TimeWise® «Հրաշք հավաքածու»  Age Minimize 3D™

49,300 դր

Այս ապրանքը առկա չէ։

Ի՞նչն է ազդում մաշկի ծերացման վրա

Մաշկի ծերացման ակնհայտ նշանների ի հայտ գալուն նպաստում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնները:

20% բնական գործոններ, որոնք մենք չենք կարող վերահսկել: Դրանք կենսաբանական ծերացման ներքին գործընթացներն են՝ կանխորոշված գենետիկորեն: 80%-ը՝ արտաքին սթրեսային գործոններ:

Դրանք ավելացնում են ազատ ռադիկալների քանակությունը, որոնք առաջացնում են մաշկի վաղաժամ ծերացումը:

  • Ուլտրամանուշակագույն ճառագայթում:
  • Ապրելակերպ:
  • Շրջակա միջավայրի աղտոտում:

ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՆԵԼ: 

Այս հարցում կօգնի ճիշտ ու պարբերական խնամքը, եթե օգտագործվի հակաօքսիդանտներ պարունակող կոսմետիկա, որոնք ազատ ռադիկալերի դեմ պայքարի հզոր միջոց են:

Մաշկի վրա արտաքին սթրեսային գործոնների հետևանքների դեմ արդյունավետ պայքարի և կանխարգելման TimeWise® «Հրաշք հավաքածու» Age Minimize 3D ™ համակարգը աշխատում է երեք ուղղությամբ՝ պաշտպանում է մաշկը, դանդաղեցնում է մաշկի ծերացումն ու պահպանում է երիտասարդությունն ինչպես երբևէ: Այս նորարարական համակարգը մաշկի խնամքի ոլորտում գիտության վերջին ձեռքբերումն է, որը հասանելի է միայն Mary Kay®-ում:

Հակատարիքային խնամքի համակարգում 3D բեկում
Երբ խոսքը վերաբերում է մաշկի խնամքին, վաղաժամ ծերացման նշանների կանխարգելումը այնքան կարևոր է, ինչքան կնճիռների նվազեցումը: Մաշկի խնամքի TimeWise® «Հրաշք հավաքածու» Age Minimize 3D™ համակարգը մաշկի հակատարիքային խնամքի ոլորտում նոր մոտեցում է:  Խնամքի միջոցները ներառում են բացառիկ, արտոնագրված Age Minimize 3D ™ կոմպլեքսը, որը մաշկը կպաշտպանի հակաօքսիդատնների միջոցով և կապահովի նկատելի արդյունքներ: 

Պաշտպանում է ազատ ռադիկալների հետևանքներից հակաօքսիդանտների կրկնակի ազդեցության շնորհիվ:

Դանդաղեցնում է ծերացումը`յուրօրինակ կոմպլեքսի և ուլտրամանուշակագույն պաշտպանության լայն սպեկտրի շնորհիվ: 

Պահպանում է մաշկի երիտասարդությունը. նկատելի արդյունքներ օգտագործելուց1 4 շաբաթ անց: 

Արդյունավետ բաղադրիչներ, տեսանելի արդյունքներ

TimeWise® «Հրաշք հավաքածու» 3D ™ համակարգի խնամքի յուրաքանչյուր միջոց պարունակում է Age Minimize 3D™ բացառիկ կոմպլեքս: Երեք հզոր բաղադրիչների շնորհիվ այս կոմպլեքսը կվերականգնի ձեր մաշկի երիտասարդությունը:

Դեղապատիճով ռեսվերատրոլ
բնական հակաօքսիդանտ է ճապոնական մատիտեղի էքստրակտից (բնության մեջ ամենից շատ  ռեսվերատրոլի կոնցենտրացիայով բույս): Կարոտինի, K և C վիտամինների շնորհիվ պահպանում է կոլագենի բնական մակարդակը և բարելավում մաշկի երանգը:


 
Վիտամին B3
Արագացնում է մաշկի վերականգնումը, բարելավում է առաձգականությունը և պաշտպանիչ գործառույթները, ապահովում է լրացուցիչ հակաօքսիդանտ պաշտպանությամբ: 


 
Հակատարիքային պեպտիդներ
օրգանական ծագում ունեցող նյութեր, որոնք նպաստում են մաշկի ընդհանուր տոնուսի բարձրացմանը և կնճիռների նվազեցմանը: 

