Վրձին «սմոքի-այզ»-ի համար Mary Kay®

4,900 դր

Այս ապրանքը առկա չէ։

Eye Smudger Brush

Վրձին, որը ոգեշնչում է:

Խիտ խոզանակը և կոնային ձևը մշակվել են , որպեսզի օգեն Ձեզ ստեղծել սեզոնի ամենանորաձև դիմահարդարումը:

Այս վրձինով անչափ հեշտ է շեշտադրումներ կատարելը ու դետալներ ավելացնելը:

Նկարագրություն

Խիտ, կոնային ձև ունեցող խոզանակը ստեղծված է ճշգրիտ շեշտադրումներ կատարելու համար:

Այն թույլ է տալիս տարածել ստվերաներկը ունքերի աճի ուղղությամբ և ստեծել գրավիչ «սմոքի-այզ» դիմահարդարում, կատարել շեշտադրումներ դժվարհասանելի հատվածներում:

Վրձինը պատրաստված է բարձրորակ սինթետիկ մանրաթելերից:

Ինչպես է աշխատում միջոցը

Կոպերի ստվերաներկերի համար.

Վրձինով վերցրե՛ք ստվերաներկը և տարածե՛ք այն կարճ, ընդհատվող շարժումներով` շարժվելով թարթիչների աճի արտաքին հատվածից դեպի ներքին հատված:Ցանկության դեպքում, միևնույն ձևով տարածե՛ք ստվերաներկը ներքևի կոպին: Վրձինը նաև կարող է օգտագործվել աչքի ներքին անկյունն ընդգծելու նպատակով:

Աչքերի մատիտի համար.

Կատարե՛ք կարճ շարժումներ` աչքերի գծաներկը նրբորեն տարածելու և «սմոքի-այզ» էֆեկտ ստանալու համար:

Շրթներկի համար.

Այս վրձինը նաև կարող է օգտագործվել շրթներկը շուրթերին հավասար տարածելու նպատակով: Հիգիենայի կանոնները պահպանելու նպատակով խորհուդ է տրվում օգտագործել առանձին վրձիններ միջոցներից յուրաքանչյուրի համար: