Պրոբլեմային մաշկի շիճուկ Clear Proof®

50 գ.

7,900 դր

Այս ապրանքը առկա չէ։

Clear Proof®

Այս կիսաթափանցիկ, մետաքսանման շիճուկը օգնում է մաքրել ծակոտիները և չորացնել կորյակները, ինչպես նաև կանխարգելում է նոր ցանի հայտնվելը: 

Առավելություններ

  • o
  • Օգնում է վերահսկել անցանկալի յուղոտ փայլի հայտնվելը:
  • o
  • Կանխարգելում է ցանը:
  • o
  • Հեշտ է քսվում և արագ ներծծվում:
  • o
  • Շիճուկն օգնում է նվազեցնել ծակոտիների լայնացումը, ինչպես նաև վերահսկել յուղոտ փայը Clear Proof® համակարգի այլ միջոցների հետ համատեղ:

Նախընտրելի մանրածախ գինը։

Օգտագործման խորհուրդներ.

Քայլ 1: Մաքրող միջոց պրոբլեմային մաշկի համար Clear Proof®

Թեթև միջոցն ակնթարթորեն վերածվում է նուրբ փրփուրի, որը թույլ է տալիս հեռացնել աղտոտվածությունն ու մաշկի ճարպը: Քսեք այն դեմքի և պարանոցի խոնավ մաշկին` խուսափելով աչքերի շուրջ հատվածից: Թեթև մերսող շարժումներով մաքրեք մաշկը: Մաքրող միջոցը զգուշորեն լվացեք ջրով կամ  մաքրեք խոնավ անձեռոցիկով:

Այն նպաստում է ծակոտիներում կուտակված և դրանք խցանող եղջերացած բջիջների շերտազատմանը: Բաղադրության մեջ առկա սալիցիլաթթուն օգնում է արագացնել մաշկի թարմացումը: 

Քայլ 2:  Clear Proof® դեմքի մաշկի խորը մաքրող դիմակ՝ ածուխի հիմքով

Օգտագործեք դիմակը շաբաթական 2-3 անգամ մաքրման փուլից հետո: Քսեք դիմակը ամբողջ դեմքին 10-20 րոպե կամ օգտագործեք միայն Т-աձև հատվածի համար: Դիմակը պարունակում է ակտիվացված ածուխ, որն ազդում է մագնիսի պես` բացելով և մաքրելով ծակոտիները: Արդյունքում Ձեր մաշկն ավելի թարմ և անփայլ տեսք է ստանում, իսկ ծակոտիները նկատելիորեն փոքրանում են:  

Քայլ 3: Պրոբլեմային մաշկի շիճուկ  Clear Proof®

Շիճուկն օգնում է կարգավորել անցանկալի յուղոտ փայլի հայտնվելն ու կանխարգելում է ցանը: Ներառում է 2% սալիցիլաթթու, որը կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, ինչպես նաև կանադական ապուզանի, ծովային հավամրգի էքստրակտներ ու կռատուկի արմատներ, որոնք նվազեցնում են մաշկի կարմրությունն ու բորբոքումը: Շիճուկը հեշտ է տարածվում և ներծծվում` օգնելով կարգավորել յուղոտ փայլն ու նվազեցնել ծակոտիների լայնացումը:

Քայլ 4: Clear Proof® կետային ազդեցությամբ քսուք պրոբլեմային մաշկի համար 

Քսուքը ներառում է 2% սալիցիլաթթու, որը կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, ինչպես նաև կանադական ապուզանի, ծովային հավամրգի էքստրակտներ ու կռատուկի արմատներ, որոնք նվազեցնում են կարմրությունն ու մաշկի բորբոքումը: Քսուքը մշակվել է  օրական 1-3 անգամ մաշկի բորբոքված հատվածների տեղային օգտագործման, այլ ոչ թե ամբողջ դեմքի համար: 

Քայլ 5: Clear Proof® անյուղ, խոնավացնող միջոց պրոբլեմային մաշկի համար

Պրոբլեմային մաշկի ամենօրյա խնամքի եզրափակիչ փուլ: Խոնավացնող անյուղ միջոցը հիանալի լրացնում է ClearProof® պրոբլեմայի մաշկի համակարգը: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր` պրոբլեմային մաշկի շիճուկը քսելուց հետո: Մաշկն ավելի առողջ, խնամված ու հարթ տեսք է ունենում:

Clear Proof® անյուղ, խոնավացնող միջոցն օգտագործած տղամարդկանց և կանանց մեծ մասը անկախ սպառողական հետազոտության* ընթացքում հաստատել է, որ մաշկի խոնավության հավասարակշռությունը վերականգնվում է, բացի այդ չի առաջանում յուղոտության զգացողություն: 

*Երեքշաբաթյա անկախ սպառողական հետազոտության հիման վրա, որի ընթացքում 189 տղամարդ և կին, որոնք ունեն կորյակների հակում ունեցող մաշկ, օգտագործել են խոնավացնող միջոցն ամեն օր: 

Գինը` 7.900 ՀՀ դրամ