Դիմակ-փայլաթիթեղ «մետալիկ» էֆեկտով
6,700 դր
Այս ապրանքը առկա չէ։
Դեմքի դիմակ-փայլաթիթեղը դեռևս երբեք չի զգացվել մաշկի վրա այսքան հիասքա՛նչ: Այս փայլող, շքեղ դիմակը հիանալի կերպով խնամում և նախապատրաստում է մաշկը շպարը քսելուն: Իսկ մինչ դուք վայելում եք զգացողությունները, կարող եք անել մի քանի տպավորիչ և «փայլուն» սելֆինե՛ր:
- Դոնդողանման, սառեցնող բանաձև՝ «մետալիկ» էֆեկտով և բաղադրիչներով, որոնք խնամում են մաշկը:
- Սառեցնող բաղադրիչներ՝ թարմացնող էֆեկտի համար:
- Հիլորաթթու՝ խոնավացածության մակարդակը վերականգնելու համար:
- Քաջվարդի ծաղկային ջուր՝ հակաօքսիդային պաշտպանության + հանգստացնող հատկության համար:
- Պրովիտամին В5՝ մաշկի փափկության և հարթության համար:
Դիմակ-փայլաթիթեղը գելային նյութակազմվածքով դիմակի դասական տարբերակ է, որը չորանում է մաշկի վրա այն դնելուց հետո և, հետևաբար, հեռացվում է փայլաթիթեղի պես: Մաշկից հեռացման նման տեխնիկայի շնորհիվ (ներքևից դեպի վերև շարժումներով), դիմակ-փայլաթիթեղը հեռացնում է մաշկի կոշտացած մասերը և մակերեսային աղտոտվածությունները: Արդյունքում ձեր մաշկը դառնում է ավելի հարթ, թարմ և փայլող: Դիմակ-փայլաթիթեղը նաև օժտված է մաշկը սառեցնող և հանգստացնող էֆեկտով: Այդպիսով, դրա օգնությամբ մաշկը կարելի է արագ բերել տոնուսի մեջ, հանգստանալ և հանել սթրեսը: Բացի այդ, դիմակ-փայլաթիթեղն ունի և այլ խնամքային առավելություններ: Մինչև դիմակը չորանում է, իր բաղադրության մեջ մտնող ակտիվ բաղադրիչները հասցնում են ներթափանցել մաշկի մեջ և ապահովել խոնավացածություն և փափկացում:
ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ
• Հաստատված է մաշկաբանների կողմից:
• Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ:
• Կոմեդոգեն չէ: