TimeWise® ծակոտիները փոքրացնող շիճուկ

12,600 դր

TimeWise® Microdermabrasion Step 2: New Pore Minimizer

TimeWise® ծակոտիները փոքրացնող շիճուկի օգտագործումը Ձեր ծակոտիները կդարձնի պակաս տեսանելի, իսկ մաշկը՝ կատարյալ հարթ՝ առանց կարմրության և գրգռվածության։

    o
  • TimeWise® դեմքի պիլինգի երկփուլ համակարգի մաս։
  • o
  • Անցել է կլինիկական թեստավորում ալերգիայի և գրգռման նկատմամբ։
  • o
  • Նվազեցնում է մաշկի կարմրածությունը և բարելավում դրա արտաքին տեսքը։
  • o
  • Տեսողականորեն նվազեցնում է ծակոտիները։
  • o
  • Ազատում է հոգնածության և սթրեսի հետքերից։
  • o
  • Ոչ կոմեդոգեն է (չի փակում մաշկի ծակոտիները)։

*Նախընտրելի մանրածախ գինը։

Օգտագործումը
 

TimeWise® դեմքի պիլինգի համակարգը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 2-3 անգամ՝ առնվազն երկու օր ընդմիջումով։  
Խորհուրդ չի տրվում օգտագործել կորյակավոր մաշկի խնամքի միջոցների հետ միասին։
Զգայուն մաշկի համար կարող է պահանջվել համակարգն օգտագործելու հաճախականության կրճատում։
Քսեք TimeWise® վերականգնող պիլինգի ոչ մեծ քանակություն խոնավ, մաքուր մաշկին նուրբ, մերսող շրջանաձև շարժումներով։
Խնամքով լվացեք ջրով և թրջեք սրբիչով։
Մատնաթմբերով մաշկին քսեք TimeWise® վերականգնող շիճուկը։
 

 

Կարևոր է. որոշ մարդկանց մոտ հնարավոր է թեթև կարմրածություն։ Դա նորմալ է և այդ շրջանում արյան ուժեղացած հոսքի արդյունք է։ Արդյունքը՝ մաշկ, որն ունի ավելի առողջ տեսք։ 

 
Ինչպես է աշխատում միջոցը
 
TimeWise® յուրաքանչյուր միջոց հատուկ ստեղծված է մաշկի ծերացման տարբեր նշանների դեմ պայքարելու համար։ Դրանք մշակված են համալիր խնամքի համար, որպեսզի առավելագույնս լրացնեն միմյանց հակատարիքային առավելությունները։

TimeWise® դեմքի պիլինգի համակարգ TimeWise® ծակոտիները փոքրացնող շիճուկը բարելավում է մաշկի կառուցվածքը՝ նվազեցնելով ծակոտիների դրսևորումները։ 
 

Ծակոտիները դառնում են անհամեմատ քիչ տեսանելի չորս շաբաթվա ընթացքում օրական երկու անգամ օգտագործելուց հետո։
Կարմրած հատվածներն աստիճանաբար դառնում են պակաս տեսանելի, իսկ մաշկը շոշափելիս՝ ավելի հաճելի։
Նախապատրաստում է մաշկը խնամքի հաջորդ փուլի համար։
 
Հիմնական բաղադրիչները
 
Լայնացած ծակոտիները փոքրացնելու համար
Պարսկական մետաքսե ծառի կեղևի (ալբիցիա լենքորանյան) և սոյայի խտանյութերը աջակցում են մաշկի որոշակի գործընթացներին, որոնք ազդում են դրա կառուցվածքի ամրապնդմանը, ինչն իր հերթին նպաստում է ծակոտիների չափի տեսողական նվազեցմանը։   
 

Մաշկը հանգստացնելու և փափկեցնելու համար
 

Ծովային կորալների (գորգոնարիա) և էվոդիայի պտուղների խտանյութերն օժանդակում են մաշկի մակերևույթի բջիջներում կարգավորիչ ազդանշաններին, ինչը մաշկի վրա թողնում է հանգստացնող ազդեցություն։  

 

Լրացուցիչ խնամք
Կանաչ թեյի խտանյութը հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունից և շրջակա միջավայրի այլ բացասական գործոններից, դանդաղեցնում է ծերացման գործընթացները։

Լավանդայի խտանյութը հակաօքսիդանտ է, որը նպաստում է բջիջների նորացմանը, տոնուսավորում և սնուցում է մաշկը։

 

Հիլի խտանյութն օժտված է հականեխիչ և տոնուսավորող հատկություններով։

 

Խնձորի խտանյութն օժտված է մաշկը սնուցող, խոնավացնող, վիտամինացնող, փափկեցնող, տոնուսավորող, թարմացնող հատկություններով։
 

Ազնվամորու խտանյութը թարմացնում և խոնավացնում է մաշկը՝ հագեցնելով այն վիտամիններով և հանքանյութերով։