Darling Delights™ նվեր-հավաքածու. ձեռքերի քսուք և շուրթերի բալզամ

9,200 դր

Այս ապրանքը առկա չէ։

Gift Set: Scented Hand Cream & Scented Lip Balm

73 մլ., 8 գր.

Աշնանային-ձմեռային անցման շրջանում մաշկը պահանջում է հատուկ ուշադրություն և որքան հնարավոր է շատ խնամք: Պարգևեք ձեր մաշկին հաճելի բուրումնավետ նվեր՝ ձեռքերի և շուրթերի համար խոնավացնող միջոցի շքեղ հավաքածուով:

Ձեռքերի քսուք

  • Փափկեցնում և հարթեցնում է ձեռքերի մաշկը

  • Ապահովում է խոնավացում ու պաշտպանություն

  • Պարունակում է սնուցող շի յուղ

  • Թողնում է ձեռքերի մաշկի վրա հաճելի «համեղ» բուրմունք

Առանցքային բաղադրիչներ.

Շի յուղ. օժտված է ուժեղ հակաօքսիդանտ և վերականգնող հատկություններով: Նպաստում է ակտիվ բաղադրիչների ներթափանցմանը մաշկի ավելի խորը շերտեր: Օժտված է հանգստացնող և փափկեցնող հատկություններով, բարձրացնում է առաձգականությունը և մաշկի խոնավացածությունը:

Արևածաղկի սերմերի յուղ. հզոր հակաօքսիդանտ, հայտնի է վիտամինների և ածխաջրերի բարձր պարունակությամբ: Պարունակում է բազմահագեցած ճարպաթթուների համալիր, որոնք առանցքային դեր են խաղում մաշկի վերականգնման մեջ:

Սաֆլորի (վայրի քրքում) յուղ. փափկեցնող և վերականգնող ազդեցություն է ունենում մաշկի վրա: Նպաստում է մաշկի խոնավացածության բալանսի պահպանմանը:

Ծիրանի կորիզների յուղ. հարուստ է ոչ հագեցած ճարպաթթուներով (օլեինաթթու և լինոլաթթու): Նպաստում է մաշկի բջիջների ռեգեներացմանը և պաշտպանական պատնեշի վերականգնմանը: Նրբորեն խնամում է մաշկը՝ հաղորդելով նրան փափկություն և նրբություն:

Վիտամին Е (տոկոֆերոլ). հակաօքսիդանտ և մաշկի համար կարևորագույն վիտամին՝ պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ներգործությունից և ազատ ռադիկալներից, որոնք մաշկի վաղաժամ ծերացման պատճառ են հանդիսանում: Օժտված է մաշկը հարթեցնող և փափկեցնող հատկություններով:

Շուրթերի բալզամ

  • Սնուցում է շուրթերի նուրբ մաշկը

  • Դարձնում է շուրթերը հարթ և փափուկ

  • Վերացնում է չորությունն ու ճաքճքվածությունը

  • Թողնում է «համեղ» բուրմունք շուրթերի վրա

Առանցքային բաղադրիչներ.

Մեղրամոմ. օժտված է փափկեցնող հատկություններով, ինչպես նաև թեթև հակաբորբոքային և կազդուրող ազդեցությամբ՝ դարձնելով շուրթերը փափուկ և հարթ:

Կանդելիլայի մոմ. օժտված է խոնավապահպան և փափկեցնող հատկություններով, ինչպես նաև թեթև հակամանրէային ազդեցությամբ, հարթեցնում է շուրթերը և դարձնում է դրանք ավելի փափուկ:

Կարնաուբայի մոմ. օժտված է հիանալի խոնավապահպան հատկություններով, ինչը թույլ է տալիս «լցնել» շուրթերը և դարձել դրանք ավելի հարթ:

Սոյայի հիդրատացված գլիցերիդ. բնական ծագմամբ փափկեցնող խառնուրդ , որն ազդում է խոնավացնող և ամրացնող միջոցի պես:

 

10156066

Gift set
Citrus sorbet
scented hand cream
scented lip balm

Նվեր հավաքածու
Ցիտրուսային շերբեթ (ձեռքերի քսուք և շուրթերի բալզամ)

10156067

Gift set
Coconut mousse scented hand cream
scented lip balm

Նվեր հավաքածու
Կոկոսի մուս
(ձեռքերի քսուք, շուրթերի բալզամ)

10156068

Gift set
Berry parfait 
scented hand cream
scented lip balm

Նվեր հավաքածու
Հատապտղային պարֆե
(ձեռքերի քսուք, շուրթերի բալզամ)

 

ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Շուրթերի բալզամ

• Խնամքով կատարված շարժումներով քսեք բալզամը շուրթերին:

• Խորհուրդ է տրվում քսել բալզամը Satin Lips® շուրթերի շաքարային սկրաբը օգտագործելուց անմիջապես հետո, ինչպես նաև գիշերը և օրվա ընթացքում ըստ անհրաժեշտության:

Ձեռքերի քսուք

• Մերսող շարժումներով քսեք ձեռքերի մաշկի վրա և մատների արանքով:

• Թարմացրեք քսուք օրվա ընթացքում ըստ անհրաժեշտության: