Կոմպակտ հանքանյութային դիմափոշի Mary Kay®

9 g

5,100 դր

Փղոսկր 1

Mary Kay® Sheer Mineral Pressed Powder

Կոմպակտ դիմափոշին անթերի կերպով

եզրափակում է Ձեր դիմահարդարումը:

Այն ստեղծում է անտեսանելի ծածկույթ` օգնելով պահպանել դիմահարդարումը օրվա ընթացքում:

Անփայլ մաշկ, հարթ երանգ, մաշկի յուղոտության կառավարում և կնճիռները տեսանելիորեն նվազեցնելու հնարավորություն:

*Էկրանին իրական գույնը կարող է աղավաղվել:

Նկարագրություն

Կիսաթափանցիկ, մետաքսյա, նուրբ, ինչպես քամու շրշյունը:

  • Այս կոմպակտ դիմափոշին ստեղծում է թեթև, աննկատ ծածկույթ, որը կպաշտպանի Ձեր մաշկը օրվա ընթացքում` թույլ տալով, որ այն երկար ժամանակ մնա անփայլ:
  • Այն օգնում է տեսանելիորեն նվազեցնել կնճիռները, մաշկին նվիրում է փայլ և, բացի այդ, ապահովում է մինչև 8 ժամ մաշկի յուղոտության կառավարում:

Օգտագործման խորհուրդներ

  • Հավասարապես տարածե՛ք դիմափոշու մի փոքր քանակություն դիմափոշու համար նախատեսված վրձինի վրա, թափահարե՛ք ավելցուկը:
  • Նուրբ դեպի վար շարժումներով քսե՛ք դիմափոշին ճակատին` հետզհետե իջնելով դեպի կզակը, տարածելով այն ամբողջ դեմքի վրա` նախքան դիմահարդարումը դեմքի մաշկը հարթ և անփայլ դարձնելու նպատակով:
  • Օգտագործե՛ք դիմահարդարման հիմքից հետո և նախքան դեկորատիվ կոսմետիկան քսելը:

Հիմնական բաղադրիչները

  • Վիտամին E – օգնում է պայքարել շրջակա միջավայրի բացասական ազդեցության դեմ:
  • Բնական ծագում ունեցող հանքանյութերը շատ թեթև են և նվիրում են մաշկին շողշողացող տեսք:Բոլոր հանքանյութերը, նախքան կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ մտնելը, ենթարկվում են մաքրման և հատուկ մշակման:
  • Հարմար է բոլոր տեսակի մաշկերի համար, այդ թվում նաև զգայուն մաշկի համար:
  • Ճարպազերծված է և բուրավետ չէ:
  • Ենթարկվել է ալերգիայի և գրգռիչների բացակայության կլինիկական թեստավորման
  • Չի խցանում մաշկի ծակոտիները

Ինչպես է աշխատում միջոցը

Կանայք նորից բացահայտում են դիմափոշու բոլոր առավելությունները:

Սա հիմնական, բազմաֆունկցիոնալ միջոց է` իդեալական դիմահարդարում ստեղծելու համար:

  • Կառավարում է յուղային փայլը 8 ժամվա ընթացքում
  • Ստեղծում է անտեսանելի շերտ, որը ներծծում է ճարպն ու ապահովում է թարմության զգացողություն ամբողջ օրվա ընթացքում:
  • Քսվում է հեշտ և հարթ, փոխանցում է մետաքսի նրբություն և չի չորացնում մաշկը:
  • Չի հավաքվում կնճիռների մեջ:
  • Խնայողաբար է օգտագործվում:
  • Տեղավորվում է դեկորատիվ կոսմետիկայի պատյանի մեջ: