Դիմակ Botanical Effects™ նորմալ և չոր մաշկի համար

113 գ

7,600 դր

Այս ապրանքը առկա չէ։

Botanical Effects™ Mask – normal to dry skin

Նորույթ: Սահմանափակ հավաքածու*

Թող Ձեր մաշկը փայլի:

Այս խոնավացնող քսուքանման դիմակը, որը հարուստ է բնական բաղադրիչներով և հակաօքսիդանտերով, նրբորեն շերտազատում է չոր մաշկը, որպեսզի վերադարձնի մաշկի փայլն ու վերականգնի ջրային բալանսը: Նորմալ և չոր, ինչպես նաև զգայուն մաշկի համար հատուկ մշակված բնական բաղադրիչների և էքստրակտների կոմպլեքսը կօգնի վերականգնել մաշկն ու սնուցել վիտամիններով: 

Հիմնական բաղադրիչներ

Հակաօքսիդանտերի հատուկ բուսական կոմպլեքսն օգնում է պաշտպանել մաշկը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից և առողջ պահել այն:

Սիլիմարինն (կաթնափշի էքստրակտ) - օգնում է պաշտպանել մաշկը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից և առողջ պահել:

Արխատը (արխատի էքստրակտ), որը նաև հայտնի է որպես «երկարակեցության միրգ», հակաօքսիդանտերի մեծ քանակության շնորհիվ ապահովում է մաշկի առողջությունը:

Կտավատի սերմերի էքստրակտը ճարպաթթուների աղբյուր է: Կտավատի սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք, ինչպես հայտնի է, խոնավացնում են մաշկը՝ ազատելով չորությունից և անհարմարության զգացումից:

Ծովային ջրիմուռների էքստրակտը հզոր խոնավացնող բաղադրիչ է: Այն վիտամինների, հանքանյութերի և ճարպաթթուների աղբյուր է, որը անփոխարինելի է մաշկը խոնավացնելու և ջրային բալանսը պահելու համար:  

Բնութագրեր

Համապատասխանում է զգայուն մաշկին:

Կլինիկական թեստավորումն ապացուցել է, որ ալերգիա և գրգռում չի առաջացնում։

  • o
  • Չի պարունակում սպիրտ:
  • o
  • Չի պարունակում անուշահոտ հավելումներ:
  • o
  • Ոչ կոմեդոգեն է:
  • o
  • Ճարպազերծված է:
  • o
  • Ստուգված է մաշկաբանների կողմից:

 

Օգտագործման խորհուրդներ

Սկրաբի մասնիկներով քսուքային բանաձևը բարելավում է մաշկը՝ հեռացնելով աղտոտումը և շերտազատելով չոր մաշկը:

Դիմակը վերականգնում է մաշկի խոնավության մակարդակը՝ վերադարձնելով բնական փայլն ու առողջ տեսքը:

Դիմակը հավասար շերտով տարածեք դեմքին և պարանոցին նախապես մաքրելուց հետո: Խուսափեք աչքերի շրջանի հատվածից և շրթունքներից: 10 րոպե անց լվացեք ջրով կամ մաքրեք դեմքի խոնավ անձեռոցիկով: Մաքրեք մաշկը տոնիկի մեջ խոնավացրած բամբակե սկավառակով, ապա օգտագործեք խոնավացնող միջոց: Օգտագործեք դիմակը շաբաթը 2-3 անգամ:

Գինը` 7․600 ՀՀ դրամ

o o o o o o o o