Ունքերի / գծաներկի վրձին 

4,200 դր

Ունքերի / գծաներկի վրձինը իսկապես ունիվերսալ գործիք է։ Ընդամենը մեկ վրձնի օգնությամբ դու ոչ միայն կարգի կբերես քո ունքերը, այլ նաև կստեղծես կատարյալ  սլաքներ։ Mary Kay® վրձինները համապատասխանում են որակի ամենաբարձր չափանիշներին։ Մենք երաշխավորում ենք, որ նրանց հուսալիությունը և էրգոնոմիկան կգերազանցեն ձեր ամենահամարձա՛կ սպասելիքները։ 

  • Որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ամուր կառուցվածք
  • Վարպետորեն մշակված սինթետիկ մազիկներ
  • Թեք վրձին գծաներկի համար
  • Խոզանակ ունքերի համար

Օգտագործման խորհուրդներ

  • Սանրիր ունքերը խոզանակով մազերի աճին հակառակ, այնուհետև հետ սանրիր անհրաժեշտ ուղղությամբ։ Այդպես մազերը կստանան ճիշտ ձև և կամրապնդվեն իրենց դիրքում։ 
  • Մատիտով հաղորդիր ունքերին անհրաժեշտ ձևը։ Թեք վրձնով ստվերագծիր գույնը ավելի բնական արդյունք ստանալու համար։ 

Խնամքի խորհուրդներ

Կանոնավոր մաքրիր քո վրձինները ամեն շաբաթ։ Սկզբից լվա դրանք տաք ջրով։ Վերցրու մի փոքր մաքրող միջոց և քսիր այն վրձնին։ Լվա հոսող տաք ջրի տակ։ Սրբիր մաքուր սրբիչով, որպեսզի այն ազատվի ավելորդ խոնավությունից։ Չորացրու խոզանակը՝ տեղադրելով այն այնպես, որ մազիկները լինեն օդում։ Երբեք մի՛ չորացրու վրձինները ուղղահայաց դիրքում։ Ջուրը կարող է ընկնել ներս և թույլացնել բռնակը։ 

Հիգիենիկ պատճառներով խորհուրդ է տրվում օգտագործել առանձին վրձին ամեն կոսմետիկ միջոցի համար։