Sheer Dimensions™ դիմափոշի

7 գ

15,700 դր

Sheer-Dimensions

ՆՈՐՈՒՅԹ: Սահմանափակ հավաքածու*

Պոդիումային փայլ դիմահարդարման պարագաների Ձեր պայուսակում:

Sheer Dimensions™ դիմափոշին Ձեզ համար կբացի գեղեցկության նոր սահմաններ:

Ձեր դիմահարդարման վերջին նրբագեղ հպումը, որը մաշկին կմնա ամբողջ օրվա ընթացքում (8 ժամ կայունություն):

Sheer Dimensions™ դիմափոշու շնորհիվ մաշկն ավելի հարթ ու փայլող տեսք կունենա, իսկ կնճիռների տեսանելիությունը կնվազի:

Օգտագործեք բոլոր երեք երանգներն ու կերպարին հաղորդեք ոճային պոդիումի իսկական փայլ:

Նկարագրություն

«Վարդագույն մարգարիտ»

Ուզո՞ւմ եք, որպեսզի մաշկը փայլի ներսից: Մաշկին հաղորդեք թարմություն սադափե փայլով, ինչը տեսանելիորեն կնվազեցնի կնճիռները: Նուրբ երանգը կատարյալ է դեմքի և մարմնի առաձին մասերի ներկայացման համար: 

«Վարդագույն մետաքս»

Ցանկանո՞մ եք գունատ մաշկին վերադարձնել թարմություն: «Վարդագույն մետաքս» թավշե երանգը մաշկին կհաղորդի վառվռուն կարմրություն և կթարմացնի մաշկի գույնը՝ հաղորդելով ռոմանտիկ փայլ:

«Կորալե ժանյակ»

Ցանկանո՞ւմ եք, որպեսզի մաշկը ջերմություն առկայծի: «Կորալե ժանյակ» արևային անփայլ երանգը մաշկին կհաղորդի ջերմ փայլ և արևային լույս: Կատարյալ է եզրագծման համար: 

260

Pearls

Վարդագույն մարգարիտ

261

 

Lace

Կորալե ժանյակ

 

262

 

Ribbon 

Վարդագույն մետաքս

Հիմնական բաղադրիչներ

Մանր բաղադրիչներ– դրա շնորհիվ դիմափոշին ունի ավելի թավշե կառուցվածք, գրեթե չի զգացվում մաշկի վրա և չի հավաքվում կնճիռների մեջ: 

Լուսաանդրադարձնող մասնիկներ. հենց նրանք են ապահովում մաշկի փայլն ու դրա հետ մեկտեղ ստեղծում «հարթ» մաշկի տպավորություն Ձեր կատարյալ լուսանկարների համար: 

Իռլանդական մամուռի էքստրակտը հայտի է իր փափկեցնող և խոնավացնող հատկություններով:

Բնութագրեր

Ոչ կոմեդոգեն է: 

Չի պարունակում անուշահոտ հավելումներ:

Կլինիկական թեստավորումն ապացուցել է, որ ալերգիա և գրգռում չի առաջացնում։

Համապատասխանում է զգայուն մաշկին:

Օգտագործման խորհուրդներ

Հայլայթինգն ու եզրագծումը միշտ նորաձև են: Դեմքին երանգների և ստվերաներկերի խաղ ստեղծելու համար նախ քսեք բաց, ապա մուգ երանգները և լավ տարածեք դրանց սահմանները: Մաքուր վրձինով մաքրեք դիմափոշու ավելորդ մասնիկները:

Դիմափոշին հեշտությամբ քսվում է և տարածվում դիմափոշու վրձինով:

Եզրագիծ ավելացնելու համար.

