Խոնավացնող լոսյոն Botanical Effects® SPF 30 գործոնով

8,600 դր

Botanical Effects Moisturizing Lotion SPF 30

Խոնավացնող լոսյոնը՝ SPF 30 գործոնով, ոչ միայն խոնավացնում է մաշկը 12 ժամվա ընթացքում, այլև ապահովում է պաշտպանության անհրաժեշտ մակարդակ UVA և UVB ճառագայթներից։ Մեկ պարկուճում Դուք կստանաք խոնավացում և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանություն ողջ օրվա համար։ Ընդամենը մեկ միջոցը կխնայի բավականին մեծ ժամանակ։

    o
  •  Պարունակում է էկզոտիկ դրագոն մրգի խտանյութ՝ հարուստ հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանել մաշկնազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։
  • o
  • Պարունակում է ալոե վերայի խտանյութ, որը մաշկի համար ծառայում է որպես հակաօքսիդանտների լրացուցիչ աղբյուր և նպաստում է դրա բջիջների վերականգնմանը։
  • o
  • Ապահովում է օպտիմալ խոնավացում մինչև 12 ժամ՝ անկախ մաշկի տեսակից։ Օժտված է խոնավացնող գելի բոլոր առավելություններով։ Ներծծվում է հեշտ և արագ։
  • o
  • Ապահովում է լայն շրջանակի պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից /UVA և UVB/։
  • o
  • Հանում է չորության զգացողությունը, մաշկը դառնում է բացառապես փափուկ և մետաքսյա։
  • o
  • Հարմար է մաշկի բոլոր տեսակների, այդ թվում՝ զգայուն մաշկի համար։
  • o
  •  Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ։ Անցել է մաշկաբանական հսկողություն։

 

Botanical Effects® նոր համակարգի միջոցները մաշկին կնվիրեն առողջություն և հաճելի զգացողություն օգտագործումից։ Երկուհիմնական բաղադրիչները՝ դրագոն միրգը և ալոե վերան, պարունակում են հակաօքսիդանտների մեծ քանակություն, որոնքանհրաժեշտ են առողջ մաշկը վնասող ազատ ռադիկալների դեմ պայքարի համար։ Դրանք հայտնի են նաև վիտամինների,հանքանյութերի և ճարպաթթուների բարձր պարունակությամբ։ Խնամքի պարզ և հասկանալի քայլերը կտան առավելագույնօգուտ նվազագույն ժամանակում։ Խոնավացնող լոսյոնը՝ SPF 30 գործոնով, Botanical Effects® համակարգի քայլերից մեկն է, որըդուր կգա երիտասարդ և ակտիվ աղջիկներին, որոնք ցանկանում են պահպանել իրենց մաշկի առողջությունը, բայց միևնույնժամանակ պատրաստ չեն խնամքի վրա շատ ժամանակ ծախսել։ Կատարյալ արդյունքի հասնելու համար համակցեք  SPF 30գործոնով խոնավացնող լոսյոնը Botanical Effects® համակարգի մյուս միջոցների հետ: 

Օգտագործման խորհուրդներ

 Առավոտյան

    o
  • Մաքրող գել
  • o
  • Թարմացնող տոնիկ
  • o
  • Խոնավացնող գել կամ Խոնավացնող լոսյոն՝ SPF 30 գործոնով

Երեկոյան

    o
  • Մաքրող գել
  • o
  • Թարմացնող տոնիկ
  • o
  • Խոնավացնող գել

 Շաբաթը 2 անգամ՝ առավոտյան կամ երեկոյան, որպես լրացուցում օգտագործեք տոնուսացնող սկրաբ։ 

 Հիմնական բաղադրիչները 

Էկզոտիկ դրագոն մրգի խտանյութ

    o
  •  Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանել մաշկը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։ 

Արդյո՞ք գիտեք

Էկզոտիկ դրագոն մրգի խտանյութը բաղկացած է անփոխարինելի ճարպաթթուներից և B: B1 /թիամին/ վիտամինների համալիրից՝ հայտնի նաև որպես «հակասթրես» վիտամին, B2 /ռիբոֆլավին/ և B3 /նիացին/։ Միրգը արժևորվում է այնպիսի հանքանյութերի մեծ քանակության շնորհիվ, ինչպիսիք են՝ երկաթը, կալցիումը, ֆոսֆորը։

Ալոե վերա

Արդյոք գիտե՞ք

Ալոեն հարուստ է սնուցող նյութերով. դրա խտանյութը բաղկացած է ավելի քան 75 տեսակի սնուցող նյութերից, այդ թվում՝ 20 հանքանյութերից և 12 վիտամիններից։ Ալոե վերան օգնում է պահպանել մաշկում խոնավության բնական հավասարակշռությունը, պարունակում է մեծ քանակությամբ E վիտամին։ Բույսի խտանյութը մաշկի համար ծառայում է որպես հակաօքսիդանտների լրացուցիչ աղբյուր և նպաստում է դրա բջիջների վերականգնմանը։