Կամավորական աշխատանք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

98

Մերի Քեյ Աշ զարմանահրաշ կնոջ ուղին 1963 թվականից ի վեր ոգեշնչում է կանանց ողջ աշխարհով մեկ։ Մերի Քեյ Աշն օժտված էր առողջ բանականության սկզբունքների, անհողդողդ վճռականության, ձեռնարկատիրական ոգու և բարեգործության անսովոր համակցությամբ։ Այսօր Mary Kay® ընկերության հաջողությունը նրա իմաստության վկայությունն է։ Ավելի քանի 50 տարի մենք աշխատում ենք երիտասարդ սերնդի հետ, որպեսզի զարգացնենք նրանց մեջ լիդերի հատկանիշներ։ Մերի Քեյ Աշի սկզբունքների վրա են հիմնված դպրոցներում և համալսարաններում լիդերների հատկանիշների զարգացմանն ուղղված հանրակրթական ծրագրերը

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Mary Kay®-ի սոցիալական գործունեության արդյունքները կարելի է տեսնել ամբողջ աշխարհով մեկ։

 

Հյուսիսային Ամերիկա

100

ՁԱԽ ԿՈՂՄՈՒՄ. Սկաուտ աղջիկներն օգնում են Mary Kay®-ին կապ հաստատել լիդերների նոր սերնդի հետ և մասնակցում են երիտասարդ աղջիկների ուսուցմանը։ Ընկերության արժեքների և Mary Kay®-ի ձեռնարկատիրական սկզբունքների վրա հիմնված ծրագրերին մասնակցել են ավելի քան 9000 երիտասարդ աղջիկներ։

ԱՋ ԿՈՂՄՈՒՄ. Mary Kay® Կանադայի աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները Տորոնտոյի ադմինիստրացիայի հետ միավորել են իրենց ուժերը, որպեսզի օգնեն պահպանել Էտոբիկոուկ վտակը՝ տնկելով ավելի քան 1100 ծառ և թուփ։ 

 

Եվրոպա

101

ՁԱԽ ԿՈՂՄՈՒՄ. Mary Kay® Գերմանիան հովանավորել է Mary Kay®-ի նոր դպրոցի կառուցումը Աֆրիկայում՝ Ռուանդայում, որպեսզի այդ տարածաշրջանում երեխաների համար ստեղծի նոր հնարավորություններ։  

ԱՋ ԿՈՂՄՈՒՄ. Mary Kay® Իսպանիայի կամավորները սնունդ են հանձնում Մադրիդում։ Ամեն տարի Mary Kay® Իսպանիայի աշխատակիցները մասնակցում են երիտասարդ սերնդի հետ աշխատանքին առնչվող հասարակական նախաձեռնություններին, որոնց նպատակը շրջակա միջավայրի պահպանությունն է։ 

 

Ասիա  

102

ՁԱԽ ԿՈՂՄՈՒՄ. «Վարդագույն երազ» առաջին գրադարանի բացման արարողությունը Կորեայի վերականգնողական կենտրոնում, որտեղ Mary Kay® Կորեան երեխաների ընթերցանության և ուսուցման համար ստեղծել է հատուկ տարածք: Mary Kay® Կորեայի կողմից ողջ երկրով մեկ բացվել է ավելի քան 30 «Վարդագույն երազ» գրադարան։

Աջ կողմում. Mary Kay® Կորեան տոնում է «Վարդագույն երազ» առաջին գրադարանի հանդիսավոր բացումը, որտեղ երեխաները կարող են ընթերցել և սովորել։

 

Լատինական Ամերիկա

103

ՁԱԽ ԿՈՂՄՈՒՄ. Mary Kay® Բրազիլիան աջակցում է Instituto Se Toque-ին, որը մասնագիտացած է կրծքագեղծի քաղցկեղի կանխարգելման ոլորտում։ Ինստիտուտն անցկացնում է վարպետության դասընթացներ, դասախոսություններ և թատերական ներկայացումներ, որպեսզի բարձրացնի քաղցկեղի մասին իրազեկության և վաղ ախտորոշման մակարդակը։

ԱՋ ԿՈՂՄՈՒՄ. Չունևոր ընտանիքների երեխաները սննդամթերք են ստանում Comamos y Crazcamos con Alegria A.C.-ում։ Mary Kay® Մեքսիկայի շնորհիվ այս կազմակերպությունը տարածաշրջանի անապահով ընտանիքների շրջանում պայքարում է սովի և ընտանեկան բռնության դեմ: