Կայքից օգտվելու պայմանները

Կայքից օգտվելու պայմաններ հաճախորդների համար

 

Ստորև թվարկվող պայմանները վերաբերում են հաճախորդներին, ովքեր կայցելեն «Մերի Քեյ Արմենիա» ՓԲԸ–ի որևէ կայքէջ՝ ներառյալ marykay.am, Խորհրդատուների որոնման օնլայն համակարգ (Consultant Locator), որը կապում է հաճախորդներին Գեղեցկության Անկախ Խորհրդատուների հետ, և Անձնական կայք, որը կառավարվում է անհատ Գեղեցկության Անկախ Խորհրդատուների կողմից (այսուհետ Կայքեր)։


Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ այս պայմաններին նախքան Կայքերից օգտվելը։ Կայքերից օգտվելով՝ Դուք հաստատում եք, որ կարդացել եք և համաձայն եք Կայքերից օգտվելու պայմաններին։ Եթե համաձայն չեք այս պայմաններին, մի՛ օգտվեք Կայքերից։

Կայքերի առկայության նպատակը

Marykay.am կայքը հասանելի է ամբողջ հանրությանը և նպատակ ունի ներկայացնել «Մերի Քեյ Արմենիա» ՓԲԸ–ն։ «Մերի Քեյ Արմենիա» ՓԲԸ–ն վաճառք չի իրականացնում անմիջապես հանրությանը։ Mary Kay միջոցները հասանելի են բացառապես Գեղեցկության Անկախ Խորհրդատուի միջոցով։ Դուք կարող եք գտնել Գեղեցկության Անկախ Խորհրդատու Խորհրդատուի որոնման օնլայն համակարգի օգնությամբ։ Ձեր գեղեցկության Անկախ Խորհրդատուին գտնելուց հետո Դուք կարող եք պարզել՝ արդյոք նա ունի Անձնական կայք։ Եթե Ձեր Խորհրդատուն ունի Անձնական կայք, ապա Դուք կարող եք հաղորդակցվել նրա հետ մաշկի խնամքի կամ կոսմետիկ այլ պարագաների վերաբերյալ կայքի միջոցով։


ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Կայքում տեղակայված բոլոր նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է Mary Kay Inc․–ին։ Բացառությամբ նշված դեպքերի՝ «Մերի Քեյ»–ին պատկանող, նրա կողմից կառավարվող, լիցենզավորված և վերահսկվող Կայքերում տեղակայված ոչ մի նյութ չի կարող կրկնօրինակվել, վերարտադրվել, վերահրապարակվել, վերբեռնվել, հայտարարվել, փոխանցվել կամ տարածվել որևէ եղանակով։ Կայքերում տեղակայված որևէ նյութի անօրինական օգտագործումը համարվում է հեղինակային իրավունքների, ապրանքանիշի վերաբերյալ օրենքի խախտում։

 

Խորհրդատուների որոնման օնլայն համակարգը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել Mary Kay® կոսմետիկ միջոցներ Գեղեցկության Անկախ Խորհրդատուից կամ ցանկանում են ստանալ տեղեկատվություն Գեղեցկության Անկախ Խորհրդատու դառնալու վերաբերյալ։

ՀԱՄԱԿԱՐԳԸ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է՝ ներառյալ երրորդ անձանց կողմից Խորհրդատուների որոնման օնլայն համակարգի՝ Գեղեցկության Անկախ Խորհրդատուների կոնտակտային տվյալները ստանալու նպատակով օգտագործելը։

 

Գեղեցկության Անկախ Խորհրդատուի անձնական էջը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են տեղեկություն ստանալ Mary Kay® կոսմետիկ միջոցների և Գեղեցկության Անկախ Խորհրդատու  դառնալու վերաբերյալ։ Անձնական կայք ունեցող Գեղեցկության Անկախ Խորհրդատուները համաձայնել են օգտագործել իրենց կայքում տեղակայված տեղեկատվությունը միայն իրենց Mary Kay բիզնեսի շահերից ելնելով։ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ ԽՍՏԻԿ ԱՐԳԵԼՎԱԾ Է՝ ներառյալ երրորդ անձանց կողմից Խորհրդատուների որոնման օնլայն համակարգի՝ Գեղեցկության Անկախ Խորհրդատուների կոնտակտային տվյալները ստանալու նպատակով օգտագործելը։


Դուք ընդունում և համաձայնում եք, որ Ձեզ տրվել է հնարավորություն կարդալ և հասկանալ Ընկերության Գաղտնիության քաղաքականությունը։ Կայքերին առնչվող ցանկացած տեղեկատվություն, որ Դուք ցանկանում եք մեզ ապահովել, կարող եք ապահովել միայն Ձեր կողմից տրամադրվող տեղեկատվության օգտագործման վերաբերյալ ճիշտ պատկերացում ունենալու դեպքում։ Հարցերի կամ մտահոգության դեպքում կարող եք կապվել տեղեկատվության պահպանման աշխատակցին, ինչպես նշված է Գաղտնիության քաղաքականության մեջ։


ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔՆԵՐ

Կայքերը ստեղծվել և կառավարվում են «Մերի Քեյ Արմենիա» ՓԲԸ–ի կողմից։ Ընկերությունը չի երաշխավորում, որ Կայքերում տեղակայված տեղեկատվությունը համապատասխանում է կամ հասանելի է Հայաստանի տարածքից դուրս։ Երկրի սահմաններից դուրս Կայքեր այցելողները գործում են սեփական նախաձեռնությամբ և պատասխանատու են կիրառելի օրենքներին ենթարկվելու համար։ Ցանկացած բողոք՝ կապված Կայքերի օգտագործման հետ, վերանայվում է համապատասխան օրենսդրության։


ԱՊՐԱՆՔԱՆԻՇ

Կայքերում տեղակայված ապրանքանիշերը (trademarks), լոգոտիպերը (logo) հանդիսանում են Mary Kay Inc․–ի գրանցված կամ չգրանցված ապրանքանիշեր, եթե այլ բան նշված չէ։ Կայքի ոչ մի ապրանքանիշ չի կարող օգտագործվել այլ նպատակով։


ՀՂՈՒՄՆԵՐ

Կայքերում կարող են լինել հղումներ դեպի երրորդ մարմինների կայքեր։ Նման հղումներ տեղակայվում են միայն Ձեր հարմարավետությունից ելնելով։ Այս հղումներին հետևելու դեպքում Դուք լքում եք Կայքերը։ «Մերի Քեյ»–ը չի կարող վերանայել բոլոր երրորդ մարմինների կայքերըԸնկերությունը չի վերահսկում և պատասխանատու չէ նման կայքերի և նրանց բովանդակության համար։ «Մերի Քեյ»–ը չի գովաբանում կամ երաշխավորում նման կայքերը, կայքերում տեղակայված տեղեկատվությունը կամ կայքերի օգտագործման հետևանքով ստացված արդյունքները։ Եթե Դուք, հետևելով Կայքերում առկա հղումին, այցելում եք երրորդ մարմինների կայք, Դուք վերցնում եք բոլոր ռիսկերը Ձեր պատասխանատվության ներքո։

 

Եթե ցանկանում եք հղում տեղադրել այս կայքին, անհրաժեշտ է հետևեք ուղեցույցին։ Ընկերության Կայքերում հղում տեղադրել ցանկացող այլ կայք

  •  Չպետք է ենթադրի, որ «Մերի Քեյ»–ը ուղիղ կամ անուղղակի ձևով գովաբանում է իր ապրանքատեսակները։
  •    Չպետք է օգտագործի որևէ ապրանքանիշ (Trademarks), օրինակ՝ Mary Kay® լոգոտիպը։
  •   Չպետք է պարունակի բովանդակություն կամ նյութեր, որոնք կարող են դիտարկվել որպես  անարգելի, հակասական կամ նողկալի, այլ պետք է պարունակեն այնպիսի տեղեկատվություն, որը հարմար է տարիքային բոլոր խմբերի համար։
  •  Չպետք է նսեմացնեն «Մերի Քեյ»–ին կամ ապրանքատեսակները որևէ տարբերակով կամ Ընկերության կողմից առաջարկվող բիզնես հնարավորությունը։
  •    Չպետք է սխալ ներկայացնեն «Մերի Քեյ»–ի հետ հարաբերությունները։
  •   Չպետք է սխալ վերարտադրեն և մեկնաբանեն Կայքերում տեղակայված որևէ տեղեկատվություն։
  • Չպետք է օգտագործեն մեր կայքը iframe–ով և ավելացնեն տեղեկություններ դրա շուրջ։


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Բացառությամբ Ընկերության Գաղտնիության Քաղաքականությանը ենթարկվող տեղեկատվության՝ ցանկացած այլ նյութ, տեղեկատվություն, միտք կամ այլ հաղորդակցություն, որը Դուք փոխամցում կամ տարածում եք Կայքերում որևէ տարբերակով, կդիտարկվի որպես ոչ գաղտնի ոչ հեղինակային և կարող է տարածվել կամ օգտագործվել «Մերի Քեյ»–ի կողմից՝ ներառյալ և չսահմանափակվելով ապրանքատեսակների զարգացման հաղորդակցությամբ։ Ընկերությունը իրավունք ունի կրկնօրինակել, բացահայտել, տարածել, միավորել և օգտագործել բոլոր նյութերը, նկարները, ձայնը, տեքստերը կոմերցիոն և ոչ կոմերցիոն նպատակներով։ Ձեզ արգելված է տարածել կամ փոխանցել այս կայքից կամ դեպի կայք որևէ անօրեն, սպառնացող, զրպարտիչ, անպարկեշտ, անվայել, սկանդալային, անարգիչ, պոռնոգրաֆիկ կամ պիղծ նյութեր՝ ներառյալ այլ նյութեր, որոնք կարող են քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության պատճառ դառնալ։


ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ և ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

«Մերի Քեյ Արմենիա» ՓԲԸ–ն իրավունք ունի վերանայել այս պայմանները ցանկացած ժամանակ։ Կայքերից օգտվելու դեպքում Դուք համաձայնում եք նաև այս կետին։ Ըստ այդմ, Դուք պետք է պարբերաբար այցելեք այս էջ ընթացիկ պայմաններին ծանոթանալու համար։ Որոշակի պայմաններ կարող են վերանայվել և փոխարինվել  իրավական ծանուցման հետևանքով կամ Կայքերի որոշակի էջերում տեղակայված այլ պայմաններից ելնելով։


©Mary Kay IncԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Որևէ հատված չի կարող վերարտադրվել առանց Mary Kay Inc.–ի և «Մերի Քեյ Արմենիա» ՓԲԸ–ի գրավոր թույլտվության։