Հրաշքներ պատահում են

Մենք ուզում էինք ասել, որ արդյունքներն իրենք են խոսում իրենց մասին՝ չսահմանափակվելով միայն մեր խոսքերով: Կարդացեք TimeWise® «Հրաշք հավաքածու» Age Minimize 3D ™ համակարգն օգտագործած կանանց մեկնաբանությունները և տեսեք համակարգը 12 շաբաթվա3 ընթացքում օգտագործելուց հետո գրացված արդյունքին:     
      
  

Ընտրեք ձեր «Հրաշք հավաքածու»-ն
TimeWise® «Հրաշք հավաքածու» Age Minimize 3D ™-ը հասանելի է երկու տարբերակով: Այնպես որ կարող եք պատվիրել ձեր մաշկի տեսակին ու կարիքներին համապատասխան խնամքի միջոցներ: 
 ​​​​​
Օգուտ յուրաքանչյուր քայլ կատարելիս 
Առավոտյան և երեկոյան երեք պարզ քայլերի շնորհիվ ստացեք նկատելի արդյունք՝ օգտագործելով մաշկի խնամքի TimeWise® «Հրաշք հավաքածու» Age Minimize 3D™ համակարգը: 

  

«Հրաշք հավաքածու»-ի ստեղծման գործընթացը

Մենք իրականացրել ենք ուսումնասիրություն 5 տարվա ընթացքում՝ ուսումնասիրելով բոլոր ասպեկտները՝ բաղադրիչներից և բաղադրությունից մինչև գեղագիտական հատկություններ և փաթեթավորման դիզայն:  Ծանոթացել ենք ավելի քան 5000 կանանց տեսակետներին, հակատարիքային խնամքի մասին նրանց ակնկալիքներին: Մենք փորձարկվել 150 բանաձևեր և բաղադրիչներ, որպեսզի ստեղծենք նոր համակարգ: Տարիների աշխատանքի արդունքն է մաշկի խնամքի TimeWise® «Հրաշք հավաքածու» Age Minimize 3D™ համակարգը: Այս համակարգը մաշկի հակատարիքային խնամքի ոլորտում նոր մոտեցում է: 

TimeWise® Age Minimize 3D™ «Հրաշք հավաքածու» մաշկի խնամքի համակարգ նորմալ և համակցված մաշկի համար 
TimeWise® Age Minimize 3D™ «Հրաշք հավաքածու» մաշկի խնամքի համակարգ չորից նորմալ մաշկի համար
TimeWise® Age Minimize 3D™ Miracle Set

«Հրաշք հավաքածու»

  • Մաքրող միջոց «4-ը 1-ում» TimeWise® Age Minimize 3D™, 127 գ
  • Ցերեկային քսուք SPF 30 TimeWise® Age Minimize 3D™, 48 գ
  • Գիշերային քսուք  TimeWise® Age Minimize 3D™, 48 գ
  • Աչքերի քսուք TimeWise® Age Minimize 3D™, 14 գ
  • Բուկլետ
  • Պլաստիկ պայուսակ

 

  • Դերմատոլոգիական հսկողություն անցած
  • Կլինիկորեն փորձարկված մաշկի գրգռականության եւ ալերգենիկության բացակայության համար
  • Ոչ կամեդոգեն 
  • Նախատեսված նաև զգայուն մաշկի համար
  • Անբույր 
  • Յուղազերծ

 

  • Մաքրող միջոց «4-ը 1-ում» TimeWise® Age Minimize 3D™ - Առավոտյան և երեկոյան նուրբ շրջանաձև շարժումներով տարածեք փոքր քանակությամբ մաքրող միջոց նախապես ջրով խոնավացրած մաշկի վրա՝ խուսափելով աչքերի շրջանի մաշկից: Մանրակրկորեն մաքրեք միջոցը տաք ջրով:
  • Ցերեկային քսուք SPF 30 TimeWise® Age Minimize 3D™ և գիշերային քսուք  Age Minimize 3D™ - Առավոտյան և երեկոյան նուրբ շրջանաձև շարժումներով տարածեք փոքր քանակությամբ քսուքը մաքուր մաշկի վրա։ Առավոտյան օգտագործեք առավոտյան քսուքը, իսկ երեկոյան՝ գիշերայինը։ 
  • Աչքերի քսուք TimeWise® Age Minimize 3D™- Առավոտյան և երեկոյան մատների բարձիկների օգնությամբ նուրբ շրջանաձև շարժումներով (ակնոսկրի ուղղությամբ) տարածեք աչքերի քսուքը շարժվելով աչքի արտաքին անկյունից դեպի ստորին կոպ և քթից դեպի աչքի արտաքին անկյուն։ Աշխատեք չձգել մաշկը։