններն ու կթաքցնի փոքր թերությունները: Մի՛ թաքնվեք ֆիլտրերի ետևում, ցու՛յց տվեք Ձեր իրական «ես»-ը:

  • Անհավանական անփայլ արդյունք
  • Դիմացկուն պատում
  • Հեշտ քսում
  • Քսուկային բանաձև
  • Անկշիռ մետաքսե տեքստուրա
  • Հագեցած գույներ:
  1. «Կարմիր գայթակղություն» և «Նուրբ կարամել»

  2. «Հատապտղային միքս»  և «Վառ լուսաբաց»

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ՝

Քունջութի սերմերի յուղ

Հակաօքսիդանտ. կանխարգելում է շուրթերի մաշկի վաղաժամ ծերացման նշանները: Խորը թափանցում է մաշկի մեջ, խոնավացնում, հանգստացնում և սնում է շուրթերի մաշկը:

 

Վիտամին Е

Օժտված է փափկեցնող հատկությամբ, ինչպես նաև հակաբորբոքային և բուժիչ ազդեցությամբ՝ դարձնելով շուրթերը փափուկ և հարթ: Պաշտպանում է շուրթերի մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից:

 

ԼԱՅՖՀԱԿ

1. Mary Kay AtPlay® հեղուկ շրթներկերի հյութալի երանգներն երկար պահպանելու և հագեցած գույնը չկորցնելու համար որպես հիմք օգտագործեք մաշկի ծերացումը կանխարգելող TimeWise® շուրթերի համար խնամքի միջոցը:

2. Շրթներկի վրձնով/կորեկտորով հեշտորեն ստվերագծեք բաց երանգի ծածկող միջոցը շուրթերի ուրվագծով, որպեսզի շրթներկի գիծը լինի ավելի հստակ և կոկիկ:

 

ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

• Հաստատված է մաշկաբանների կողմից

• Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ

• Հարմար է զգայուն մաշկի համար

• Յուղազերծ է

• Բուրումնավետ չէ

ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

1.  Համաչափ քսել շրթներկը բարակ շերտով շուրթերի վրա:

2.  Օգտագործեք շուրթերի մատիտի հետ միասին կամ որպես ինքնուրույն միջոց:

3. Համադրե՛ք երանգները: Հավելյալ ծավալ ստանալու համար օգտագործեք ավելի մուգ երանգ որպես ուրվագիծ և ավելի բաց երանգ ներսում: Ծավալը տեսողականորեն փոքրացնելու համար օգտագործեք ավելի բաց երանգ որպես ուրվագիծ և ավելի մուգ երանգ շուրթերի կենտրոնական մասում: