Պարֆումերային ջուր Dream Fearlessly®

50 ml

22,000 դր

Այս ապրանքը առկա չէ։

Eau De Parfum Dream Fearlessly®

«Այս բույրը ժամանակակից, անկախ և անվախ կնոջ մարմնացումն է: Նա ինքնավստահ է և չի վախենում գնալ իր երազանքների հետևից: Այս բույրը ստեղծելիս, ինձ ոգեշնչել է մայրս, ով իր ողջ կյանքի ընթացքում կյանքին մարտահրավերներ է նետել, եղել է անսահման լավատես և ամբողջությամբ նվիրվել է շրջապատի մարդկանց: Յուրաքանչյուր օրը նրա համար որևէ լավ բան անելու ևս մեկ հնարավորություն էր»:

Ջոն Գամբա, պարֆյումեր և Dream Fearlessly™օծանելիքի ստեղծող

Հանգիստ, ազնվական բույր նրանց համար, ովքեր չեն վախենում երազել մեծ բաների մասին և իրականություն են դարձնում ամենահամարձակ ցանկությունները:
Լինելով կայուն և կանացի` այն հիանալիորեն ամբողջացնում է ինքնավստահ և դրական մտածելակերպ ունեցող աղջիկների կերպարը:

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Վերին նոտաներ`  իտալական բերգամոտ, մայիսյան վարդ, վարդագույն պղպեղ, արքայախնձոր:  

Մայիսյան վարդը  հիբրիդ վարդ է և ավանդաբար աճում է Գրասսե բույրերի շրջանում` Ֆրանսիայի հարավում: Ողջ աշխարհում գրավում է պարֆյումերների ուշադրությունը շնորհիվ իր անկրկնելի բույրի` մաքուր և քաղցր` հագեցած մեղրի մեղմ նոտաներով:

Միջին նոտաներ`գիշերային ծաղկող հասմիկ, նարնջի ծաղիկ, վագրաշուշան:  

Նարնջի ծաղիկն ունի անզուգական թարմ, և միևնույն ժամանակ, քաղցր բույր: Այն հիանալիորեն լրացնում է և երանգավորում է մրգային և ցիտրուսային նոտաները: Նարնջի ծաղիկի բույրը մի փոքր հիշեցնում է հասմիկի բույրը, բայց փոքր ինչ տտիպ, նման խաղողի և մեղրի երանգներին: Երբեմն խառնվում են կաուչուկի և վառ անդոլի անսովոր բույրերը:   

Ներքևի նոտաներ`  պաչուլիի ծաղիկներ, լաոսական բենզոին, մայրի:

Պաչուլիի բույրը առաջին հերթին առեղծված է: Ցանկացածի համար այն բացահայտում է ինչ-որ նոր բան: Բայց կան հստակ առանձնահատկություններ, որոնք բոլորի համար ընդհանուր են այս բույրի մեջ: Պաչուլիի բույրն ունի տաք, տտիպ, կծու նոտաներ