Eau So Cute™ պարֆյումերային ջուր

30 մլ.

16,300 դր

Այս ապրանքը առկա չէ։

Eau So Cute™

Այս նոր քաղցր ծաղկային բույրը ներշնչվել է անսովոր աղջկա կերպարից, որը կարող է իր կյանքի յուրաքանչյուր պահին գտնել ուրախություն ու արկած: 

Վառ: Յուրահատուկ: Դու:  

«Eau So Cute™. կենսուրախ օծանելիք, որը   հատուկ ստեղծվել է վառ և անմիջական կանանց համար, կատարյալ ընտրություն երջանիկ, էներգիայով լեցուն աղջկա համար, որը սիրում է ուրախ ժամանակ անցկացնել ընկերների հետ: Ժպիտ, ծիծաղ և լավ տրամադրություն. նա միշտ լավ տրամադրություն ունի»,- Նատաշա Կոուտ՝ պարֆյումեր, Eau So Cute™ պարֆյումերային ջրի հեղինակ: Givaudan օծանելիքի տուն: 

Բույրի նոտաներ

Վերևի նոտաներ` իտալական բերգամոտ, ներոլի, հյութեղ տանձ, նուշի ծաղիկներ: 

Առաջին իսկ րոպեներից պարուրելով Ձեզ ուրախությամբ և ցնծությամբ` այս բույրը պարգևում է նուշի և ներոլի քաղցր ծաղկային նոտաներ՝ զուգորդված շողացող հյութեղ տանձի և իտալական բերգամոտի նոտաների հետ: 

«Սիրտ»` ֆրեզիա, վարդագույն պիոն, մարգարտածաղիկ: 

Բույրի «սիրտն» են ֆրեզիայի, վարդագույն պիոնի, մարգարտածաղկի և ցիկլամենի հիանալի ծաղկային նոտաները. վառ կանացիության և խաղային անմեղության կախարդող փունջ: 

Հիմնական նոտաներ` զեֆիրային մուշկ, մայրի, Cosmone® մուշկ, կարմիր սանդալ: 

Բույրի հիմքը փայտե տաք նոտաներն են՝ զուգորդված մուշկի կրեմային արձագանքներով, որոնք արտացոլում են լատինաամերիկյան էներգետիկան, ջերմությունն ու անկեղծությունը և թողնում են տևական քաղցր բույր: 

Նախընտրելի մանրածախ գինը։

Գինը` 16.300 ՀՀ դրամ

o o o o o o o o