1. Եզրագծման համար ընտրեք Sheer Dimensions™ դիմափոշու ավելի մուգ երանգ:

 2.Վրձնի վրա վերցրեք դիմափոշի և թափահարեք ավելորդ մասնիկները:

3. Այտոսկրերի ներքևի մասում տարածեք դիմափոշին մազերի աճի երկայնքով (քունքից քունք), քթի կողքի հատվածներում՝ շարժելով վրձինը քթի ծայրից մինչև աչքեր:

4. Մի փոքր դիմափոշի տարածեք դնչի երկայնքով և դրա տակ:

5. Ավելացրեք երանգը անրակների փոսիկներում:

Փայլ հաղորդելու համար.

1. Որպես հայլայթեր ընտրեք Sheer Dimensions™ դիմափոշու Ձեր մաշկից ավելի բաց երանգ:

2.Վրձնի վրա վերցրեք դիմափոշի և թափահարեք ավելորդ մասնիկները:

3. Դիմափոշուց մի փոքր տարածեք քունքի վրա՝ ունքերի աճի երկայնքով, և քթի վրա:

4.Շեշտադրման համար քթի ծայրին և դնչի մեջտեղում մի փոքր դիմափոշի տարածեք:

5. C տառի տեսքով ավելի հաստ շերտ տարածեք այտոսկրերի վրա՝ վրձինը շարժելով քունքի ուղղությամբ: 

6. Եզրափակեք կերպարը՝ անրակներին մի քիչ փայլ ավելացնելով: 

Փորձագետի կարծիք

«Ցանկացած կին պետք է փորձի նոր դիմափոշու բոլոր երանգները, չէ՞ որ երանգներից յուրաքանչյուրը ստեղծում է իր անկրկներլի ազդեցությունը: Ձեր մաշկը անհավատալի թարմ տեսք կստանա: Դիմահարդարման այդ եզրափակիչ փուլը  Ձեզ կհաղորդի փայլ, առանց որի տեղի չի ունենում ոչ մի ոճային ցուցադրություն»:

«Sheer Dimensions™ դիմափոշին ամենապարզ ու հարմար օգտագործվող միջոցներից է: Այն չպետք է տարածել դեմքի հստակ հատվածների վրա: Տարածելով դիմափոշին ամբողջ դեմքի վրա՝ Դուք չեք փոխում դեմքի երանգը, բայց հաղորդում եք ընտրված երանգի փայլը: Հատուկ վրձնի շնորհիվ դիմափոշին հեշտ է տարածվում և մնում է Ձեր դեմքին երկար ժամանակ: Դիմափոշին ավելորդ երանգներ չի հաղորդում, միևնույն ժամանակ դրա մասնիկները «խաղում» են լույսի հետ՝ դեմքին հաղորդելով թարմ արտաքին տեսք: Յուրաքանչյուր կին, ձեռք բերելով դիմափոշու բոլոր երանգները, այլ կողմից կբացահայտի դրանք իր համար: Պետք չէ սպասել, որ դիմափոշին որևէ կերպ կազդի մաշկի երանգի վրա: Դիմափոշու նպատակն այլ է. վերջնական ավարտել դիմահարդարումն ու հաղորդել հիանալի փայլ»:

ԼՈՒԻՍ ԿԱՍԿՈ

«Մերի Քեյ»-ի բրենդ դեսպան

Ի՞նչ են ասում կանայք:

10 կանանցից 9-ն ասել են, որ Sheer Dimensions™ դիմափոշին կատարյալ որոշում է իրենց ամենօրյա դիմահարդարման* համար: 

Կանանց 97%-ն ընդգծել է տարածելու թեթևությունն ու մաշկի հարթությունը:

94%-ը համաձայնել է, որ դիմափոշին ապահովում է մաշկի փայլն ու դրա հիանալի արտաքին տեսքը լուսանկարներում: 

92%-ը հայտարարել է, որ դիմափոշին չի կուտակվում կնճիռներում, իսկ մաշկը թարմ տեսք ունի ամբողջ օրվա ընթացքում:

*Սպառողական անկախ հետազոտության արդյունքներով, որին մասնակցել է 183 կին՝ մեկ շաբաթ ամեն օր օգտագործելով Sheer Dimensions™ դիմափոշին:

Գինը` 15․700 ՀՀ դրամ