Volu-Firm® ակտիվ ձգող շիճուկ
29 ml
32,000 դր
Այս ապրանքը առկա չէ։
TimeWise Repair™ Volu-Firm™ Lifting Serum
Տարիքի հետ ներքին գործոնների ազդեցության տակ /բնական ծերացման գործընթացներ/ մաշկի մեջ կտրուկ կերպով նվազում է կոլլագենի, էլաստինի և հիալուրոնիկ թթվի սինթեզը: Նաև կտրուկ կերպով նվազում է կոլլագենի և էլաստինի որակը, ինչի արդյունքում մաշկը կորցնում է առանձգականությունը, էլաստիկությունը և խտությունը, նվազում է տոնուսը:Մաշկի կառուցվածքի փոփոխության արդյունքում, դեմքը դառնում է ավելի ձգված, այտերը փոս ընկած, իսկ կզակի ուրվագիծը պակաս արտահայտիչ: Շուրթերի անկյունները նույնպես կախվում են` դեմքին հաղորդելով տխուր տեսք: Այսպիսով «երիտասարդության եռանկյունին» կորչում է կամ վերափոխվում է` առաջ բերելով, այսպես կոչված «ծերության եռանկյունին»: «Եռանկյունու»վիճակը հանդիսանում է ոչ միայն տարիքային փոփոխությունների ցուցիչ, այլև ունի տեսանելիորեն երիտասարդացնելու կամ ծերացնելու յուրահատկություն: Եթե եռանկյունին հակված է դեպի վեր, ապա դեմքն ունենում է երիտասարդ տեսք, անգամ եթե դեմքին առկա են կնճիռներ կամ տարիքի այլ դրսևորումներ: Իսկ երբ այն դեպի ներքև է հակված, ապա անգամ առանց կնճիռների խնամված դեմքն ունի ծեր տեսք:
Մաշկի վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է օգտագործել այնպիսի միջոց, որը`
• Հարթեցնում է մաշկը` նվազեցնելով տարիքային և միմիկական կնճիռների տեսանելիությունը
• Բարձրացնում է մաշկի ձգությունն ու էլաստիկությունը
• Բարձրացնում է մաշկի խտությունը
• Ամրապնդում և ձգում է այտոսկրերի մաշկը կզակի և վզի ուղղությամբ:
• Պարունակում է բաղադրիչներ, որոնք խթանում են կոլլագենի, էլաստինի և հիալուրոնիկ թթվի սինթեզը:
ՆՈՐ ԱԿՏԻՎԱՑՎԱԾ ՁԳՈՂ-ՇԻՃՈւԿ VOLU-FIRM® — Mary Kay® շարքում ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ, որն ի զորու է վերադարձնել «երիտասարդության եռանկյունու» հստակությունը: