Ձեռքերի մաքրող միջոց առանց լվանալու Mary Kay

50 մլ

3,000 դր

Mary Kay No-Rinse Hand Cleanser

Բանաձև, որը չունի լվացման կարիք, արդյունավետորեն մաքրում է ձեռքերը, իսկ խոնավացնող շի յուղը, ալոե վերան (հալվե իսկական) և գլիցերինը կանխարգելում են չորությունը և օգնում հանգստացնել մաշկը: Կրելու համար հարմարավետ ձևաչափը, վստահելի պաշտպանությունը անփոխարինելի են դարձնում այս միջոցը: Վիրուսները շանս չունե՛ն:

  • Էթիլ սպիրտն* արդյունավետորեն մաքրում է ձեռքերի մաշկը
  • Շի յուղը, ալոե վերան (հալվե իսկական), գլիցերինը և բետայինը  խոնավացնում և հանգստացնում են մաշկը
  • Արագորեն ներծծվում  է և չի պահանջում լվացում
  • Առանց հոտի

 

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Շի յուղ

Փափկեցնում, սնում, ապահովում է խոնավացածության զգացողություն և պաշտպանում է մաշկը արտաքին միջավայրի վնասակար ազդեցություններից:

Ալոե վերայի (Հալվե իսկականի) տերևների հյութահանուկ

Հագեցած է պոլիսաքարիդներով, որոնք պահպանում են մաշկի խոնավությունը պահող բնական ունակությունը: Ունենում է փափկեցնող ազդեցություն և հանգստացնում է մաշկը:

Գլիցերին

Օժտված է խոնավացնող և խոնավապահպան հատկություններով: Վերահսկում է մաշկի խոնավացածության աստիճանը:

Բետային

Խոնավացնող բաղադրիչ, որը պարունակում է շաքարի ճակնդեղը: Պաշտպանում է մաշկը չորացումից, ջրազրկումից և ազատ ռադիկալներից:

Սպիրտ

Ստացված է հացահատիկային բույսերից: Արդյունավետորեն մաքրում է մաշկը: Միջոցի բաղադրության մեջ 68% էթիլ սպիրտն է:

ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ԱՇԽԱՏՈՒՄ

• Փոշեցրեք միջոցը ձեռքի ափերի ողջ մակերեսով և արագ շփեք ափերը մեկը մյուսով մինչև դրանք չորանան: Մեկ օգտագործման համար միջոցի անհրաժեշտ քանակն է սկսած բաժնաչափիչի 3 սեղմումից:

• Մի՛ օգտագործեք մաշկի բաց վերքերի վրա:

• Օգտագործման ժամանակ պահեք սրվակը աչքերից, ականջներից և բերանից հեռու: Աչքերի հետ շփման դեպքում մանրակրկտորեն լվացեք դրանք ջրով:

• Պահել 15°մինչև 30°C ջերմաստիճանի տակ: Խուսափեք սառեցնելուց և չափազանց տաքացնելուց՝ 40°C բարձր: