ԹԱՎՇՅԱ ՁԵՌՔԵՐ ՀԱՎԱՔԱԾՈՒ Satin Hands® Pampering Set Fragrance Free

21,000 դր

Satin Hands®  համակարգով SPA-խնամքը թարմացնում է ձեր ձեռքերի մաշկը և լիցքավորում էներգիայով, դրանք ստանում են ավելի երիտասարդ և առողջ տեսք: Ձեռքերը դառնում են թավշյա և հարթ: Ձեռքերի մաշկի խնամքի համակարգի նոր ֆորմատը արձագանք կգտնի կանանց սրտերում և անպայմանորեն կլինի նաև տղամարդկանց սրտով. չէ՞ որ հոտի բացակայությունը թույլ է տալիս զբաղվել սեփական խնամքով՝ չանհանգստանալով կոսմետիկ միջոցների անհամատեղելի հոտերի մասին:   

 

• Հարթ, փափուկ և ավելի երիտասարդ ձեռքերի մաշկ մեկ օգտագործումից հետո

• Առանց հոտի նոր բանաձև ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար

• Արագ արդյունք 3 պարզ քայլով

 

Քայլ 1. Փափկացում և պաշտպանություն

Մերսող շարժումներով տարածեք ձեռքերի մաշկի մեջ Satin Hands® փափկացնող միջոցը (մինչև ձեռքերի համար սկրաբի օգտագործումը):

Մի լվացեք ձեռքերը:

 

Քայլ 2. Թարմացում և սահունության զգացողության հաղորդում

Քսեք սկրաբը՝ նրբորեն մերսելով ձեռքերը:

 

Քայլ 3. Սնուցում և խոնավացում

Լվանալով հեռացրեք սկրաբը ձեռքերից և քսեք ձեռքերի համար քսուքը:

 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Փափկացնող միջոց

Մեղրամոմ

Ունի փափկացնող հատկություն և ապահովում է չորացած հատվածների հավելյալ խոնավացում:

Կանդելիլայի մոմ

Օժտված է խոնավությունը պահպանող և փափկացնող հատկություններով, ինչպես նաև թեթև հակաբակտերիալ ազդեցությամբ:

Սոյայի հիդրատացված գլիցերիդ

Բնական ծագմամբ փափկացնող խառնուրդ, որը ներգործում է որպես խոնավացնող և ամրապնդող միջոց:

Կարնաուբյան մոմ

Արմավենու մոմ, օժտված է խոնավությունը պահպանելու հիանալի հատկությամբ:

 

Ձեռքերի սկրաբ

Սկրաբային մասնիկներ

Նրբորեն հեռացնում են մաշկի մակերեսի մահացած բջիջների շերտը:

Շիայի յուղ

Օժտված է հանգստացնող և փափկացնող հատկություններով, բարձրացնում է մաշկի առաձգականությունը:

Ժոժոբայի եթերայուղ

Հիանալի փափկացնող և խոնավացնող բաղադրիչ: Այն լրացնում է մաշկի բնական ճարպայուղը, թարմացնում և հանգստացնում է մաշկը:

 

Ձեռքերի քսուք

Շիայի յուղ

Օժտված է հանգստացնող և փափկացնող հատկություններով, բարձրացնում է մաշկի առաձգականությունը:

Արևածաղկի սերմերի յուղ

Վիտամին Е-ի պարունակության շնորհիվ (հակաօքսիդանտ) դանդաղեցնում է մաշկի ծերացման պրոցեսը և պաշտպանում է ձեռքերը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից:

Սաֆլորի յուղ  
Փափկացնում է մաշկը՝ պահպանելով բնական խոնավությունը:

Ծիրանի կորիզների յուղ

Նրբորեն խնամում է մաշկը՝ հաղորդելով դրան փափկություն և նրբություն:

Ալանտոին

Հանգստացնում է մաշկը և վերացնում է գրգռվածությունը, ունի փափկացնող և խոնավացնող հատկություն, ինչպես նաև խթանում է վերքերի լավացումը և վերնամաշկի բջիջների թարմացումը:

 

ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

• Անցել է կլինիկական թեստավորումներ

• Հաստատված է մաշկաբանների կողմից

• Հարմար է ամենօրյա՝ օրվա ընթացքում ըստ անհրաժեշտության օգտագործման համար: